Մթերային խանութ

Հայաստանում կյանքը 2017թ–ին թանկացել է. գները ռեկորդ են գրանցում

133
Հայաստանում 2017թ–ի հունվարին պարենային ապրանքների գները 2016թ–ի դեկտեմբերի համեմատ աճել են 7,4 տոկոսով, իսկ ոչ պարենային` 0,6 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, հաշվետու շրջանում (դեկտեմբեր–հունվար) սպառողական գների ինդեքսը կազմել է 2,9 տոկոս։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում 2017թ-ի հունվարին 2016թ-ի նույն շրջանի համեմատ պարենային 13 ապրանքային խմբերից 8-ում արձանագրվել է գնաճ` 0,1-ից մինչև 49 տոկոս։

2017թ-ի հունվարին 2016թ-ի դեկտեմբերի համեմատ սպառողական ապրանքների գները աճել են 2,6 տոկոսով, իսկ 2016թ-ի հունվարի համեմատ` նվազել են 0,6 տոկոսով։

«Առավել բարձր գնաճ է արձանագրվել միրգ ապրանքային խմբում՝ 10,9 տոկոս և բանաջարաղեն-կարտոֆիլ խմբում՝ 49 տոկոս։ Այդ ապրանքային խումբը մտնում է սպառողական զամբյուղի մեջ, ինչն իր հերթին ազդել է սպառողական գների ինդեքսի վրա, որը կազմել է 2,9 տոկոս», — մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ Գուրգեն Մարտիրոսյանը։

«Բանջարեղեն և կարտոֆիլ» խմբում ռեկորդային ցուցանիշները (49 տոկոս) պայմանավորված են 2016թ-ի դեկտեմբերի 30-ին և 31-ին այդ ապրանքների գների կտրուկ աճով։ Հաշվի է առնվել ամսական կտրվածքով միջին թվաբանական ցուցանիշը։ Սակայն, 2017թ-ի հունվարի գները 2016թ-ի հունվարի գների հետ համեմատելիս, կարելի է տեսնել, որ մրգերը թանկացել են 19,4 տոկոսով, իսկ բանջարեղենի և կարտոֆիլի գները` 10,9 տոկոսով։

2017թ-ի հունվարին` 2016թ-ի դեկտեմբերի համեմատ, մսամթերքի գների աճը կազմել է 0,2 տոկոս, ձուն թանկացել է 2,8 տոկոսով, կենդանական և բուսական ճարպերը` 0,7 տոկոսով։ Ոչ ալկոհոլային խմիչքների և մի շարք այլ ապրանքների գների աճը կազմել է 0,1 տոկոս։

Միաժամանակ հունվարին` դեկտեմբերի համեմատ, ոչ սպառողական ապրանքների գները նվազել են 0,6 տոկոսով, ծառայությունների գները` 0,7 տոկոսով։

«2017թ-ի հունվարին 2016թ-ի դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է գների 0,6 տոկոս անկում, պարենային ապրանքների գները նվազել են 1,7 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքներինը` 3,5 տոկոսով », — ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ հունվարին 5,2 տոկոսով նվազել է գազի գինը, ինչը 0,3 տոկոսով ազդել է սպառողական գների նվազման վրա։

Բարձրացել են նաև վառելիքի գները։ Եթե 2016թ-ի ընթացքում նկատվել է բենզինի և դիզելային վառելիքի գների նվազում, ապա 2017թ-ի հունվարի 20-ից գազի և բենզինի գները պարբերաբար բարձրացել են։

2017թ-ի հունվարի խայթող գները
© Sputnik/ Արաքս Սարգսյան
2017թ-ի հունվարի «խայթող» գները

Այսպես, 2017թ-ի հունվարի 20-ին մեկ լիտր բենզինի գինն աճել է 8 տոկոսով (26 դրամ), իսկ մեկ լիտր դիզելային վառելիքի գինը` 9 տոկոսով (29 դրամ)։ Փորձագետները դա առաջին հերթին կապում են լոնդոնյան բորսայում վառելիքի գների աճով։

Շարքային քաղաքացու միջին աշխատավարձը 2016թ-ի դեկտեմբերին կազմել է 221,835 դրամ (շուրջ 550 դոլար)։ 2016թ-ի հունվար-դեկտեմբերին միջին աշխատավարձը` 2015թ-ի նույն շրջանի համեմատ, ավելացել է 1,7 տոկոսով` կազմելով 187,850 դրամ (շուրջ 400 դոլար)։

Русская версия

133