00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայ ինժեներները «նվաճեցին» «Լուկօյլն» ու գրավեցին Վագիթ Ալեքպերովի սիրտը

© Sputnik / Asatur YesayantsОборудование на заводе газовых компрессоров
Оборудование на заводе газовых компрессоров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միության փլուզումից հետո ամայացած քաղաքում զրոյից արդյունաբերական ձեռնարկություն էր ստեղծվել։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik, Արամ Գարեգինյան. Սևանցի Ահարոն Տեր–Գրիգորյանը պատկանում է այն սերնդին, որը տիեզերագնացներին անգիր գիտեր և անձամբ էր ճանաչում։ 2004 թվականին նա վերադարձավ Գագարին` հարազատ վայր…

Այո, այո, չէ՞ որ Հայաստանն իր Գագարինն ունի, Սևանա լճի և Սևան քաղաքի հարևանությամբ։ Ճիշտ է` ռոմանտիկ նկատառումներից դրդված չի նա գյուղն ընտրել (գյուղում, որտեղ չկա աշխատանք, ռոմանտիկա ևս չկա)։ Պարզապես այնտեղ արտադրություն բացելն ավելի էժան էր։

Академик Алексей Сисакян - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Սիսակյանի Տիեզերքի ողբերգությունը. ի՞նչ չհասցրեց անել հայ մեծ ֆիզիկոսը

Դրա համար Տեր–Գրիգորյանը սեփականաշնորհեց ջահեր արտադրող գործարանը։ Գործարանից միայն քանդված պատերն ու հենասյուներն էին մնացել։ Չկային նաև գլխավոր հիմնաքարերը` մասնագետները։ Գագարինում 14 խորհրդային ձեռնարկություններից չէր գործում և ոչ մեկը։

Չես կարող` կսովորեցնենք

«Զոդողներին, փականագործներին` գրեթե բոլորին զրոյից էինք սովորեցնում։ Սակայն չենք բողոքում։ Մեկ տարի անց արդեն առաջին արտադրությունը տվեցինք։ Իսկ այսօր այնքան պատվեր ունենք, որ վերջին 4-5 տարին աշխատում ենք 12 ամիս։ Այսօր հայտ ենք ներկայացրել նոր մրցույթին մասնակցելու համար, պատասխանի ենք սպասում», – ասում է նա։

«ԱՄԱ Կոմպրեսորն» իր գործունեությունը սկսել է գազալցակայանների համար նախատեսված սարքերի արտադրությունից։ Իսկ այսօր արդեն այդ սարքերը հավաքում է «Լուկօյլի» և «Ռոսնեֆտի» համար։ Ձեռնարկությունում ավելի քան 50 մարդ է աշխատում։ Մի քանի հայրեր արդեն իրենց որդիներին են այստեղ բերել ու ներգրավել աշխատանքներին։

Ճիշտ է`կոմպրեսորային սարքավորումների համար օգտագործվող դետալներն այստեղ պատրաստի են։ Նման սեփական արտադրություն ունենալու մասին ներկայիս Հայաստանում դժվար է նույնիսկ երազելը։ Սակայն 700 մթնոլորտ ճնշմամբ կոմպրեսորային կայան հավաքելն էլ խաղալիք չէ։

Առավել ևս, որ պատվիրատուի առաջ ամեն ինչի համար պատասխան է տալիս հենց հավաքողը (packager)։

«Բնականաբար, վստահելու համար մեզ մի քանի անգամ մանրակրկիտ ստուգել են` և՛ General Electric–ը, և՛ Leroi–ին, և՛ մյուս արտադրությունները, որոնց հետ աշխատում ենք», – ասում է Տեր–Գրիգորյանը։

Գործնականում մի քանի հայտնագործություններ արվեցին, որոնք զարմացրեցին նույնիսկ շատ բան տեսած տեսաբաններին։ Մի անգամ ամբողջ սարքավորումը որոշեցին մեկ արկղում հավաքել` կոմպրեսորը, ավտոմատիկան և սառեցման համակարգը։ Տեսնելով, թե ինչ է ստացվել` նախագծման ինստիտուտն աղմուկ բարձրացրեց պատվիրատուի մոտ (իսկ պատվիրատուն ոչ այլ ոք էր, քան «Լուկօյլը»)։

