Միջազգային բորսա

Կանխատեսվում է մոտ 3 տոկոս տնտեսական աճ

26
ԱՄՀ-ն 2017թ.-ին Հայաստանի համար 3 տոկոսին մոտ տնտեսական աճ է կանխատեսում։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Արժույթի ﬕջազգային հիﬓադրամը 2017թ.-ն Հայաստանի համար մոտ 3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, ասել է Արժույթի ﬕջազգային հիﬓադրաﬕ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սաﬕն։

Ըստ նրա՝ վերջին դիտարկուﬓերը ցույց են տալիս, որ 2017թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության մակարդակը բավականին բարձր է:

«Մենք կանխատեսում ենք, որ 2017թ. կարձանագրվի 3 տոկոսին մոտ տնտեսական աճ, իսկ գնաճը կարագանա և տարեվերջին կմոտենա 2 տոկոսի»,- ասել է Հոսեին Սաﬕն:

Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ Հայաստանը, 2014թ. սկսած, կրում է արտաքին ցնցուﬓերի ազդեցությունը:

«Մասնավորապես, էականորեն նվազել են արտերկրից դրամական փոխանցուﬓերը, և պղնձի ﬕջազգային գները, որոնց Հայաստանից արտահանվող հիﬓական ապրանքներից են: 2016թ. նվազել են ներքին ներդրուﬓերը և ներքին սպառումը»,-նշել է Հոսեին Սամին:

Նրա խոսքով՝ այդ աﬔնի արդյունքում 2016թ. արձանագրվել է ընդաﬔնը 0.2 տոկոս տնտեսական աճ։

Անցյալ տարի պետական եկամուտները նախատեսվածից ցածր են եղել, իսկ արտաքին աղբյուրներից ֆինանսավորված կապիտալ ծախսերն ավելի շատ են կատարվել:

26