Արևային կայան

Արևի քաղաք Երևանը արևային կայանների երկրորդ ալիքն է գործարկում

83
(Թարմացված է 22:40 08.11.2017)
Հայաստանի իշխանությունները ցանկանում են արևային կայանների կառուցման համար երկրորդ քվոտան գործարկել։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Մինչև 2017 թվականի վերջ Հայաստանի իշխանություններն արևային էլեկտրակայանների կառուցման համար երկրորդ քվոտան կհայտարարեն։ Այդ մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։

Էներգետիկ գերատեսչություններն այժմ քննարկում են սակագինը, որով այդ կայաններին թույլ են տալու հոսանք վաճառել դեպի ցանց, ինչպես նաև այն հարցը, թե որքան և ինչ հզորության կայանների համար «տեղ կա»։

Առաջին քվոտայի շրջանակներում, 2017 թվականին պետությունը հայտ էր ընդունել 1 ՄՎտ 11 կայանի կառուցման համար։ Առաջինները ստացան նվեր` հանրապետությունում ամենաձեռնտու սակագինը 42.6 դրամ 1 կիլովատի դիմաց` առանց ԱԱՀ–ի։ Համեմատության համար` նույնիսկ Renco–ի նման խոշոր ներդրողը, որը կներդնի 215 մլն դոլար Երևանի ՋԷԿ նոր բլոկի կառուցման համար, 6.6 ցենտ կստանա։ Նման կայաններից առաջինը օրեր առաջ է բացվել։

«Երկրորդ հոսքի համար սակագինը, ըստ ամենայնի, կնվազեցնեն։ Արևային պանելների էժանացմանը զուգահեռ, նոր կայաններն ավելի քիչ եկամուտ կպահանջեն` ներդրումները հետ բերելու համար», – ընդգծեց փոխնախարարը։

Արևային էներգիայով և քամու ուժով աշխատող կայանների էներգիայի գեներացումը անկայուն է (ի տարբերություն ջերմային և ատոմային կայանների)։ Այդ պատճառով, մաքուր էներգիայի դրական կողմերով հանդերձ, այն ցանկանում են քայլ-քայլ ներդնել, որպեսզի գեներացման տատանումներն (արևային կայանների դեպքում` ըստ օրվա ժամերի, քամունը` ըստ քամու ուժի) ավելի հեշտ լինի հարթել։

«Այդ պատճառով շտապել պետք չէ։ Փորձը ցույց է տալիս, որ քչից սկսելով, հետագայում արևային և քամու հզորությունները հնարավոր է աստիճանաբար ավելացնել»,– նշեց նախարարը։

Սակագնային բոնուսներ տալ չեն ցանկանում նույնիսկ խոշոր արտասահմանյան ներդրողի համար` Դուբայում գրանցված Ocean Holding ներդրումային ընկերությանը։ 2017 թվականի մարտին Էներգետիկայի նախարարությունը ընկերության հետ հուշագիր ստորագրեց` երկու տարվա ընթացքում 100 մլն դոլարի ներդրման խոստում ստանալով։

«Լուրջ փոխզիջումների գնալ մենք չենք ցանկանում։ Նման տրամաբանութուն է արտացոլվում նաև հուշագրում», – ավելացրեց Հարությունյանը։

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները ներդրողների մրցույթ են հայտարարել Սևանի ափերից քիչ հեռու գտվող լեռներում 55 ՄՎտ խոշոր կայանի կառուցման համար։ Մոտ մեկ տարի առաջ ցանցի հետ պարզեցված փոխհաշվարկ էին թույլատրել իրականացնել ոչ առևտրային (150 կՎտ) արևային կայաններին: Հանրապետությունում արդեն շուրջ 90 նմանատիպ կայան կա:

Երկրի ողջ էներգետիկ համակարգում արևային և քամու հզորությունները դեռևս 1%–ից քիչ են։

83
«Նաիրիտ»

«Նաիրիտի» վտանգավոր քիմիական նյութերն անտերության են մատնված. գործարանը լրիվ կործանո՞ւմ են

182
(Թարմացված է 22:01 29.05.2020)
Հայաստանի երբեմնի ամենախոշոր քիմիական գործարանը՝ «Նաիրիտը», պահպանման ծախսերի կարիք ունի։ Բայց ուզում են գումար ստանալ ոչ թե արտադրության վերականգնումից, այլ պարզապես գործարանի գույքի վաճառքից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան․ «Նաիրիտում» գտնվող վտանգավոր քիմիական նյութերը մնացել են առանց ԱԻՆ-ի ստորաբաժանումների վերահսկողության։ Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Էդմոն Զարգարյանը։