«Ինստիտուտից նրանց գրեցին` ձեզ խաբել են, երեք կոնտեյների փոխարեն մեկն են հավաքել… Սակայն հետո ամեն ինչ պարզեցին։ Այժմ օրինակ են վերցնում», – ավելացնում է Տեր–Գրիգորյանը։

Հայերը` կանոնների դեմ

Ընկերությունը միայն արտահանման վրա է աշխատում։ Իր արտադրանքն ուղարկում է Վրաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Ուզբեկստան։ Ինչպես նաև` ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ»։

Газовые баллоны - Sputnik Արմենիա
Իրանցիները Հայաստանում խոշոր գործարան կբացեն

Աշխարհագրության մեջ կա նաև Իրանը, որը վերջին տեղը չի զբաղեցնում։ Ոչ, ընկերությունն այնտեղ չի աշխատում։ Հեշտ շուկա չէ, ընկերությունն ամերիկյան արտադրության կոմպրեսորներ է օգտագործում։ Սակայն Իրանից կարևոր «ակտիվ» է եկել` զոդման արտադրամասի պետը։ Սովորել է նա Երևանում, այնպես որ հայերեն ևս լավ է խոսում։ Բացի այդ, աշխատակիցներից մեկն էլ իրանահայ է։ Եվ սա իզուր չէ, չէ՞ պատմելու կարիք չկա, թե ինչ փորձ ունի Իրանը նավթի և գազի ոլորտում ։

Գործարանում, ինչպես մենք արդեն ասացինք, ավելի քան 50 մարդ է աշխատում։ Նոր արտադրամասում ևս նույնքան մարդ կաշխատի։ Այստեղ ուզում են 2-3 մեգավատ հզորությամբ սարքավորումներ արտադրել (գործող արտադրամասում մինչև 700-800 կիլովատ հզորության են հավաքում)։ Բացել նոր արտադրամասն ուզում են 2019 թվականին, կամ, գուցե, նաև այս տարի կբացեն։ Սակայն արդեն աճի հեռանկարով, հայտ են ներկայացրել խոշոր կոմպրեսորների մրցույթի համար։

Աճի հեռանկարով աշխատելը գագարինցիների համար նորություն չէ։ Երբ ընկերությունը նոր էր սկսել աշխատել, ռուս պատվիրատուները երկար չէին կարողանում հավատալ, որ արտադրությունը հայերն են իրականացնում։ Այն ինչը ռուսաստանցիները տեսան այստեղ գալով` սեփական աչքերով, դեմ էր բոլոր կանոններին։ Դեռ ոչ ամբողջությամբ կառուցված արտադրամասում, գրեթե հողից հատակի վրա, փայլում էր պատրաստի սարքավորումը։

Արագությունն ու կարողությունը տեսավ և գնահատեց «Լուկօյլը», իսկ այնտեղ դժվար է որևէ մեկին ինչ–որ բանով զարմացնել։ Կոմի Հանրապետության հանքավայրերից մեկում կոնցեռնը վերանայեց իր հայտարարած մրցույթի արդյունքներն ի օգուտ գագարինցիների։ Որակի համար, սակայն` ոչ միայն դրա, նաև` ազնվության. հայկական ընկերությունը բարեխղճորեն պահպանել էր տեխնիկական առաջադրանքի բոլոր պայմանները` ավելի էժան դետալները թանկի տեղ չներկայացնելով։

Եվ եթե ինժեներների վարպետությունը գնահատեցին «Լուկօյլի» փորձագետները, ապա նրանց ազնվությունը գնահատեց Վագիթ Ալեկպերովը` ընկերության նախագահը։ Եվ կարգադրեց առանց մրցույթ հայտարարելու հաջորդ պատվերը հենց գագարինցիներին տալ։

Նման հավատարմագիրը մի շարք դռներ է բացում։ Սակայն ընկերությունում չեն մեծամտացել և շարունակում են աշխատել։ Ճիշտ Գագարինի նման։

Լրահոս
0