Заседание Национального собрания РА

Հարկ չվճարողների կյանքը Հայաստանում կթեթևանա

32
(Թարմացված է 19:18 07.02.2017)
Հարկերը չվճարելու համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 4 միլիոն դրամ տուգանք:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Փետրվարի 7-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում հարկերի չվճարման համար պատժի մեղմացման մասին փոփոխությունների օրինագիծը:

Արդարադատության նախարարության կողմից առաջարկված օրինագիծը պետք է կարգավորի քրեական գործերի հարուցման կարգը: Եթե այսօր քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը մնում է հարկային տեսուչների հայեցողությանը, ապա ենթադրվող փոփոխությունները պետք է ներմուծեն ավելի խիստ նորմեր:

Այժմ գործող օրենսդրության համաձայն, բանտարկություն է սպառնում առանձնապես խոշոր չափերով (ավելի քան 2 մլն դրամ) հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու համար: Սակայն չարամտության ձևակերպումը չի տրվում և գործնականում թողնված է հարկային տեսուչների և քննիչների հայեցողությանը:

Բարեփոխումները կոչված են հստակություն մտցնել այդ հարցում. չարամիտներ կհամարվեն նրանք, ովքեր հաշվետվության մեջ նախապես կեղծ տեղեկություններ կմտցնեն, հարկային բազան նվազեցնելու համար կեղծ փաստաթղթեր կօգտագործեն: Դրա հետ մեկտեղ, առաջարկվում է բարձրացնել քրեական պատժի շեմը՝ 2-ից դարձնելով 4 մլն դրամ:

Русская версия

32