2010թ․-ից ի վեր չգործող գործարանում քիմիական ռեակտիվներ և նյութեր են մնացել, որոնք մշտական վերահսկողության կարիք ունեն՝ արտահոսքը, հրդեհը կամ այլ վտանգները չեզոքացնելու համար։ Նախկինում այդ վերահսկողությունը պայմանագրային հիմքով իրականացնում էին համապատասխան կառույցները՝ ԱԻՆ-ի ղեկավարությամբ։ Երբ գործարանը սնանկ ճանաչվեց, վերահսկողության համար վճարում էր սնանկության կառավարիչը։

«Հիմա պայմանագիրը չի երկարաձգվել, և մեր կազմակերպությունն այլևս գործարանում չի աշխատում»,-տեղեկացրեց Զարգարյանը։

Նշենք, որ ավելի վաղ գործարանի սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մի քանի անգամ զգուշացրել էր, որ շուտով ի վիճակի չեն լինի նաև ԱԻՆ փրկարարներին և գործարանի պահակներին վճարելու։

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն իր հերթին ասում է, որ ներդրողներին, որոնք կարող են վերականգնել արտադրությունը, թույլ չեն տալիս ծանոթանալ գործարանի վիճակին։ Դրա փոխարեն տարբեր պատճառաբանություններով վաճառում են գործարանի ունեցվածքը։

«Հիմա շատ հարմար առիթ է՝ կհայտարարեն, որ գործարանը վտանգավոր է դարձել, այդ պատճառով մենք պետք է ամեն ինչ վաճառենք ու վերջնականապես լուծենք այդ հարցը»,-ավելացրեց Իսրայելյանը։

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ սնանկության գործով կառավարիչը հայտարարել էր, որ գործարանը լրիվ չի վճարել աշխատակիցներին։ Նրանց աշխատավարձերը վճարել են, բայց չեն վճարել ուշացման տույժերն ու տուգանքները։ Դրա համար միջոցներ էր պետք հայթայթել։

Խաչատրյան. «Հիմա «Նաիրիտում» արտադրություն կազմակերպելու խոսակցությունն իրատեսական չէ»

 «Ուզում են ցույց տալ, թե լուծում են մարդկանց խնդիրները։ Դե թող ասեն` որտեղից են ճարելու այդ գումարը։ Ուզում են վաճառել գործարանը, բայց այդ դեպքում շատերը  երբեք աշխատանքի չեն վերադառնա։ Ուրեմն թող մինչև վերջ ազնիվ լինեն և ասեն այն, ինչ իրականում ծրագրում են»,-նշել է Իսրայելյանը։

Նշենք, որ գործարանի պարտատերերն այդ հարցով որևէ դիրքորոշում չեն հայտնում և սնանկության կառավարչին գործողությունների լիակատար ազատություն են տալիս։ Ընդ որում, գրեթե բոլոր պարտատերերը պետական կազմակերպություններ են(Պետեկամուտների կոմիտեն, Երևանի ՋԷԿ-ը, Տարածքային կառավարման նախարարությունը), իսկ գործարանը պետք է պահպանել հենց պետության շահերից ելնելով։

Իսրայելյանը կարծում է, որ եթե որևէ մեկը գործարանի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում, պետք է հնարավորինս աջակցել նրան։

Նշենք, որ ԽՍՀՄ-ի տարիներին «Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի ամենախոշոր գործարաններից մեկն էր։ 90-ականներին դրա աշխատանքը դադարեցվեց, բայց անգամ 2000-ականներին այնտեղ արտադրվող սինթետիկ կաուչուկը Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքների թվում էր։

«Պետք չէ մեզ խղճալ». ի՞նչ են ուզում ջահելությունն ու ուժը «Նաիրիտին» նվիրած մասնագետները

2006թ․-ին գործարանը սեփականաշնորհվեց շինծու կազմակերպության, դրա անունով վարկ ձևակերպվեց, որը չմուծվեց և գործարանը սնանկ ճանաչվեց։ Այնուհետև գործարանը կրկին դարձավ պետության սեփականությունը, բայց արտադրությունը չվերականգնեցին։

182
թեգերը:
աշխատանք, աշխատող, գործարան, գործարք, Նաիրիտ
Ըստ թեմայի
«Դուք մեզ արդեն մոռացել եք». «Նաիրիտի» աշխատողները կառավարության շենքի մոտ են
Մարտի վերջին կպատասխանեն. իրանցի ներդրողներն ուզում են աշխատել «Նաիրիտում»
«Նաիրիտը» կարող է վաճառվել Իրանին. կառավարությունը քննարկում է առաջարկը
Սեփական տուն

Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից

471
(Թարմացված է 13:55 27.05.2020)
ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է անշարժ գույքի հարկը հաշվառել շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա: «Այս համակարգին անցում կատարելը թույլ կտա ապահովել տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկումը»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի փոփոխությունը հատկապես կարևոր է քաղաքացիական գիտակցության և պետության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության տեսակետից:

