00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ «գրպանի» ԱԷԿ–ները կփորձարկեն Ղազախստանում և Կալինինգրադում, Հայաստանն էլ կարող է մտածել

Բաժանորդագրվել
Հայաստանը չի հրաժարվում նոր էլեկտրակայան ունենալու մտքից, սակայն խոշոր ռեակտորի փոխարեն քննարկում է միջինը ձեռք բերելու հնարավորությունը։ Իսկ հեռանկարում` կարող է նաև փոքրը լինել։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի համար ձեռնտու կարող են լինել փոքր հզորությունների ԱԷԿ–ները. պարզապես սպասել է պետք մինչև դրանք կէժանանան։ Այդ մասին լրագրողներին հայտնեց Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտի ավագ դասախոս Անդրեյ Ակատովը։

Դեռևս նման կայաններ չկան, սակայն դրանց նախագծերը քննարկվում են Ղազախստանի և ՌԴ Կալինինգրադի մարզի համար, նշեց նա Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպած «Ռասատոմ» պետական կորպորացիայի սեմինարի ժամանակ։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայկական ԱԷԿ–ը դեռ տասը տարի կաշխատի...

Երբ այդ նախագծերն իրականացնեն, իսկ տեխնոլոգիաները մասսայական դառնան, այն ավելի էժան կլինի։ Այդ ժամանակ դրանք Հայաստանի համար ձեռնտու կլինեն, կարծում է նա։

«Ղազախստանում քննարկում են 640 և 300 ՄՎտ հզորության կայաններ կառուցելու հարցը։ Իսկ Կալինինգրադում իսկզբանե նախատեսվում էր խոշոր ԱԷԿ կառուցել` 1200 ՄՎտ երկու էներգաբլոկներով։ Սակայն հետո Բալթյան երկրները հրաժարվեցին կապ ունենալ ռուսական էներգացանցից։ Իսկ Բելառուսում ավարտում են Օստրովեցկի ԱԷԿ–ի կառուցումը։ Հզորությունների վերաբերյալ պահանջարկը փոխվեց, այդ պատճառով դիտարկվում է միջին և փոքր հզորություններ ձեռք բերելու հարցը», – նշեց Ակատովը։

Նախագծեր կան ոչ միայն միջին, այլ նույնիսկ փոքր ատոմակայանների կառուցման վերաբերյալ. մի քանի տասնյակի կամ հարյուր–հարյուր հիսուն ՄՎտ–ի։ Մեկ կայանը կարելի է կազմել մեկ կամ մի քանի էներգաբլոկներից։

«Հավաքովի միավորներից նման կայան Ռուսաստանում նախագծում են արագ նեյտրոններ ունեցող ռեակտորների վրա։ Այն նույնպես հեշտ կլինի տեղափոխել և հավաքել», – պարզաբանեց Ակատովը։

Սակայն այս ամենը դեռ նախագծային փուլում է։ Բացի այդ, որքան փոքր է կայանը, այնքան ավելի մեծ ծախսեր է այն պահանջում մեկ ԿՎտ–ի համար։

Համեմատության համար, ВВЭР-1200 ռեակտորով էներգաբլոկի կառուցումը կարող է արժենալ 120 մլրդ ռուբլի։ Իսկ Պետերբուրգում 72 ՄՎտ լողացող ԱԷԿ–ի համար ստիպված ծախսվեց շուրջ 37 մլրդ ռուբլի։ Այսինքն` այն 16 անգամ թույլ է և միայն երեքից ավել անգամ էժան։

«Սակայն ծախսերը կարող են նվազել։ Պարզապես սպասել է պետք, մինչև տեխնոլոգիան սերիայի մեջ մտնի», – հայտնեց նա։

Ավելի վաղ Հայաստանը ծրագրում էր կառուցել 1060 ՄՎտ կայան։ Այնուհետև էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց նոր սցենարի` 600 ՄՎտ կայան կառուցելու մասին։ Քննարկվում է նաև մի քանի ոչ մեծ ռեակտորներից հավաքական կոնստրուկցիա կառուցելու հնարավորությունը։

Նոր կայանը պետք է փոխարինի հնին, որի շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2027 թվական (ՌԴ–ից վարկի և դրամաշնորհի երկարացման աշխատանքների արդյունքներով)։ Ուսումնասիրվում է նաև երկարացման նոր ցիկլի հնարավորությունը։

Լրահոս
0