00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը չգիտի՝ ով է մաքսանենգ ճանապարհով ներկրել ադրբեջանական խնձորը

© Sputnik / Asatur YesayantsФрукты, яблоки
Фрукты, яблоки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ով և ինչ խմբաքանակով է Հայաստան ներկրել ադրբեջանական խնձորը, ՀՀ պատկան կառույցները դեռ չեն բացահայտել: Հայտնի է միայն, որ այն հայաստանյան շուկայում հայտնվել է մաքսանենգ ճանապարհով:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ապրիլի 23-ին սոցիալական ցանցերում ահազանգեր հայտնվեցին հայաստանյան խանութներում վաճառվող ադրբեջանական խնձորների մասին: Ահազանգերին արձագանքած ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը շուկայում կատարած դիտարկումներից հետո հայտարարեց, որ խնձորը չունի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր և սկսեց վաճառակետերից հավաքել ապօրինի վաճառվող միրգը:

Газеты - Sputnik Արմենիա
Մամուլ. Ի՞նչ է անում ադրբեջանական խնձորը Հայաստանում և ո՞վ է ԱԺ նախագահի թեկնածուն

Բայց՝ ոչ ամբողջությամբ, ինչպես վստահեցնում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ադրբեջանական խնձորն այսօր էլ հնարավոր է գտնել հայաստանյան խանութներում: 

«Հայտարարությունից օրեր անց ԳԱԱ Սննդի շղթայի ռիսկերի կենտրոնը գնում է շուկաներ ու պարզում՝ բոլոր շուկաներում այդ ապրանքը մեծ քանակությամբ դրված է: Ավելին, հստակ հայտարարում են, որ իրենք գտել են այն տեղերը, որտեղ մեծածախ վաճառք է իրականացվում. եկեք, հասեք: ԶԼՄ ներկայացուցիչները կարողանում են հասնել դեպքի վայր: Այդ նույն ժամերին ՍԱՊԾ-ն չի հասնում դեպքի վայր»,- ասում է Պիպոյանը:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը չի բացառում, որ շուկայում, հնարավոր է՝ որոշ խմբաքանակ մնացած լինի, բայց վստահեցնում է, որ հիմնական խմբաքանակը շուկայից առգրավված է:

Պաշտոնական տվյալներով՝ ապրիլի 1-25-ը Հայաստան խնձոր է ներկրվել Իտալիայից, Ուկրաինայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից, որոնց մեջ, սակայն, Ադրբեջանը չկա:

Продажа сигарет - Sputnik Արմենիա
Հայկական մաքսանենգ սիգարետները թափանցել են վրացական շուկա

Թե ինչպես է ադրբեջանական խնձորը հայտնվել Հայաստանյան վաճառակետերում, ՍԱՊԾ պետը խորհուրդ է տալիս սպասել պետական կառույցների բացահայտումներին, իսկ մինչ այդ սեփական ենթադրությունն է անում.

«Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենգ ճանապարհով, եթե ՍԱՊԾ բազայում առկա չէ: Դուք գիտեք, որ օրենսդրությամբ կա թույլտվություն՝ ներկրելու մինչև 50 կգ գյուղմթերք: Ներկայում շրջանառությունից հանված քանակը համադրվում է և ՊԵԿ-ի հետ կատարվում է վերլուծություն: Արդյունքներն ամփոփելուց հետո մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»:

Մինչ ՊԵԿ-ն ու ՍԱՊԾ-ը փորձում են պարզել կատարվածը, Բաբկեն Պիպոյանը նրանց մեղադրում է անգործության մեջ:

«Եթե սահմանով չի եկել՝ եկել է սարերով, դա է մաքսանենգությունը, իսկ եթե սահմանով է եկել՝ մենք չենք գրանցել, դա մաքսանենգություն չէ, դա հանցագործություն է՝ պետության հետ համատեղ արված հանցագործություն: Այստեղ դանդաղ աշխատելը նույնն է, թե չաշխատելը»,- ասում է Պիպոյանը:

Հարցին, թե ով, ինչպես և ինչ խմբաքանակով է Հայաստան ներմուծել ադրբեջանական խնձորը՝ պատկան կառույցներն առայժմ պատասխան չունեն: Բայց հորդորում են սպասել՝ վստահեցնելով, որ առաջիկայում այդ հարցերի պատասխանները կհնչեն պաշտոնական հայտարարություններում:

Իսկ մինչ պատական մարմինները զբաղված են հետաքննությամբ, Բաբկեն Պիպոյանը չի բացառում, որ շուկայում դեռևս մնացած ադրբեջանական խնձորները բարձրացած աղմուկի արդյունքում կտեղափոխվեն այլ արկղեր ու կվաճառվեն այլ գնով՝ այլ երկրից ներկրված խնձորի անվան տակ:

Русская версия

Լրահոս
0