Տիգրան Ավինյան

Սա նոր հնարավորություն է արտադրողների համար. Ավինյանը` ԵԱՏՄ - Իրան համաձայնագրի մասին

181
(Թարմացված է 11:44 17.05.2018)
Ավինյանի կարծիքով` հայկական կողմը լրջագույն աշխատանք է իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ԵՍՏՄ — Իրան ազատ առևտրի` այսօր կնքաված համաձայնագրի կարևորության մասին է խոսել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵՍՏՄ — Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։

Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։

Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ` Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար»,– ֆեսբուքյան իր էջում գրել է փոխնախարարը։

181
թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (48)
Ըստ թեմայի
Սյունեցիք կսկսեն լավ ապրել. ում ինչ կտա Մեղրիի ազատ տնտեսական գոտին
Վարդանյան. Ցանկալի կլինի, որ Մեղրու ազատ տնտեսական գոտում լինեն նաև ռուսական ընկերություններ
Ռուսաստանը պատրաստ է զարգացնել Մեղրու ազատ առևտրի գոտին. Մեդվեդև