Հիփոթեք

Հայաստանում հիփոթեք ձևակերպելը կհեշտանա

146
(Թարմացված է 14:30 07.02.2017)
Ազգային ժողովում քննարկման ներկայացված օրինագիծն առաջարկում է մի շարք շտկումներ կատարել հիփոթեք ստանալու կանոնների մասին օրենքում:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է հիփոթեքային վարկ ստանալիս սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրինագիծը:

«Փոփոխությունները կառնչվեն հիփոթեքային վարկավորմանը: Օրենքն ուղղված է սպառողների իրավունքների պաշտպանությանը: Այն կհեշտացնի վարկերի ձևակերպումը և կխթանի ոլորտի զարգացումը», — ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով օրինագիծը:

Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է իմանան, թե ինչ պայմանագիր են ստորագրում, քանի տոկոս պետք է վճարեն, ինչպես նաև այլ ծախսերի մասին:

Բացի այդ, վարկավորման նորմերը կհանգեն ընդհանուր չափանիշների: Բանկերը հաճախորդներին առաջարկում են իրենց ծառայությունը, որից հետո պոտենցիալ վարկառուները յոթ օրվա ընթացքում կարող են ծանոթանալ, իսկ դրանից հետո նոր ստորագրել պայմանագիրը կամ հրաժարվել:

Երիցյանի խոսքով՝ օրինագիծը կարգավորում է նաև առանց ավելորդ ծախսերի վարկերը վաղաժամկետ մարելու մասին հարցը: Ենթադրվում է, որ քաղաքացիները կարող են առանց խնդիրների տեղափոխել իրենց վարկը մի բանկից մյուսը, եթե ստանան շահավետ առաջարկ:

Բանկը կարող է պայմանագրում ներառել տուգանքների մասին կետ՝ վարկը տեղափոխելու կամ վարկը ժամկետից շուտ մարելու համար միայն առաջին երեք տարիների ընթացքում: Դրանից հետո վարկառուի լրացուցիչ ծախսերը, կապված վերոհիշյալ գործողությունների հետ, կհանվեն:

Երիցյանն ավելացրեց, որ եթե հաճախորդները խախտում գրանցեն բանկերի կողմից, ապա նրանք պետք է փոխհատուցում տրամադրեն վարկառուին 300 հազար դրամի չափով (հավելած հնարավոր նյութական վնասը):

Русская версия

146