Գազատար

«Գազպրոմը» հայտնել է, թե որքան գազ կմատակարարի Հայաստան Վրաստանով

0
(Թարմացված է 01:26 14.01.2017)
Մինչև 2019 թվականը «Գազպրոմը» մտադիր է Վրաստանի տարածքով Հայաստան տարեկան 2-2,2 մլրդ խմ գազ մատակարարել:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը 2017-2018 թվականներին մտադիր է Վրաստանի տարածքով Հայաստան տարեկան 2-2,2 մլրդ խմ գազ մատակարարել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության մամուլի հաղորդագրությանը։

«Գազպրոմ էքսպորտը» և վրացական կողմը պայմանավորվածություն են ձեռք բերել դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման, ինչպես նաև տարանցման ֆինանսական վճարի վերաբերյալ։

«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսական կողմը երաշխավորում է դեպի Հայաստան Վրաստանի տարածքով գազի տեղափոխման վճարումը 2017-2018 թվականներին տարեկան 2-2,2 մլրդ խմ ծավալի չափով, ինչպես նաև դեպի Վրաստան գազի մատակարարումը ճկուն պայմաններով, 2016 թվականի համեմատ 1 հազար խմ-ի համար 30 դոլար պակաս», — նշում է ընկերությունը։

«Վրացի գրոծընկերների հետ մենք, մի շարք հանդիպումների և տևական բանակցությունների արդյունքում, կարողացանք կոմերցիոն պայմաններ մշակել, որոնք օպտիմալ կլինեն երկուկողմի համար էլ և պայմանավորվածություն ձեռք բերել տարանցման պայմանների վերաբերյալ», — մամուլի հաղորդագրության մեջ մեջբերվում է«Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովայի խոսքերը։

Ավելի վաղ՝ հունվարի 10-ին, կայացել էր Ելենա Բուրմիստրովայի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հանդիպումը՝ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան գազի տարանցման պայմանների համաձայնեցման և երկիր գազի մատակարարման վերաբերյալ։

Կողմերն աշխատանքներ էին իրականացնում նոր համաձայնագիր կազմելու վերաբերյալ, համաձայն որի նրանք կամ պետք է անցնեին տարանցման ֆինանսական վճարման, կամ պահպանեին գործարքի նախկին պայմանները, և Վրաստանը կշարունակեր ստանալ Հայաստան ռուսական գազի մատակարարման ընդհանուր ծավալի 10%։

Ինչպես ավելի վաղ նշում էր Կալաձեն, Վրաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ ֆինանսական վճարման անցնելու պարագայում Վրաստանը ստանա նույն շահույթը, պարզապես՝ արտահայտված դրամով։

Русская версия

0