Թեյ

Թեյի ստարտափ կամ ինչով են հայերն ուրախացնում ռուս տատիկներին

271
(Թարմացված է 14:53 01.04.2018)
Հայաստանը հայտնի է կոնյակով, համեղ ուտելիքով, լեռներով։ Վերջին շրջանում իրար հետևից հայտնվում են հետաքրքիր ստարտափեր, որոնք կարող են կոտրել գոյություն ունեցող կարծրատիպը։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան․ Թեյը Ռուսաստանում միշտ պահանջված է եղել, հատկապես՝ բուժիչ խոտաբույսերով թեյը։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ամենից հաճախ դրանք գնում և թրմում են ռուս տատիկները։

HighTea ստարտափի հեղինակները որոշել են հայկական թեյերն արտահանել Ռուսաստան և այս տարվա սկզբից արդեն ձեռնամուխ են եղել այդ խնդրի լուծմանը։ HighTea-ի հիմնադիր Վահագն Լագեսյանը հետաքրքիր մանրամասներ է պատմել իր ստարտափի մասին։

«Մենք մտածում էինք ինչ-որ արտադրություն գործարկելու մասին, և որոշ ժամանակ անց ընտրությունը կանգ առավ հայկական խոտաբույսերի վրա։ Ամեն ինչ սկսվեց մեկ տարի առաջ։ Ուսումնասիրեցինք տեղի շուկան և հասկացանք, որ տեղի արտադրողներն այդքան շատ չեն։ Իսկ մեր ստարտափը հարմար է թե՛ ներքի շուկայի, թե՛ արտահանման համար», — պատմեց Վահագնը։

Սակայն այս փուլում տղաները զբաղվում են միայն արտադրանքի արտահանմամբ, քանի որ վստահ են՝ Ռուսաստանում այն կգտնի իր գնորդին։ Հայ արտադրողները ռուս գնորդին կարող են ուրախացնել միայն մի քանի համերով՝ անանուխ, ուրց, արևքուրիկ, երիցուկ, ծիրան, անանուխ և ուրց։

«Առայժմ չենք զբաղվում հայկական շուկայով։ Իհարկե, ռուսական շուկան հագեցած է նմանատիպ արտադրանքով, սակայն այնտեղ քիչ են հայկական խոտերը։ Իսկ Ռուսաստանում շատ են սիրում թեյ, խմում են այդ ըմպելիքը թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։ Ամենից հաճախ գնում են տեղի հայերը և, իհարկե, ռուս տատիկները, որոնք սիրում են տարբեր խոտաբույսերից թեյ պատրաստել», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Առաջիկայում Վահագնը և նրա թիմը ծրագրում են իրենց թեյերով լցնել նաև տեղի շուկան։

Армянский чай HighTea
Հայկական HighTea

Նա հիշեցրեց, որ Հայաստանի մարզերից հավաքված խոտաբույսերը ոչ միայն համեղ են, այլ նաև շատ օգտակար հատկություններ ունեն, ինչը բարեհաջող կերպով է անդրադառնում մարդու առողջության վրա։

Հասկանալու համար, թե որքան «ճիշտ» թեյ են պատրաստում HighTea-ում, նրանց մոտ է գալիս փորձագետ, որը ստուգում է ոչ միայն արտադրանքի որակը, այլ նաև հուշում, թե ինչպես ճիշտ համադրել համերը։

Ինչպես նշեց Վահագնը, շուտով կհայտնվի խոշոր տերևներով հայկական թեյ՝ փաթեթներով, ինչը նորույթ կլինի շուկայի համար։

271
Ըստ թեմայի
Թեյի ու թեյախմության գաղտնիքները
«Գազպրոմ Արմենիա»

Իշխանությունը «Գազպրոմ Արմենիային» առաջարկում է կրճատել սակագինը՝ ծախսերի և եկամտի հաշվին

