00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԶԲ-ն 100 մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլցանցերին»

© Пресс-служба ЕАБРЕвразийский банк развития и ЗАО "Электрические сети Армении” подписали Соглашение о намерениях
Евразийский банк развития и ЗАО Электрические сети Армении” подписали Соглашение о намерениях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական զարգացման բանկը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ստորագրեցին համատեղ ծրագրերի մասին համաձայնագիր:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը «Հայաստանի էլ ցանցերին» վերազինման համար հատկացրել է  100 մլն դոլար վարկ:

ԵԶԲ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն  2017թ. հոկտեմբերի 31-ին Մոսկվայում ստորագրել են ծրագրերի  մասին համաձայնագիր: Փաստաթղթի համաձայն`կողմերը նախատեսում են կազմակերպել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի մասնակի ֆինանսավորում: Ստորագրման արարողությունը ԵԶԲ-ի կողմից անցկացվող «Եվրասիական ինտեգրացիա» XII Միջազգային կոնֆերանսի  շրջանակներում:

Президенты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Հայաստանի ու Ադրբեջանի ճանապարհները կխաչվե՞ն ԵԶԲ–ում

Փաստաթուղթը ստորագրվել է ԵԶԲ-ի կողմից ԵԶԲ Խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկիի, «Տաշիր» խմբի կողմից  Կարեն Դարբինյանի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի  կողմից գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի կողմից:

Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումները կուղղվեն ընկերության նոր բաշխիչ ցանցերի և ենթակայանների վերակառուցմանը և կառուցմանը, նոր սպառողների ցանցին միացմանը, էլեկտրաէներգիայի հաշվիչների փոխարինմանն ու տեղադրմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրմանը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրմանը (MIS) և միջազգային կառավարման ստանդարտներին: (ISO):

«Էներգետիկայի ոլորտը, ըստ բանկի առաքելության, ներդրումների գերակա ուղղություններից մեկն է», — ասաց ԵԶԲ վարչության փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկին:

Նրա խոսքով` ԵԶԲ-ն քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին մինչեւ 10 տարի ժամկետով մինչև 100 մլն դոլար վարկ տրամադրելու հնարավորությունը:

«Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է որակապես բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթը, նվազեցնել էներգիայի կորուստները և օպտիմալացնել շահագործման ծախսերը, արդիականացնել ֆիզիկական և կոմերցիոն  էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգը, ընդլայնել բաշխիչ ցանցերը, բարելավել բաշխիչ ցանցի կառավարման համակարգը», — ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն  Կարեն Հարությունյանը:

Իր հերթին Դարբինյանը նշել է, որ մինչև 2021 թ. ընկերության ներդրումային ծրագիրը ներառում է 200 մլն դոլարի ներդրումներ կատարել: 500 միլիոն դոլարի ներդրման համար պատրաստվում է նոր ծրագիր:

Նրա խոսքով` գումարը ծախսվելու է ընկերության տեխնիկական վերազինման վրա, և նրանք հույս ունեն ներգրավել ներդրումներ, այդ թվում` Ասիական զարգացման բանկից, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»  (ՀԷՑ) ՓԲԸ-ն  զբաղվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով էլեկտրաէներգիայի բաշխմամբ: Սպասարկում է  ավելի քան մեկ միլիոն սպառողի: Երկրի  խոշորագույն գործատուն է և խոշորագույն հարկատուներից մեկը: ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, ով 2015 թվականին ձեռք է բերել «Էլցանցերը»:

«Տաշիր» խումբը մտադիր է 5 տարվա ընթացքում 200 մլն դոլար ներդնել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» զարգացմանը:

ԵԶԲ-ն միջազգային ֆինանսային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից, որը նպաստում է մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրի ու տնտեսական կապերի ընդլայնմանը: ԵԶԲ-ի անդամ երկրներն են  Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Լրահոս
0