00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուր հասավ ավիատոմսերի գների աճի հետաքննությունը

© Sputnik / Arpi BeglaryanСамолет в небе
Самолет в небе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Աերոֆլոտ», «Սիբիր», «Ռոսիա», «Ուրալսկիե ավիալինիի» ընկերությունների նկատմամբ հարուցած գործը կասեցվել է հայկական օրենսդրության անկատար լինելու պատճառով, պնդում են Եվրասիական հանձնաժողովում։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. «Վերին Լարս» անցակետի փակման ժամանակահատվածում Հայաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերի գների անհիմն բարձրացման մեջ կասկածվող ընկերությունների նկատմամբ իրականացվող հետաքննությունը դադարեցվել է, այսօր Sputnik  Արմենիային են հայտնել ԵՏՀ մամուլի ծառայությունից։

Посадочные талоны - Sputnik Արմենիա
Գնային ապոկալիպսիս. Հայաստանում ավիատոմսերի գները եռապատկվել են

Ավելի վաղ Sputnik  Արմենիան գրել էր, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ հակամենաշնորհային կարգավորման Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտը 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 76-րդ հոդվածի 1 կետով գործ է հարուցել «Աերոֆլոտի», «Ռոսիա» ավիաընկերություն», «Դոնավիա», «Սիբիր ավիաընկերություն» և «Ուրալսկիե ավիալինիի» ընկերությունների նկատմամբ՝ մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ, որոնք արտահայտվում են էկոնոմ դասի ավիատոմսերի արժեքի թանկացմամբ հետևյալ ուղղություններով՝ «Երևան-Մոսկվա-Երևան», «Երևան-Կրասնոդար-Երևան», «Երևան-Սոչի-Երևան», «Երևան-Դոնի Ռոստով-Երևան», Վերին Լարսի անցակետի ժամանակավոր փակման ժամանակահատվածում` 2016 թվականի հունիսի 23-ից հուլիսի 6-ը և հուլիսի 11-ը։

«Ներկա պահին մի շարք ռուսական ավիափոխադրողների նկատմամբ մրցակցության կանոնները խախտելու վերաբերյալ հարուցած գործը կասեցվել է, քանի որ ՌԴ և ՀՀ հակամենաշնորհային ծառայությունների կողմից Ռոքի թունելի անդրկովկասյան ավտոմայրուղու փակման ժամանակահատվածում ավիատոմսերի սակագների բարձրացումը հիմնավորող փորձաքննության անցկացման անհրաժեշտություն է առաջացել», – հայտնել են մամուլի ծառայությունից։

Ինչպես պնդում են ԵՏՀ–ում, այսօր նման գործողությունների իրականացումը Հայաստանի կողմից հնարավոր չէ, որովհետև Հայաստանը չի վավերացրել կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության կարգի և նրա բացահայտման համար պատասխանատվության մասին համաձայնագիրը` հանձնաժողովի կողմից 2014 թվականի նոյեմբերի 12-ին հաստատված մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման ժամանակ։

«Հանձնաժողովի կողմից փորձաքննության արդյունքները ստանալուն պես, գործի ուսումնասիրությունը կվերսկսվի», – գրված է հաղորդագրության մեջ։

Հետաքննության մասին մանրամասներ կարելի է կարդալ նախորդ նյութում։

Լրահոս
0