00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներից առաջ է անցել

© Sputnik / Asatur YesayantsСовещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова
Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաջող ինտեգրման կարևորագույն ինդիկատորներից մեկը ԵԱՏՄ երկրների եկամուտների հավասարեցումն է, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ–ին ինտեգրվելու հարցում լավագույն ցուցանիշները գրանցել է Հայաստանը, Sputnik  Արմենիային ասաց Եվրասիական բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը։

«Տարածաշրջանային ինտեգրացիոն խմբավորման մյուս գործընկերների համեմատ Հայաստանն այժմ ամենազգալի արդյունքներ է ցույց տալիս։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է արտահանման աճին (դեպի ԵԱՏՄ երկրներ), աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների ավելացմանը և  տնտեսական աճի զգալի վերականգնմանը», – ասել է Լիսովոլիկը։

Евросоюз - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. քաղաքական մակաբուծության ծուղակում

Ըստ նրա` պետք է աշխատել պետական պարտքի մակարդակի սահմանափակման ուղղությամբ, որը կարող է լինել բյուջետային կոնսերվատիվ քաղաքականության հաշվին։

Տնտեսագետը կարծում է, որ ընդհանուր առմամբ կարելի է դրական գնահատել Հայաստանի անդամակցության արդյունքները, քանի որ ռուսական շուկայի հասանելիություն ստանալու համար  (արևմտյան արտադրողների ներկայության նվազման պայմաններում) առավել հարմար պայմանները լրացուցիչ խթան հանդիսացան Հայաստանի արտահանման համար։

«Պետք է շարունակել զարգացնել ԵԱՏՄ գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության որակյալ բաղադրիչը` տնտեսության բարձրտեխնոլոգիական հատվածներում և ներդրումային ոլորտում համագործակցությունն ավելի ինտենսիվ դարձնելու միջոցով», – նշել է Լիսովոլիկը։

Նրա գործընկեր, Եվրասիական բանկի ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Միխայիլ Դեմիդենկոն անհրաժեշտ է համարում առանձնացնել Հայաստանի անդամակցության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ միտումները։ Նրա խոսքով` այստեղ կարևոր են ցուցանիշները։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Գեղեցիկ կենացներ ասելով չէ. Շարմազանովը` ընդդիմության ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնության մասին

«Առաջին հերթին տեղի է ունենում եկամուտների մոտեցում, եթե 2013 թվականի արդյունքներով այդ հարաբերակցությունը կազմում էր  30%, ապա 2016 թվականի արդյունքներով` արդեն  33%։ Դա, հավանաբար,  հաջող ինտեգրացիոն գործընթացի ամենակարևոր ինդիկատորն է», – ասել է Դեմիդենկոն։

Նրա խոսքով` այդ գործընթացը երկարաժամկետ է, բայց կարևոր։ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին համընկավ լուրջ ճգնաժամի հետ, որն այդ պահին առկա էր ԵԱՏՄ երկրներում։ Խնդիրը կապված էր նավթի զգալի գնանկման, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունների լարվածության հետ։

Այսօր, Դեմիդենկոյի կարծիքով, տնտեսական ակտիվությունը վերականգնվում է, և Հայաստանն այդ ֆոնին հաջողություններ է գրանցում։ 2017 թվականի առաջին  եռամսյակի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ–ի աճի տեմպը, նախնական տվյալներով, կազմում է 6,5%, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Դեմիդենկոն կարծում է, որ արտահանմանն օգնել է Հայաստանի առևտրային գործընկերների տնտեսությունների աճը, հայկական հիմնական ապրանքների համաշխարհային գների բարձրացումն ու մրցակցության աճը։

Նա նշել է, որ բարելավվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության կառուցվածքը։

2017 թվականի հունվար–մայիս ամիսներին Ռուսաստանում հայկական ապրանքների արտահանումն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25,8%–ով ։  2017 թվականի հինգ ամիսների ընթացքում դրամական փոխանցումներն աճել են 18,5%–ով, ընդ որում` Ռուսաստանից կատարված փոխանցումները` 17,7%–ով։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Փորձագետ. Հայաստանը ԵԱՏՄ–ի լաբորատորիան է ու Իրանի հետ կապող օղակը