41
(Թարմացված է 16:30 04.06.2020)
Առաջարկվում է պահպանել սակագները բնակչության, այդ թվում նաև՝ անապահով խմբերի համար, համապատասխանաբար 139 ու 100 դրամի մակարդակի վրա։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Գազպրոմ Արմենիային» առաջարկում է 15 դոլարով կրճատել միջին սակագինը։ Այս տեղեկությունը հանձնաժողովի լսումների ժամանակ հայտնել է ՀԾԿՀ ներկայացուցիչ Աշոտ Ուլիխանյանը։  

Մասնավորապես «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է միջին սակագին (սպառողների խմբերի միջին սակագին՝ հաշվի առնելով նրանց սպառման չափը) սահմանել 283,14 դոլար հազալ խորանարդ մետրի դիմաց (ներառյալ ԱԱՀ)։ Հանձնաժողովն իր հերթին 266,71 դոլար է առաջարկում։

Մասնավորապես՝ «սպասարկման, ամորտիզացիայի ծախսեր ու եկամուտ» բաժնում «Գազպրոմն» առաջարկում է 61,23 դոլար հազար խորանարդի դիմաց, իսկ հանձնաժողովը՝ - 47,89։

Ինչ վերաբերում է ծախսի այլ կետերին, սահմանին գինը կազմում է 165 դոլար, ԱԱՀ-ն՝ 44,45 դոլար, գազի տեղափոխության ու բաշխման ծախսերը՝ 9,37 դոլար։

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է միասնական սակագին սահմանել փորք ծավալով սպառողների համար, այսինքն՝ չեղարկել անապահով ընտանիքների սակագինը։ ՀԾԿՀ-ն առաջարկում է պահպանել դրանք։ Այսպիսով՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր գազ օգտագործող անապահով ընտանիքների համար առաջարկվում է պահպանել 100 դրամ մեկ խորանարդի դիմաց սակագինը, մյուս տնային տնտեսությունների համար՝ 139 դրամ։

Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին

Ջերմոցային տնտեսությունների համար (ոռոգման շրջանում) ու գյուղատնտեսական մթերք վերամշակող ձեռնարկությունների համար առաջարկվում է հազար խորանարդի դիմաց 224 դոլար գին սահմանել։

Ինչ վերաբերում է բիզնեսին՝ ապա ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառելու դեպքում գինը կկազմի 139 հազար դրամ հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ դրանից ավելի դեպքում՝ 255,5 դոլար։

Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան

«Գազպրոմ Արմենիային» առաջարկվում է 10 տարվա ընթացքում կրճատել ծախսերն ու կորուստները, նաև մինչև 95 միլիարդ դրամ հիմնարար ներդրում անել՝ չհաշված Աբովյանի ստորգետնյա գազամբարի զարգացման ներդրումները։

41
թեգերը:
Իշխանություն, Հայաստան, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազի սակագին, գազ
Ըստ թեմայի
Կինը, գազն ու հոսանքը. ՌՈ–ն կաշառքի ու պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր է բացահայտել
Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա
Հայաստանին բնական գազի մատակարարումը 4 օրով կդադարեցվի
Գազ

ՀՀ իշխանությունները պետք է գազի սակագների լծակներն իրենց ձեռքը վերցնեն. փորձագետ

46
(Թարմացված է 18:17 03.06.2020)
Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետը խոսել է գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում տնտեսվարողների սպասվող ռիսկերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում գազի սակագները պետք է սուբսիդավորեն իշխանությունները, այլ ոչ թե «Գազպրոմ Արմենիան»։ Այս կարծիքը Sputnik Արմենիա մուլտիմեդիա-կենտրոնում տեղի ունեցած առցանց կոնֆերանսի ընթացքում հայտնեց «Լոգիկա» ֆինանսատնտեսական և գործարար անկախ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Քառյանը։

Նա նշեց, որ այժմ անապահով ընտանիքները գազի համար վճարում են ավելի ցածր սակագնով։ Առաջին հայացքից թվում է, թե դա լավ է, բայց իրականում ստացվում է, որ «Գազպրոմը» օգնում է նրանց՝ մյուս սպառողների հաշվին։ Մինչդեռ գազը պետք է բոլորի համար նույն արժեքն ունենա, իսկ սուբսիդավորումը պետք է ապահովեն իշխանությունները։

