00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրացումը լավ բան չի խոստանում Հայաստանի տնտեսության համար

© Photo : press office of the MFA of RFՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը (10 մայիսի 2017): Վաշինգտոն, ԱՄՆ
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը (10 մայիսի 2017): Վաշինգտոն, ԱՄՆ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխանությունները վստահեցնում են` ոչ մի աղետ չի լինի, սակայն փորձագետներն այդքան լավատեսորեն տրամադրված չեն։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Երկու գերտերությունների` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները սրվում են երկրաչափական պրոգրեսիայով։

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ու ՌԴ-ի տնտեսական իրավիճակի վատթարացումը չի կարող չանդրադառնալ նաև Հայաստանի վրա։ Sputnik Արմենիան զրուցել է փորձագետների հետ այն մասին, թե ինչպես են զագանալու իրադարձությունները և արդյո՞ք հնարավոր է Երրորդ համաշխարհային պատերազմ լինի։

Сельскохозяйственная ярмарка - Sputnik Արմենիա
Ռուսաստանը կդիմակայի պատժամիջոցներին, իսկ Հայաստանը` դրանց հետևանքներին. փորձագետներ

Նշենք` այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո ռուբլին սկսել է ավելի շատ անկում ապրել։ Դոլարն արդեն արժե 65 ռուբլի, իսկ եվրոն` 80, 5 ռուբլի։ Թրամփը հայտնել է Սիրիային հարված հասցնելու իր մտադրության մասին ու կանխատեսելով, որ Ռուսաստանը կկործանի Սիրիայում ամերիկյան հրթիռները` Twitter-ում գրել է` Վաշինգտոնը կօգտագործի նոր և «խելացի» սպառազինություն։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` իրավիճակն ընդհանուր առմամբ կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար։

«Դա շատ վտանգավոր գործընթաց է, մենք նոր Կարիբյան ճգնաժամ ենք ապրում, և դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Ժամանակակից աշխարհում անհնար է կանխագուշակել այս կամ այն գործողությանը ինչ հակահարված կհաջորդի։ Երրորդ համաշխարհային պատերազմի լուրջ վտանգ կա», — ասաց Բոզոյանը։

Փորձագետի խոսքով` բոլորը հասկանում են, որ այդպիսի պատերազմը ամբողջ մարդկության համար հավանական վտանգ է ներկայացնում, բայց ո՞վ է ասել, որ այդ գործընթացը չի կարող բռնկվել պատահական իրադրաձությունների շղթայի արդյունքում։

Եթե չհաշվենք Կարիբյան ճգնաժամը, սառը պատերազմի ժամանակ անգամ այսպիսի իրավիճակ չի եղել։

«Կարծում եմ` դա կանդրադառնա ոչ միայն Հայաստանի վրա` ճգնաժամի սպառնալիքով, այլև ողջ աշխարհի։ Սա աննախադեպ վիճակ է։ Եթե գերտերությունները չկարողանան սթափ մոտենալ հարցին, ապա կարող է համաշխարհային ողբերգություն տեղի ունենալ», —ասաց Բոզոյանը։

Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Արևմուտքը դիվանագիտական պատերազմ է հայտարարել. որքանո՞վ դա կազդի Հայաստանի վրա

Նա հիշեցրեց, որ Առաջին համաշխարհային պատերազմը պատահական է սկսվել` Սարաևոյում տեղի ունեցած սպանությունից, թեև շատերը կարծում են, որ երկրները պատրաստվում էին դրան։ Քաղաքագետի խոսքով` տեղեկատվական ժամանակաշրջանն առանձնանում է պահի իրավիճակից դրդված որոշումների կայացմամբ, ոչ ոք չի կարող ասել` ինչի դրանք կհանգեն։

Ինչ վերաբերում է ռուսական տնտեսությանը, ապա Բոզոյանի խոսքով` այն արդեն հարմարվել է պատժամիջոցներին, հատկապես 2014-15 թվականենրից հետո, երբ դրան գումարվեց նավթի գնի անկումը։

«Ռուսաստանը դուրս է եկել շոկային վիճակից։ Մեծ հաշվով այն կարողանում է դիմակայել պատժամիջոցներին, եթե, եիհարկե, ոչ մի աղետ տեղի չունենա։ Հիմնական գործոնը, որը կարող է ազդել իրավիճակի վրա, Մոսկվայի անջատումն է SWIFT համակարգից», — ասաց Բոզոյանը։

Մյուս կողմից էլ սա հակամարտության, փաստացիորեն պատերազմի այլ մակարդակ է։ Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է դրան։