Նա համոզված է, որ Ռուսաստանի տնտեսության դրական միտումները կնպաստեն, որ ավելանան ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղղվող դրամական փոխանցումները։

«Պետք է չմոռանալ բեռների տարանցման հետ կապված երկարաժամկետ հեռանկարի մասին։ Մեծ մասամբ դրանք կապված են Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի գործարկման հետ, որը ԵԱՏՄ–Իրան–Հնդկաստան տարանցումն ավելի շահավետ կդարձնի և զգալի օգուտ ու հնարավորություններ կտա հայկական տնտեսությանը։ Կարծում ենք, որ դրա համար ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ընդունելի լուծումներ կգտնվեն», – ասել է Դեմիդենկոն։

Gerchik&Co ընկերության ֆինանսական վերլուծաբան Վիկտոր Մակեևն էլ կարևորում է, առաջին հերթին, ԵԱՏՄ գլխավոր գործընկերոջ` Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները։

Խոսելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության մասին, նա նշում է սահուն աճի բացակայությունը։ Փորձագետի կարծիքով` հաճախ խթանիչ ուժ են հանդիսանում Մոսկվայի հետ անցկացվող մի շարք բանակցությունները, այնուհետև ավելի հագեցած աշխատանքը։

«Մասնավորապես, մինչև 2008 թվականը` մինչճգնաժամային ժամանակաշրջանը, երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծանում էր շուրջ 70%–ով։ Սակայն, օրինակ, 2015 թվականին արդեն երկրների միջև ապրանքաշրջանառությունն առաջին եռամսյակում նվազեց մինչև 41% (Ռուսաստանից արտահանումը` 25,5%)։ Իսկ ռուսական արտահանման կառուցվածքում, առաջին հերթին, հանքային արտադրանքն է կազմում, որի մասնաբաժինը 40,96% է», – նշել է Մակեևը։

Ռուսաստանն իր հերթին Հայաստանից  հիմնականում պարենամթերք ու գյուղատնտեսական հումք է ներկրում։

Այնուամենայնիվ, 2016 թվականին ապրանքաշրջանառությունը սկսեց հետզհետե ավելանալ` կազմելով ավելի քան 1.3 մլրդ ԱՄՆ դոլար` 6,19%–ով ավելի բարձր, քան մեկ տարի առաջ, և հավանաբար, կշարունակի աճել մինչև 2017 թվականի վերջ։

«Զարմանալին այն է, որ արտահանման աճ եղավ հիմնականում ոչ թե հանքային ռեսուրսների և նավթի հաշվին (այդ ուղղությամբ կրճատում է գրանցվել), այլ ցամաքային տրանսպորտի, էլեկտրական ավտոմեքենաների և սարքավորումների, բնական և մշակված մարգարիտի, սև մետաղների, օպտիկական սարքերի և գործիքների, փայտի և փայտածուխի, թղթի, ստվարաթղթի և դեղագործական արտադրանքի շնորհիվ», – ասել է Մակեևը։

Նա դրական է համարում սա. արտահանումն ավելի է դիվերսիֆիկացվում և կախված չէ միայն նավթից ու գազից։

Ինչ վերաբերում է ԵՄ–ի և Հայաստանի գործընկերության ընդլայնման համաձայնագրին, որը 2013 թվականին Ռուսաստանի հետ բանակցություններից հետո վտանգի տակ հայտնվեց, ապա, փորձագետի կարծիքով, ռուսական կողմի համար չկա որևէ էական բան, որը կհակասեր ռազմավարական նպատակներին։

Նա կարծում է, որ դա նույն պայմանագիրն է, ինչ 2013 թվականինը, բացառությամբ ազատ առևտրի մասին դրույթների, որոնք կհակասեին ԵԱՏՄ պարտավորություններին։

Русская версия

Լրահոս
0