Արևային կայան

Ավստրալիայի ճանապարհով. ինչպես կզարգանա արևային էներգետիկան Հայաստանում

84
Ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում զարգանա արևային էներգետիկան։ Այս հարցի շուրջ խոսել է էներգետիկայի ոլորտի գլխավոր պատասխանատուն։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի արևային էներգետիկայի ապագան կախված է Ավստրալիայում կառուցվող արևային կայանի հաջողությունից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։ Նա նշեց, որ Ավստրալիայում մի ընկերություն կառուցում է 100 մեգավատ հզորությամբ արևային կայան` կուտակիչ մարտկոցներով: Նախարարի խոսքով` մեր հիմնական խնդիրը հենց այդ կուտակիչ մարտկոցների բացակայությունն է:

«Մենք կարողանում ենք ստանալ արևային էներգիան, սակայն չենք կարողանում այն կուտակել: Այսօր դրա լուծումը, կարծես, տրված է: Ավստրալիայում այդ արևային կայանի շահագործումը նախատեսված է 2017թ. վերջին կամ 2018թ. սկզբին: Եթե այն ունենա հաջողություն, ինչում ես կասկած չունեմ, մենք արդեն կտեսնենք, թե դրա կուտակումն ինչ արժեք կունենա: Ակնհայտ է, որ այս մարտկոցները կլինեն և առաջիկայում կտեղադրվեն, վստահ եմ, որ առաջիկա տարիներին դրանց գինը այնքան կընկնի, որ մեզ համար մատչելի և հասանելի կդառնա, և այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք օգտագործել արևային էներգիան Հայաստանում»,- ընդգծեց Աշոտ Մանուկյանը:

Նրա խոսքով` այսօրվա գործող տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս արևային էներգիա օգտագործել արևային ժամերին:

«Այսինքն, արևը դուրս եկավ, մենք ունենք էներգիա, արևը մայր մտավ, մենք էներգիա չունենք: Հիմա պատկերացրեք, որ մենք կառուցել ենք 300 մեգավատ հզորությամբ արևային կայան, իսկ դա դժվար չէ և շատ թանկ չի նստում: Հիմա արևային ժամերին մենք ունենք 300 մեգավատ հզորություն, արևը մայր մտավ, սկսվեց գիշերը, ինչո՞վ ենք մենք փոխարինելու այդ էներգիան»,- ասաց Մանուկյանը:

Որպեսզի գիշերային ժամերին ունենանք էներգիա, միակ հնարավոր այլընտրանքները գազային կայաններն են:

«Այսինքն` գազային կայանները` տվյալ պարագայում «Հրազդան» ՋԷԿ-ը, մենք պարտավոր ենք պահել տաք պահուստներում, ինչը նշանակում է այրել գազը և չստանալ էլեկտրաէներգիա: Ցերեկային ժամերին մենք այրում ենք գազ, չենք ստանում էլեկտրաէներգիա, որպեսզի գիշերային ժամերին արևային կայանը փոխարինենք գազային կայանով: Այս դեպքում ստացվում է, որ արևային էներգիայից ստացված էլեկտրաէներգիայի գինը հասնում է ոսկու գնին կամ մի փոքր ավելի թանկ: Սա է պատճառը, որ մենք այսօր արևային էներգետիկային զարկ չենք տալիս»,- բացատրեց նախարարը։

Նրա խոսքով` Հայաստանի էներգետիկ համակարգը սահմանափակ է, սպառումը կազմում է տարեկան 6.6 միլիարդ կիլովատ/ժամ:

«Մեր էներգետիկ համակարգն այսօրվա տեխնոլոգիական պայմաններում կարող է կլանել 70 մեգավատ արևային էլեկտրաէներգիա ` ոչ ավելի: Իսկ դրան, գիտեք, մենք արդեն զարկ տվել ենք` 55 մեգավատ հզորությամբ «Մարսկի —1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթը հայտարարվել է, 10 մեգավատ հզորության կայանի կառուցման համար լիցենզիան տվել ենք, ևս 5 մեգավատ հզորության կայանի տեղ ունենք, կարող ենք տալ»,- ասաց Մանուկյանը:

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ Հայաստանում արևային էներգիան հասանելի կլինի սպառողների համար, նախարարը մանրամասնեց, որ առաջիկա 4 տարիների ընթացքում կյանքի կկոչվի 70 մեգավատ արևային էներգիա կլանելու ծրագիրը, իսկ կուտակիչ մարտկոցները, նախարարի կարծիքով, գնի առումով Հայաստանի համար հասանելի կլինեն առաջիկա տասնամյակում:

