Կարեն Կարապետյան

Վարչապետն Արարատի և Արմավիրի մարզպետների հետ քննարկել է մարզերի ներդրումային ծրագրերը

24
(Թարմացված է 20:28 05.06.2017)
Արմավիրի և Արարատի մարզպետները վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացրել իրենց մարզերի ներդրումային և բիզնես ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 5 Հունիս — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության և մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը և այլն:

Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ բոլոր ծրագրերը պետք է դիտարկվեն սահմանված հայտանիշերի հիման վրա: Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի գնահատումը՝ ըստ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները:

24