00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրությունը կարճ ժամկետում պետք է տեսնի կուտակային կենսաթոշակայինի օգտակարությունը

© minfinԿուտակային կենսաթոշակայինի քննարկում ֆինանսների նախարարությունում
Կուտակային կենսաթոշակայինի քննարկում ֆինանսների նախարարությունում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարար նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանին և ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանին:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հանդիպմանը քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումներով պայմանավորված հետագա քայլերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով կենսաթաշակային բարեփոխումների բաղադրիչի կարևորությունը՝ նախարար Վարդան Արամյանը նշել է, որ առաջին փուլով արդեն իսկ ներդրվել է կենսաթոշակային համակարգը՝ հիմնված միջազգային փորձի ուսումնասիրման վրա և այժմ հերթը հասել է բարեփոխումների երկրորդ փուլին, որն ուղղված է կապիտալ շուկաների զարգացմանը, ինչի արդյունքում կենսաթոշակառուների գումարները կծառայեն երկրի տնտեսական կյանքի զարգացմանը:

Вардан Арамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վրացիները Հայաստանից են սերտում կենսաթոշակային բարեփոխումների փորձը

Երկրորդ փուլի բարեփոխումների տրամաբանությունն այն է, որ համակարգը ներդնելուց հետո հանրությունը կարճ ժամկետում պետք է տեսնի դրա օգտակարությունը, այսինքն՝ պետք է ստեղծվի հարթակ, որը կապահովի նվազ ռիսկայնություն, կերաշխավորի թոշակառուների գումարների վերադարձելիություն, խթանելով երկրի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացումը:

«Մեր գործընկերների հետ քննարկեցինք կապիտալի շուկային ուղղված մեր քայլերը: Կենսաթոշակային բարեփոխումները իրականացված փաստ է, որ մենք կատարեցինք 2014 թվականին: Այսօր ունենք բարեփոխումների երկրորդ փուլը իրականացնելու խնդիր. դա կապիտալի շուկայի զարգացումն է, և այն գումարները, որ ֆինանսական տերմինով ասում են՝ «երկար փողեր», ստեղծվել են մեր երկրում: Մենք պետք է պլատֆորմներ ստեղծենք, որպեսզի դրանք վերաուղղվեն մեր ներքին տնտեսությանը և մասնակցեն մեր տնտեսական զարգացման ընդհանուր օրակարգին: Կենսաթոշակային բարեփոխումները նախագահի նախընտրական ծրագիրն էր, որ մենք հաջողությամբ իրականացրինք: Ի դեպ, միջազգային բոլոր կառույցները, այդ թվում նաև վարկանշող կազմակերպությունները, միշտ դրական են գնահատել մեր կենսաթոշակային բարեփոխումները, բայց այն պրոցես է, որը կանգ չի առնում, շարունակական է: Մենք այսօր կուտակումների ճիշտ կառավարման խնդիր ունենք», — նշել է նախարար Վարդան Արամյանը:

Նախարարն ընդգծել է, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայությունը Հայաստանում վստահության գրավական է, քանի որ ամբողջ աշխարհում այդ ընկերությունը հայտնի է կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեության ոլորտում իր թափանցիկությամբ ու կարգապահությամբ:

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ ուրախ են համագործակցության համար, պատրաստ են օգնել չափորոշիչներով, աջակցել փորձով և մշակել համատեղ ծրագրեր, որպեսզի կուտակվող գումարները ներդրվեն տնտեսական զարգացման մեջ՝ ապահովելով վերադարձելիության անվտանգությունը:

«Մեր առաջին միտքն այն է, որ պետք է 20-30 տարի հետո թոշակները վճարենք: Սա առաջին կետն է: Մենք պետք է վստահություն ունենանք և իմանանք, թե ինչպես կարող է այդ դրամը օգտակար լինել Հայաստանի համար, որովհետև միշտ մտածում ենք, որ այդ դրամը հայ ժողովրդինն է և պետք է հայ ժողովրդին օգտակար լինի», — նշել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանը:

Իրականացվելիք բարեփոխումների ուղղությամբ պետք է տարվի համատեղ կոորդինացված աշխատանք ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի և ակտիվների կառավարիչների միջև:

Հիշեցնենք, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենաջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ «Ամունդի» բաժնետիրական ընկերության և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլբանկ» ՓԲԸ-ի կողմից 2013 թվականի նոյեմբերի 19-ին: ՀՀ Կենտրոնական բանկը «Ամունդի-Ակբային» շնորհել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, որի շրջանակում ընկերությունը կարող է իրականացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեություն:

 

Լրահոս
0