«Կարծում եմ` ռուբլու անկումը կարճաժամկետ կլինի, նավթի գինն աճում է, և Ռուսաստանի ֆինանսական համակարգը պետք է դիմակայի դրան», —ասաց Բոզոյանը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այդքան լավատեսորեն տրամադրված չէ։ Նրա կարծիքով` եթե առճակատումը ձգձգվի, և ռուս-ամերիկյան հարաբերություններում խնդիրներին լուծում չտրվի, Հայաստանը կարող է «գլորվել-հասնել» 2014 թվականի իրավիճակին։

Зенитно-ракетный комплекс С-400 Триумф - Sputnik Արմենիա
Հակառուսական պատժամիջոցները միայն հաստատեցին Թուրքիայի վճռականությունը. Էրդողան

«Հիմա մենք ավելի շատ ենք ինտեգրված Եվրասիական միությունում, և ռուբլու անկումը կզրկի հայ արտահանողներին մրցակցային առավելություններից», — ասաց Խաչատրյանը։

Նա ուշադրություն հրավիրեց Բելառուսի հայտարարությանն այն մասին, որ իրավիճակի խորացման դեպքում այդ պետությունը ստիպված կլինի արհեստականորեն արժեզրկել սեփական տարադրամը, որպեսզի կարողանա մրցակից մնալ Ռուսաստանին։ Հայաստանը չի կարող այդպիսի քայլի դիմել, տնտեսության կառուցվածքը թույլ չի տալիս։ Մասնավորապես խնդիրներ կառաջանան ապրանքների արտահանման հետ, այդ ապրանքների գները կաճեն։

Տնտեսագետի խոսքով` եթե Հայսատանին հաջողվեր ստեղծել մրցունակ, արտահանման վրա հիմնված տնտեսություն, ապա իրավիճակը այլ կլիներ։

«Մենք այդ քայլերը չարեցինք, նույնիսկ հարկային ոլորտում բարեփոխումներ չենք իրականացրել` տեղացի արտադրողներին պաշտպանելու համար, ինչպես դա Ռուսաստանն է անում», —ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ արդյունքում նույնիսկ ռուսական ապրանքներն են սկսել ճնշել հայկականին հենց Հայաստանում։

Հաշվի առնելով, որ Հայաստանը սպառել է նոր վարկեր գրավելու հնարավորությունները, իշխանությունները պետք է նոր պաշարներ գտնեն, որպեսզի օգնեն տնտեսությանն ու տնտեսվարող սուբյեկտներին։ Առաջին հերթին դա վերաբերում է հարկային ոլորտին։

Չի կարելի մոռանալ նաև այն մասին, որ ռուբլու երկարատև անկումը կարող է վատ անդրադառնալ Ռուսաստանից արված փոխանցումների ծավալների վրա, ինչպես դա եղավ 2016 թվականին։

Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց ևս մեկ փաստի` պատժամիջոցների սպառնալիքի տակ է նաև «Ռուսալ-Արմենալ» ընկերությունը։ Պատժամիջոցների տակ հայտնված «Ռուսալի» դուստր ընկերությունն ԱՄՆ-ում է արտադրություն իրականացնում։ Տնտեսագետի կարծիքով` հաշվի առնելով ընկերության դերը Հայաստանի տնտեսությունում` պետք է ամերիկացիների հետ բանակցություններում նոր լուծումներ գտնել։

Заседания Евразийского межправительственного совета с участием глав правительств стран-участниц ЕАЭС (1-2 февраля 2018). Алматы, Казахстан - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ երկրներին չի կարելի շեղվել պատժամիջոցներով և դիվանագիտական կոլապսով. որն է ճիշտ ուղին

Ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել 38 ռուս գործարարների, պաշտոնական անձանց ու ընկերությունների համար, այդ թվում նաև` «Ռուսալի», որի դուստր-ընկերությունը` «Ռուսալ Արմենալը», Հայաստանի ամենախոշոր արտահանողներից է։

Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսական ռուբլու հետագա դեվալվացիան աղետ չի համարում` միաժամանակ ընդունելով, որ դա կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։

«Լա՞վ է, թե՞ վատ է, որ մեզ համար հասկանալի շուկայում պրոբլեմներ կան։ Իհարկե` վատ է։ Բայց դա կատաստրոֆա՞ է, իհարկե` ոչ», — ասել է նա։

Կարապետյանը համարում է, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումը ճիշտ էր, քանի որ այս ընտրությունը հայկական ապրանքների համար ելք է ապահովել 180 միլիոնանոց շուկա։

Նա հավելեց, որ ի պատասխան ռուսական ֆինանսական շուկայի փոփոխությունների` Հայաստանի տնտեսական իշխանություններն աշխատում են այլ շուկաների հետ։

Լրահոս
0