Թվում է, թե տարբերություն չկա, եթե միևնույն արդյունքն է ստացվում։ Բայց Քառայանը կարծում է, որ այս դեպքում պետությունը ռեզերվ է ձեռք բերում, որի հաշվին կարող է և սուբսիդավորել։

«Կարելի է գազի ակցիզ սահմանել, ինչպես անում են մի շարք եվրոպական երկրներում, իսկ անապահով խավի համար՝ փոխհատուցել այն»,-նշեց նա։

Այդ դեպքում բնակչության որոշակի հատվածի համար սակագները կաճեն, բայց բիզնեսի համար դրանք անփոփոխ կմնան։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

Վերջերս հարցազրույցներից մեկում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փաստացի չբացառեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում հայաստանցի սպառողի համար գազի սակագինը կարող է նույնը մնալ, բայց բիզնեսի համար կարող է բարձրանալ։

Քառյանն այդպիսի սցենարն անցանկալի է համարում։ Նա կոչ արեց ուշադրություն դարձնել, որ գազի և նավթի համաշխարհային գները կորոնավիրուսի պայմաններում գրեթե երկու անգամ նվազել են, իսկ Հայաստանում գազը ոչ միայն չի էժանանում, այլ նաև կարող է թանկանալ։ Դա լրջորեն կազդի հայկական ապրանքների մրցունակության վրա։

Հիմնական լուծումը փորձագետը տեսնում է օգտագործվող յուրաքանչյուր խորանարդ մետր գազի սակագնի համար 10 դրամ ակցիզային հարկ սահմանելու մեջ։ Իսկ, որ 10 դրամանոց ռեզերվ գոյություն ունի, խոսում էին դեռ 2016թ․-ի նոյեմբերից, երբ դեռ վարչապետը Կարեն Կարապետյանն էր։

Հենց այդ միջոցներն էլ նա առաջարկում է ակցիզի տեսքով բյուջե բերել։

Հիշեցնենք, որ 2019թ․-ի հունվարի 1-ից ռուսական գազի գինը սահմանին աճել է հազար խորանարդ մետրի համար 150-ից հասնելով 165 ԱՄՆ դոլարի, իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել՝ ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ Հիմա «Գազպրոմ Արմենիան» քննարկում է աշխատակիցների կրճատման և ծախսերի օպտիմալացման հարցը։

«Գազպրոմ Արմենիան», որը 100%-ով պատկանում է «Գազպրոմին», հայկական ներքին շուկայի գազի մատակարարն է։ Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ կորոնավիրուսի համավարակը գազի գնի բարձրացումը քննարկելու համար լավագույն ժամանակը չէ։

Հայաստան–Իրան 3-րդ ԷՀԳ շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին. Պապիկյան

46
թեգերը:
Հայաստան, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազի սակագին, գազ
Секретарь совета безопасности Армен Григорян на гражданской панихиде Георгия Кутояна (19 января 2020). Еревaн

«Անպայման հետևեք ցուցումներին». հայտնի է Արմեն Գրիգորյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

0
(Թարմացված է 20:13 04.06.2020)
ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր թեստի արդյունքների մասին հայտնել է Facebook-ի իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Գրիգորյանն իր թեստի արդյունքների մասին հայտնել է Facebook-ի իր էջում։

 

«Այսօր նոր կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, քիչ առաջ տեղեկացրեցին, որ պատասխանը բացասական է։ Առողջ եղեք, հետևեք պարետատան բոլոր ցուցումներին, անպայման դիմակ կրեք և սոցիալական հեռավորություն պահպանեք», - գրել է Գրիգորյանը։

 

Նշենք, ավելի վաղ կորոնավիրուսի թեստ էին հանձնել և բացասական պատասխան ստացել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Արթուր Հովհաննիսյանը։

Իսկ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակված են կորոնավիրուսով։ Հունիսի 1–ին` վարչապետի 45–ամյակի օրը, նրանց թեստերի պատասխանները դրական եկան։

0
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Արմեն Գրիգորյան