00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանը ԵԱՏՄ–ի լաբորատորիան է ու Իրանի հետ կապող օղակը

© Sputnik / Asatur YesayantsФлаги стран ЕАЭС. ЕЭС
Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության համար յուրահատուկ լաբորատորիա է, որտեղ կարելի է փորձարկել միության տարբեր նախագծերը, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ ամենափոքր երկիրն է` ՀՆԱ–ի 1–ից պակաս չափաբաժնով։ Սակայն Հայաստանը հիանալի լաբորատորիա է, ուր կարելի է փորձարկել ԵԱՏՄ նախագծերը, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Աստանա – Բիշքեկ – Երևան – Մինսկ – Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:

«Մենք յուրահատուկ լաբորատորիա ենք, ուր կարելի է փորձարկել ԵԱՏՄ ինչպես նոր, այնպես էլ ընթացիկ նախագծերը։ Հայաստանի համար էլ, իր հերթին, հաշվի առնելով հայ աշխատանքային միգրանտների թիվը, շատ կարևոր է, որ իր քաղաքացիների իրավունքները չխախտվեն», – ասաց Սաֆարյանը։

Ашот Тавадян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում օգտագործել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները

Նրա խոսքով` 2017 թվականի 1–ին կիսամյակում Ռուսաստանում հայ աշխատանքային միգրանտների թիվն աճել է, ինչը բերել է տրանսֆերների աճին։ Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձերի անունով ոչ կոմերցիոն նպատակներով փոխանցվել է ավելի քան 724,7 միլիոն դոլար, ինչը 16,4%–ով կամ 102,2 միլիոն դոլարով ավելի է 2016 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից։

2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքի գումարային փոխանցումների հոսքն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 15,5%–ով` կազմելով 408,6 միլիոն դոլար։ Դրանից հետևում է, որ տրանսֆերտների 50% տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից։

Երևանի փորձագետներն անհանգստություն են արտահայտում, որ ԵԱՏՄ–ի Հայաստանի որոշ գործընկերները կանոններով չեն խաղում։

«Երբ Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, որոշ գործընկերները սկսեցին թուքական ապրանք ներկրել։ Այդ հարցի լուծումը թույլ կտա հասնել ազատ, արդար մրցակցության», – տեսակամրջի ընթացքում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով` ԵԱՏՄ անդամ երկրներում հարկավոր է կարգավորել նաև բիզնեսի հարցերը։ Հասկանալի չէ` ով ում հետ գործ ունի, ընկերությունները հաճախ փորձում են իրար դուրս մղել եվրասիական շուկայից։ Անհրաժեշտ է կարգավորել աշխատանքի շուկան։

Հայաստանը, որը տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտադրության պրոֆիցիտ ունեցող միակ երկիրն է, կարող է ակտիվորեն միանալ ԵԱՏՄ միասնական էներգացանցի ստեղծմանը։ Նախնական տվյալներով` այն կշահագործվի մինչ 2019 թվականի ամառը։

Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
Հայաստանն ամփոփում է ԵԱՏՄ անդամակցության երկու տարին

Կարևոր դերակատարություն ունի նաև Հայաստանի ու Իրանի միջև Սյունիքում Ազատ տնտեսական գոտու ստեղծումը։ Դա մեր երկրին հնարավորություն կտա կապող օղակ դառնալ Թեհրանի ու 180 միլիոնանոց ԵԱՏՄ շուկայի միջև։ Հետագայում այդ կամրջից կարող են օգտվել նաև եվրոպական բիզնեսի ներկայացուցիչները։ Ազատ տնտեսական գոտու ստեղծման համար անհրաժեշտ է 32 միլիոն դոլար։

Օգոստոսի 14–ին Աստանայում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի մասնակցեցին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրների վարչապետները` Բակիջան Սագինտաևը (Ղազախստան), Կարեն Կարապետյանը (Հայաստան), Անդրեյ Կոբյակովը (Բելառուս), Սորոնբայ Ժեենբեկովը (Ղրղըզստան), Դմիտրի Մեդվեդևը (Ռուսաստան)։ Նիստին մասնակցում էր նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, անդամ երկրների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագրի բանակցությունների ընթացքին, աշխատողների կենսաթոշակային ապահովմանը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները և մի շարք այլ հարցեր նույնպես եղել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների դիտարկման թեմաները:

Միջկառավարական հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին, Երևանում։

Լրահոս
0