84
Մթերային խանութ

Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի

181
(Թարմացված է 21:02 23.10.2020)
Մասնագետները կարծում են, որ թուրքական ապրանքները բոյկոտելու մասին Հայաստանի որոշումը ճիշտ էր։ Ինչ վերաբերում է տեղական շուկայում որոշ տեսակի ապրանքների թանկացմանը՝ դա կապված չէ պատերազմի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի սպառողական շուկան արժանապատվությամբ ընդունեց ռազմական դրության մարտահրավերը, ավելին, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պարենային մթերքի գնաճ չի գրանցվել։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

«Բեռնափոխադրումներն անխափան են իրականացվում, հետևաբար՝ երկրում պարենային դեֆիցիտ չկա։ Բեռներն ինչպես եկել, այնպես էլ գալիս են Վրաստանի ու Իրանի տարածքով» , - ասաց Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ ապրանքի առանձին տեսակներ թանկացել են։ Դա կապ չունի Ղարաբաղում ընթացող պատերազմի հետ։ Թանկացումը պայմանավորված է երկու պատճառնով․ մրգի ու բանջարեղենի դեպքում դա սեզոնային է, մյուս դեպքերում կապված է այն երկրներում տեղի ունեցած գնաճով, որտեղից Հայաստան են ներմուծվում տվյալ ապրանքները։ Դրանցից են, օրինակ, արևածաղկի ձեթն ու կարագը, շաքարավազն ու ալյուրը։

«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը

Փորձագետը պարզաբանում է, որ արևածաղկի ձեթը Հայաստանում թանկացել է, քանի որ Ռուսաստանում դրա գինը 20%-ով աճել է։ Չիլինգարյանը նշեց, որ երկրում առաջին անհրաժեշտության իրերի գնաճ չի գրանցվել։ Հիմնականում գնաճը սեզոնային բնույթ է կրում։

Օրինակ, աճել է ձմերուկի գինը։ Արքայանարնջի դեպքում գինը նվազում է, քանի որ հիմա այդ մրգի սեզոնն է։ Չեն փոփոխվել Հայաստանում արտադրվող մթերքի, նաև մսի ու ձկան գները։

Ինչ վերաբերում է թուրքական ապրանքի էմբարգոյին, որը ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, Չիլինգարյանը միայն ողջունում է իշխանության այդ քայլը։ Փորձագետը, սակայն, կոչ է արել չբոյկոտել թուրքական այն արտադրանքը, որն արդեն վաճառվում է հայկական շուկայում։

«Մեր գործարարներն արդեն վճարել են ապրանքի համար, հետևաբար, դրանք հիմա Հայաստանում բոյկոտելով, վնասում եք ոչ թե Թուրքիային, այլ տեղացի գործարարներին», - ասաց Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ հայկական տնտեսությունն ու գործարարները շատ չեն տուժի առանց թուրքական ապրանքների։ Հագուստից բացի, Թուրքիայից Հայաստան է բերվում կենցաղային քիմիա, լվացող ու մաքրող միջոցներ, որոնք հեշտորեն կարելի է փոխարինել։ Դեռ ժամանակ կա նոր շուկաներ գտնելու համար։ Թուրքական շուկային Հայաստանի համար այլընտրանք կարող են լինել Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Իրանի, Չինաստանի ու այլ շուկաներ։

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատերազմն ուժեղ ազդեցություն չի ունեցել հայկական շուկայի վրա։

«Դրամի փոխարժեքն երկու տոկոսով անկում է ապրել, ինչը գնաճի կհանգեցնի։ Սակայն պարենային անվտանգության ու ապրանքների գների առումով իրավիճակը կայուն է», - ասաց Միքայելյանը։

Հայկական դրամը դիմադրել է COVID-ին և պատերազմին, իսկ թուրքական լիրան՝ ոչ․ որն է պատճառը

Փորձագետը կարծում է, որ Հայաստանն առանց թուրքական ապրանքների չի տուժի։ Երկիրը պետք է օգուտ քաղի ստեղծված իրավիճակից ու սուբսիդավորի, մասնավորապես, տեղական արտադրությունը, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր բացել։

