00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարության ամբիցիաները բյուջեի ցուցանիշից բարձր են

© Sputnik / Asatur YesayantsВардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017թ-ին, նախորդ տարվա անկմանը հակառակ, հայաստանյան տնտեսությունը սկսել է աշխուժանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. 2017թ-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ընդ որում, նրա խոսքով, աճը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության՝ 16.1%, ծառայությունների՝ 11.1% և առևտրի՝ 9.6% աճերով:

Փոխարենը շինարարության տեմպերը նախորդ տարվա համեմատ նվազել են 13.8%-ով, իսկ գյուղատնտեսությունը, որը նաև 2016թ-ի տնտեսական անկման հիմնական «մեղավորն» էր, այս տարվա առաջին 2 ամիսներին դարձյալ աճի զրոյական ցուցանիշ է գրանցել:

Интервью Алины Ордян с Варданом Арамяном - Sputnik Արմենիա
Վարդան Արամյան. Պետք է բարեփոխել ժողովրդի հոգեբանությունը

«Առևտուրը 2016թ-ին ամբողջ տարվա ընթացքում բացասական էր եղել, և հոկտեմբերից, կարծես, բացասական աճի տեմպերը շրջվեցին, և մենք տարին ամփոփեցինք մի փոքր դրական աճի ցուցանիշով: 2017-ին արդեն ունենք առևտրի իրական ծավալների 9.6% աճ: Եվ այս ինդիկատորը մեզ ասում է, որ մեզ մոտ պահանջարկի այն խորն անկումը, որ մենք ունեցել էինք տրանսֆերտների ծավալի նվազմամբ, կանգ է առել, և մենք թևակոխում ենք վերելքի փուլ»,- ասաց Վարդան Արամյանը:

Տնտեսական ակտիվության ցուցանիշներին զուգահեռ 2017թ-ի առաջին երկու ամիսներին 7.2%-ով աճել են նաև բյուջեի եկամուտները: Ընդ որում, նշված ժամանակահատվածում հարկային մուտքերն ավելացել են 9.7 %-ով, ինչը նախատեսվածից շատ է եղել շուրջ 6.6 մլրդ դրամով: Վարդան Արամյանը չթաքցրեց, որ հարկերի ծավալներն աճել են բացառապես ի հաշիվ ստվերի կրճատման, բայց չցանկացավ բացահայտել, թե կոնկրետ որ ոլորտներում և ինչ ստվեր է կրճատվել՝ խորհուրդ տալով առավել մանրամասն տեղեկություններ ստանալ ՊԵԿ-ից:

Վարդան Արամյանը լավատես է և կարծում է, որ նույն տեմպով շարունակելու դեպքում կառավարությանը կհաջողվի նույնիսկ գերակատարել 2017թ-ի բյուջեով նախատեսված տնտեսական ցուցանիշները և 2018թ-ի բյուջեյում էլ ավելի բարձր տնտեսական աճ ծրագրել:

«Մենք կարող ենք 2018թ-ի համար վստահաբար տնտեսական աճի 3.2%-ից ավելի բարձր ցուցանիշ ծրագրել: Ես միշտ ասել եմ, որ 3.2%-ը մենք համարում ենք իրատեսական, թեև, իհարկե, կան ռիսկեր և՛ դեպի վերև, և՛ դեպի ներքև շարժվելու, բայց այս պահի դրությամբ մենք հավակնում ենք առնվազն 3.2% տնտեսական աճի ցուցանիշ հաղթահարել այս տարվա համար: Բայց 3.2%-ը մեր ամբիցիան չէ: Մեր ամբիցիաները շատ ավելի բարձր են»,- ասաց Արամյանը:

Իսկ կառավարության համար հիմնական խնդիրը, Վարդան Արամյանի խոսքով, եղել և մնում է բյուջետային ծախսերն արդյունավետ դարձնելն ու անհարկի շռայլությունները բացառելը:

Լրահոս
0