00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանին նոր տնտեսական «անակնկալներ» կմատուցի

© Photo : ARMENPRESSФлаги Армении и ЕС
Флаги Армении и ЕС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
10 տարի անց փակվող հայկական ատոմակայանը կփոխարինվի նոր ատոմակայանով. ՀՀ իշխանությունների այս պնդմանը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ուզում է հավատալ, բայց չի կարող։ Այս մասին նա ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան.  ՀՀ- ԵՄ համաձայնագրում, հակառակ ՀՀ իշխանությունների պնդումների, շատ հստակ շարադրված են նաև տնտեսական պարտավորություններ։ Նշում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` մեկնաբանելով համաձայնագրի հնարավոր ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ. «Մեծամորի ատոմակայանի փակման մասին քննարկումներն իրականության հետ կապ չունեն»

«Ասում են` ատոմակայանը կաշխատի մինչև 2027-28թթ-ը, հետո կփոխարինվի նոր ատոմակայանով։ Ես ուզում եմ դրան հավատալ, բայց չեմ կարող։ Համաձայնագրում չի ասվում «այլ ատոմակայան», ասվում է «այլ հզորություններով փոխարինում», իսկ դա նշանակում է, որ ատոմակայանի փոխարեն պետք լինեն այլ հզորություններ`ջերմային, հիդրոէներգետիկ արտադրող կայաններ»,- ասում է Սարգսյանը։

Նման փոխարինմամբ շարունակել, սակայն, նրա համոզմամբ, հնարավոր չէ` ո՛չ գնային, ո՛չ էլ հզորությունների առումով։ «Մեր ատոմակայնի մեկ տուրբինը տալիս է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 40%-ը,- հիշեցնում է Արամ Սարգսյանը,- ստացվում է, որ մենք չենք կարող միայն իշխանությունների խոսքին հավատալ, շատ խոսքեր ենք լսել, որոնք չեն իրականացել»։

ԵՄ պաշտոնյաներից մեկի լավատեսությունը, թե իրենց համար շատ կարևոր է, որ Հայաստանը, ԵԱՏՄ անդամ առաջին երկիրը լինելով, կարող է նաև կապող օղակ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Արամ Սարգսյանը չի կիսում։ Նա կարծում է, որ, հակառակը` Բաքու- Թբիլիսի-Կարս և մի շարք այլ տարածաշրջանային նախագծերով Հայաստանն այսօր մեկուսացված է, և չի կարող կապող օղակ լինել։ «Մենք հիմա մեր մեղքով ենք մեկուսացվել։ Ժամանակին նմանատիպ մեկ այլ նախագիծ էինք առաջարկել` Հայաստան-Իրան, որը կարող էր Եվրոպա-Պարսից ծոց երկաթգծի շահագործման առանցքը դառնալ։ Մեր առաջարկն այդ պահին շատ ոգևորեց եվրոպական երկրներին, բայց հետևողական չեղանք, որպեսզի ունենայինք բոլոր մյուս երկրների նկատմամբ հիանալի տրանզիտային հնարավորություն»,- ասում է Արամ Սարգսյանը։

20 տարի անց Հայաստանը, նրա խոսքով, Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթգծով հայտնվեց փակուղու առաջ, իսկ ԵՄ-ի հետ համաձայնագրով ի հայտ են գալու նոր տնտեսական խնդիրներ։

Հիշեցնենք, «Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համաձայնագիրը» նախատեսվում է ստորագրել ս.թ. նոյեմբերի 24-ին։ Մինչ այդ գաղտնի պահվող համաձայնագրի տեքստը Եվրոպական Միության խորհուրդը հրապարակել էր հոկտեմբերի 24-ին։

 

Լրահոս
0