Միքայելյանի խոսքով՝ թուրքական կենցաղային ապրանքները երկար ժամանակ մեծ դերակատարություն են ունեցել Հայաստանի սպառողական շուկայի կայունության պահպանման առումով։ Սակայն վերջին շրջանում իրավիճակը փոխվել է․ կենցաղային ապրանքները տարբեր երկրներից են գալիս, հատկապես, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո։ Այժմ մենք այդ ապրանքն ավելի շատ գնում ենք ԵԱՏՄ երկրներից, գլխավորապես՝ Ռուսաստանից։

Բացի այդ՝ թուրքական ապրանքները կարելի է փոխարինել տեղականով։ Այդ պատճառով բացասական ազդեցությունը նվազագույն կլինի, քանի որ այլընտրանք կա։ Միքայելյանի խոսքով՝ թուրքական ապրանքը փոխարինելու հարցում Հայաստանի համար պոտենցիալ շուկա կարող է լինի Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Բանգլադեշը, Չինաստանը։

Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից

Այդ կապակցությամբ Միքայելանը կարծում է, որ իշխանությունը պետք է օգնի բիզնեսին կապ հաստատել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook–ի իր էջում հրապարակել է հայաստանյան շուկայում պատերազմի ընթացքում թանկացած ապրանքների ցանկը։

Հանձաժողովի իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ հոկտեմբերի 8-ից 22–ն ընկած ժամանակահատվածում շաքարավազը երևանյան սուպերմարկերկետներում թանկացել է շուրջ 20 դրամով (6-7 տոկոս), կարագի 1 կգ–ը` 20 դրամով (1 տոկոսից պակաս), ձեթը` 15-80 դրամով (մոտ 0.5 տոկոս), ալյուրը` 10-15 դրամով (4.5 տոկոս)։

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը նախևառաջ անվտանգային բաղադրիչ ունի` հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին:

Նշենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։ Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար)։

181
թեգերը:
Պատերազմ, Գներ, տնտեսություն
Սուպերմարկետ. արխիվային լուսանկար

Ինչն է թանկացել պատերազմի ընթացքում. ՏՄՊՊՀ–ն ներկայացրել է դիտարկման արդյունքները

450
(Թարմացված է 13:57 23.10.2020)
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք շուրջօրյա ռեժիմով մշտադիտարկում են իրականացնում հայաստանյան խոշոր վաճառակետերում։ Ուսումնասիրվում է 94 ապրանքատեսակ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook–ի իր էջում հրապարակել է հայաստանյան շուկայում պատերազմի ընթացքում թանկացած ապրանքների ցանկը։

Հանձաժողովի իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ հոկտեմբերի 8-ից 22–ն ընկած ժամանակահատվածում շաքարավազը երևանյան սուպերմարկերկետներում թանկացել է շուրջ 20 դրամով, կարագի 1 կգ–ը` 20 դրամով, ձեթը` 15-80 դրամով` կախված տեսակից, ալյուրը` 10-15 դրամով։

Հանձնաժողովը հայտնում է, որ միաժամանակ ուսումնասիրել են նաև միջազգային շուկայի գները և պարզել, որ դրանց հումքի գները ևս բարձրացել են։

«Գնային տատանումները որոշ ապրանքների մասով կարող են հանդիսանալ նաև վերջին ժամանակահատվածում արտարժույթի տատանումների հետևանք»,– նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Այդուհանդերձ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք շուրջօրյա ռեժիմով մշտադիտարկում են իրականացնում հայաստանյան խոշոր վաճառակետերում։ Ուսումնասիրվում է 94 ապրանքատեսակ։

Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել. ԿԲ նախագահի նոր ցուցանիշները

450
թեգերը:
գնաճ, Պատերազմ, թանկանալ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)
Ըստ թեմայի
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
«Զվարթնոցում» ավտոկայանատեղին կրկին կէժանանա. ՏՄՊՊՀ–ն պատժել է «Արմենիային»
Չարաշահումներ կարագի շուկայում. ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել «Սիթիին»
զինծառայող

Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար

831
(Թարմացված է 22:27 24.10.2020)
Նկարում երևում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքները։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով։

Նկարում հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքներն են։

Интерактивная карта военных действий Карабаха
Նկարում հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքներն են

Նա առանձին կետերով ցույց տվեց այն բնակավայրերը, որտեղ վերջին 2-3 օրերի ընթացքում իրականացվել են դիվերսիոն խմբերի ոչնչացման աշխատանքներ և հիմա էլ շարունակվում են։

831
թեգերը:
քարտեզ, Արծրուն Հովհաննիսյան, Արցախ