ՋԷԿ

«Տաշիր Կապիտալ»-ը կգնի «ՀրազՋԷԿ»–ը

15
(Թարմացված է 16:02 29.03.2017)
«Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը գնել է «ՀրազՋԷԿ» բաց բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը թույլատրվել է օտարել իր բաժնետոմսերը և վաճառել։ Որոշումը կայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում։

ՀԾԿՀ որոշման մեջ ասվում է, որ թույլատրվում է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ հաշվի առնելով.

ա) «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության 2017 թվականի մարտի 13-ի, մարտի 17-ի և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 2017 թվականի մարտի 13-ի №66 գրությունները։

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 2017 թվականի մարտի 20-ի №01/19.1/1489-17 գրությունը և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը:

 

15