Գազ

Ռուսական գազը Հայաստան տարանցելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

11
Թբիլիսին այդպես էլ համաձայնության չի եկել ռուսական գազը Հայաստան տարանցելու մասին նոր պայմանագիր կնքելու շուրջ, իսկ «Գազպրոմի» հետ կնքած ընթացիկ փաստաթղթի գործողության ժամկետը սպառվում է 2016թ–ի վերջին։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանն ու «Գազպրոմը» չեն կարողացել պայմանավորվել գազը նոր պայմաններով Հայաստան տարանցելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիա գործակալությունը։

Վրացական կողմի, ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ու «Ինտեր ՌԱՕ» ընկերությունների բանակցությունների հերթական փուլը կայացել է դեկտեմբերի 23-24-ին Մինսկում։ Կողմերի միջև պայմանագիրը թարմացվում է ամեն տարի։ Այդ համաձայնագրի գործողության ժամկետը սպառվում է դեկտեմբերի 31-ին։ Նոր համաձայնագրով կորոշվի` վրացական կողմը կարող է գազի լրացուցիչ ծավալներ ստանալ, թե ոչ։

«Վրացական կողմն ու «Գազպրոմն» առայժմ վերջնական համաձայնության չեն եկել Վրաստանի տարածքով Հայաստան առաքվող ռուսական գազի վերաբերյալ, և բանակցությունները կշարունակվեն», — հաղորդում է գործակալությունը` հղում անելով Կալաձեին։

Ինչպես նշել է Կալաձեն, Վրաստանի դիրքորոշման համաձայն` գազի տարանցման համար ֆինանսական վճարի անցնելու դեպքում Վրաստանը պետք է համարժեք օգուտ ստանա։

Վրաստանը Հայաստան առաքվող ռուսական գազի ծավալի 10 տոկոսը ստանում է որպես տարանցման վճար։

Նյութի ռուսերեն տարբերակը

11