Ռուբեն Վարդանյան

«Հայրիկ, պարտքեր չթողնես, խնդրում եմ». Ռուբեն Վարդանյանը խոսել է հայերի մասին

936
(Թարմացված է 13:20 09.03.2018)
Հայերն աչքի են ընկնում աշխատասիրությամբ և սովորել են ապրել անորոշության պայմաններում, կարծում է ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հայկական ընտանիքներում կրթության ծախսերը միայն սննդի ծախսերին են զիջել, Forbes-ին պատմել է հայտնի գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանը։

2018թ-ի փետրվարի 26-ին Ararat Park Hyatt Moscow-ում տեղի է ունեցել Forbes Club հանդիպումը, որի գլխավոր հերոսը եղել է միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ` հայկական մշակույթի հետ կապված թեմաներից, ընտանիքի ներսում փող ժառանգելուց մինչև Ռուսաստանի ֆոնդային շուկայում իրավիճակի կանխատեսում։

«Բիզնեսում շատ ազգություններ կան, շատերն են հասնում հաջողության, բայց հայերն աչքի են ընկել մեծ աշխատասիրությամբ։ Հայկական ընտանիքում ուտելիքի ծախսերից հետո երկրորդ տեղում կրթությունն է եղել», — ասել է Վարդանյանը։

Բացի այդ, նրա խոսքով` հայերը հավանաբար առաջիններից են եղել, որ սովորել են ապրել անորոշության պայմաններում և հարմարվել իրենց շուրջը տեղի ունեցող փոփոխություններին։

«Դա շատ կարևոր հատկություն է գործարարի համար, որովհետև, մի կողմից, դու պետք է հասկանաս, թե ինչ է տեղի ունենում քո շուրջը, և պետք է մեծ աշխատասիրություն և ցանկություն ունենաս, որպեսզի ինչ-որ բան այլ կերպ անես հաջողության հասնելու համար», — ասել է Վարդանյանը։

Գործարարը նաև հետաքրքիր պատմություն է պատմել։ Մի անգամ կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի և որդու հետ (այդ ժամանակ նա 13 տարեկան է եղել) քննարկել են, թե ինչպես ավելի լավ կլինի տնօրինել փողերը` դրանք հիմնադրամներին չտալու համար։

«Մենք ուզում էինք փող տալ շատ լուրջ նախագծերի իրականացմանը, աշխարհն ավելի լավը դարձնել, որպեսզի մեր երեխաներն ավելի լավ ապրեն։ Նա երկար լսեց ու ասաց. «Պապ, մի խնդրանք ունեմ, պարտքեր չթողնես, խնդրում եմ»», — պատմել է Վարդանյանը։

Հայտնի գործարար, բանկիր և բարեգործ, «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ներդրումային ընկերության նախագահ, RVVZ Foundation ընտանեկան հիմնադրամի ստեղծող, Սկոլկովոյի մոսկովյան կառավարման դպրոցի հիմնադիր գործընկերը «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հսկող բաժնետեր։ Նա եղել է նաև Sberbank CIB-ի համաղեկավարը, իսկ հետո` Սբերբանկի կառավարման նախագահի խորհրդատուն։

Գործարարը IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի երկարաժամկետ նախագծերի աջակցությանը։ Հայրենիքում Վարդանյանը լայնորեն հայտնի է դարձել 2008թ-ին «Տաթևի վերածնունդ» նախագծի շնորհիվ։ Հենց այդ նախագծի շրջանում էլ իրականացվել է «ՏաԹևեր» ճոպանուղու շինարարությունը։

Ռուբեն Վարդանյանը «100 կյանք» նախագծի նախաձեռնողներից է, որի շրջանակում հրապարակվում են Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների և նրանց փրկած մարդկանց պատմությունները։ Նա նաև «Ավրորա» ամենամյա մարդասիրական մրցանակի հիմնադիրներից է։ «Ավրորան» նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, որոնք վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը

UWC Dilijan College-ը Հայաստանում միջազգային դպրոց է, որը մտնում է United World Colleges ցանցի մեջ։ Այն նույնպես հիմնվել է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ, որը նախագծում ներդրել է 115 միլիոն դոլար։ Քոլեջի ներդրողների շարքում կան նաև այլ հայ բարերարներ։

936
Логотип бренда Beeline над входом в офис продаж и обслуживания на улице Амиряна

ՀԾԿՀ-ն ևս դեմ չէ Beeline-ի վաճառքին, բայց ժամանակ է տվել գործարքն իրականացնելու համար

0
Հանձնաժողովի որոշման վավերականության ժամկետը վեց ամիս է: Դա նշանակում է, որ առք ու վաճառքի գործարքը երկու ընկերությունները պարտավոր են ավարտել կես տարվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ հրավիրված արտահերթ նիստում հավանության արժանացրեց «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի հունիսի 8-ի գրությունը, որով վերջինը խնդրել էր համաձայնություն տալ ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանցելու առաջարկին:

Հանձնաժողովն իր համաձայնությունը հիմնավորեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2020 թվականի հուլիսի 8-ի և հուլիսի 9-ի գրություններով, որոնց համաձայն՝ նախարարությունը գործարքի վերաբերյալ առարկություններ չունի:

Նույն որոշմամբ ՀԾԿՀ-ը նաև համաձայնություն տվեց «Վեոն Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը նորաստեղծ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն:

Ընդ որում, հանձնաժողովի որոշման վավերականության ժամկետը վեց ամիս է: Դա նշանակում է, որ առք ու վաճառքի գործարքը երկու ընկերությունները պարտավոր են ավարտել կես տարվա ընթացքում:

Միաժամանակ «ԹԻՄ» ՍՊԸ-ն պետք է գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնի գործարքի մասին հավաստող փաստաթղթերը։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 9-ին առաջարկվող գործարքը ստացել էր նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) թույլատվությունը:

Այս հանձնաժողովի որոշմամբ էլ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվել էր համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու ընկերությունում իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:

Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Եսայանների հիմնադրած ընկերությունը հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել։

0
թեգերը:
գործարք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), Beeline Armenia

Հունիս. սննդամթերքի գները Հայաստանում

87
Նախորդ տարվա համեմատ ալկոհոլի ու սիգարետի գներն աճել են, էժանացել են կաթնամթերքը, պանիրն ու ձուն։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել` գնային ինչ փոփոխություններ են եղել այս տարվա հունիսին։
Սննդամթերքի գների դինամիկան Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0% գնաճ, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 3.5%։

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 3.5%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 1.4% գնանկում: Ձվի գինը 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ նվազել է 19.2%-ով, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 5.1%-ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ` 1.2% գնանկում: 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.9% գնանկում:

2020թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան և ծովամթերքի, մսամթերքի՝ 0.4-0.1% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 14.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ`4.1% գնաճ:

2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 12.0% և 8.8%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.3% և 0.4% գնաճ:

Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից. Բագրատյան

87
թեգերը:
թանկանալ, խմիչք, գին, Սննդամթերք, Հայաստան
Ըստ թեմայի
COVID 19-ի տնտեսական հետևանքները. ԿԲ-ն հաշվարկել է տնտեսության ու քաղաքացիների կորուստները
Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները
Անցյալ տարվա ցորենն այս տարի պետք չէ. կառավարությունը գյուղացուն նոր պայման է առաջարկում