«Գույքահարկն ավելանալու է այն գույքերի համար, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք «դղյակներ», «ապարանքներ» և այլն: Որովհետև եթե նայենք այսօր, թե այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության՝ սիմվոլիկ: Երկար տարիներ Հայաստանում այն բանավեճն է տեղի ունեցել, որ պետք է կիրառել ճոխության հարկ, բայց ճոխության հարկը կիրառվել է այնպես, որ հետո ստիպված ենք եղել վերացնել, որովհետև երբ արդյունքներին ենք նայել, տեսել ենք, որ գումար չի հավաքվում»,- ասաց Փաշինյանը:

Ներկայացրած նոր նախագիծը, Փաշինյանի համոզմամբ, այդ բախտին չի արժանանա և կտա ցանկալի արդյունք՝ ճոխ գույքի տերերը կվճարեն ավելի, հասարակ քաղաքացիները՝ պակաս:

«Այս օրենքի ընդունումից հետո առաջին տարում մոտավորապես 490 - 500 հազար քաղաքացիների գույքահարկը կպակասի, հետո կսկսի կամաց-կամաց ավելանալ»,- ասաց Փաշինյանը:

ՊԵԿ–ն ագրեսիվ հարկային պլանավորման դեպք է հայտնաբերել

ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով, որպեսզի նոր օրենքը սկսի գործել արդեն 2021 թ-ի հունվարի 1-ից:

471
թեգերը:
ՀՀ կառավարություն, Ատոմ Ջանջուղազյան, Նիկոլ Փաշինյան, հարկեր, Հայաստան
Ըստ թեմայի
Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում
«Եթե այսօր չաջակցես բիզնեսին, վաղը հարկադրաբար կվճարես գործազրկության նպաստներ». Մարգարյան
Մեղմ վերաբերմունք. ՊԵԿ–ը հարկադիր գանձում չի իրականացնի 1,5մլն դրամը չգերազանցելու դեպքում
Բողոքի ակցիա, ԱՄՆ

Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ

0
(Թարմացված է 23:35 31.05.2020)
Ցույցերի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղավանդակներից այն կողմ չի անցել։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի –Sputnik.  ԱՄՆ գաղտնի ծառայությունների ավելի քան 60 սպա և հատուկ գործակալներ տուժել են Սպիտակ տան մոտ ընթացող ցույցի ժամանակ, նրանցից 11-ը հիվանդանոց է տեղափոխվել բուժզննման համար: Տեղեկությունը հայտնում է Գաղտնի ծառայությունների մամուլի ծառայությունը։

Այդ ծառայությունն ապահովում է ԱՄՆ կառավարական մարմինների և ղեկավարության անվտանգությունը։

«Ուրբաթ գիշերվանից մինչև կիրակի առավոտ Գաղտնի ծառայության ավելի քան 60 սպա և հատուկ գործակալ բազմաթիվ վնասվածքներ են ստացել նրանց ուղղությամբ նետած աղյուսների, քարերի, շշերի, ճայթուկների և այլ առարկաների պատճառով։ Ընդհանուր առմամբ 11 տուժած տեղի հիվանդանոց է տեղափոխվել, նրանց օգնություն է ցուցաբերվել, վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն», – նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ցույցի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղերից այն կողմ չի անցել։

«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ գովել է ծառայության գործողություններն ու քննադատել ցուցարարներին։

Անկարգությունները սկսվել էին ԱՄՆ Մինեապոլիս և մի շարք այլ  քաղաքներում այն բանից հետո, երբ ոստիկանության ձեռքից մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Համացանցում տեսանյութ էր հայտնվել որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ ոստիկանության երկու ծառայողներ բռնություն կիրառում: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդի կոկորդն ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։

Ոստիկանները անտեսել էին ոչ միայն իրենց զոհի, այլև հավաքվածների զգուշացումները, որ դադարեցնեն քաղաքացու նկատմամբ բռնությունը:

Իսկ երբ Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Ոստիկան Դերեկ Շովինը նախ հեռացվել էր ոստիկանության համակարգից, ապա՝ ձերբակալվել:

Աշխատանքից հեռացվել են միջադեպին մասնակցած ևս երեք ոստիկան:

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

0
թեգերը:
Ձերբակալում, հիվանդանոց, Տուժածներ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով
Թրամփն ասել է՝ ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական շնչառության սարքեր տրամադրում այլ երկրների
ԱՄՆ–ում բնակվող հայերից մեկը Դավիթ Տոնոյանին է փոխանցել իր պապի` 100 տարվա ստացականը