Վարդան Արամյան

Ֆինանսների նախարար. Հայաստանի տնտեսությունը նոկդաունի մեջ է

113
(Թարմացված է 20:07 23.12.2016)
Նախատեսված 2.2-2.4% տնտեսական աճի փոխարեն 2016թ-ը Հայաստանը կավարտի 0.5% տնտեսական աճով, իսկ նախատեսված 6% ՀՆԱ-ի փոխարեն իրական ՀՆԱ-ն կկազմի ընդամենը 0.1%: Լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի տնտեսությունն այս տարի գրեթե զրոյական աճ է արձանագրել: Նախատեսված տնտեսական ցուցանիշներն էլ գրեթե չեն կատարվել: Այսպես, նախատեսված 2.2-2.4% տնտեսական աճի փոխարեն 2016թ-ը Հայաստանը կավարտի 0.5% տնտեսական աճով, իսկ նախատեսված 6% ՀՆԱ-ի փոխարեն իրական ՀՆԱ-ն կկազմի ընդամենը 0.1%: Այս մասին այսօր, լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը, հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարի խոսքով` տնտեսական աճի հիմնական խոչընդոտողը գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ կանխատեսված աճի փոխարեն իրականում մեծ անկում է գրանցվել: Ընդ որում, անկումը գրանցվել է հատկապես կառավարության փոփոխությունից հետո: Եթե նախկին նախարարի օրոք այս բնագավառում միայն աճ էր գրանցվում, նոր նախարարի նշանակումից ի վեր ոլորտը, հակառակ սպասումներին, միայն անկում է գրանցել:

«Օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ, գրանցվել էր 9.6% տնտեսական աճ, սեպտեմբերին ունեցել ենք շուրջ 20%-անոց անկում, հոկտեմբերին արձանագրվեց 30%-անոց անկում»,- ասաց Վարդան Արամյանը՝ հավելելով, որ նման տնտեսական անկման պարագայում պետք է գրանցվեր նաև գյուղատնտեսական արտադրանքի գների կտրուկ բարձրացում, ինչը, սակայն տեղի չունեցավ: Հենց սա էլ կառավարությանը թույլ է տվել եզրակացնել, որ խնդիրը բացառապես սխալ հաշվարկներն են եղել, որոնց հետևանքով էլ, փաստորեն բյուջեի հիմքում դրված տնտեսական ցուցանիշները չեն ապահովվել:

Թե ո՞վ է պատասխանատու սխալ ցուցանիշների համար, և արդյո՞ք դրա պատասխանատվությունը պետք է կրեն նախկին նախարարն ու նախկին կառավարությունը, ֆինանսների նախարարը չցանկացավ մեկնաբանել:

Ինչ վերաբերում է 2016թ-ին կատարված աշխատանքներին, Վարդան Արամյանն առանձնացրեց հատկապես պետգնումների համակարգի բարեփոխումները, մասնավորապես նշելով, որ բաց գնումներն ամբողջությամբ տեղափոխվել են էլեկտրոնային հարթակ, ինչը նպաստել է նաև մրցակցության բարձրացմանը: Եթե 2015թ-ին ընդհանուր գնումների 17 տոկոսն իրականացվում էր մեկ անձից գնման տարբերակով, ապա 2016-ին մեկ անձից գնումները 7 տոկոս են եղել:

Այս ոլորտն առավել թափանցիկ դարձնելու ու շահերի բախումը բացառելու հարցում Վարդան Արամյանը կարևորեց նաև գնումների մասին նոր օրենքի ընդունումը: Անվտանգության նկատառումներից ելնելով` այս օրենքը, սակայն, նախատեսում է հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի գնումներն իրականացնել գաղտնի ընթացակարգով, ինչն էլ հանրային դժգոհության առիթ է դարձել: Արձագանքելով լրագրողների բարձրացրած հարցին` Վարդան Արամյանը նշեց.

«Ինչո՞ւ պետք է բոլորն իմանան, թե վարչապետը կամ Աժ նախագահը որ ռեստորանում պետք է իր հյուրերին ճաշ մատուցեն: Այստեղ կա՞ն անվտանգության ռիսկեր: Վստահեցնում եմ, որ կան»,- ասաց նախարարը,-«երեք օր առաջվա դեպքը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհում տարբեր քաղաքական շահերի արդյունքում կան անվտանգության հետ կապված ռիսկեր: Չպետք է մոռանանք, որ ունենք երկու հարևան, որոնք մեզ բարեկամ չեն»։

Ինչ վերաբերում է 2017թ-ին, ապա, Վարդան Արամյանի խոսքով, կանխատեսումներն ավելի հուսադրող են: Նախ՝ 3 տոկոսով աճել է ներքին առևտուրը, ինչը վկայում է ներքին շուկայում դրական միտումների մասին: 2%-անոց անկումից հետո 2%-անոց աճ է գրանցվել նաև ներմուծման ծավալներում: Այս ամենը Վարդան Արամյանին թույլ է տալիս կանխատեսել, որ 2017թ-ի կսկսենք դրական միտումներով:Հաջորդ տարին կլինի կայունության տարի, որից հետո 2018, 2019թթ-ը կլինեն վերելքի տարիներ: Եզրակացնում է ֆինանսների նախարարն ու բերում մեկ մարզական օրինակ:

Ինչքան և ում է պարտք Հայաստանը
© Sputnik / Արաքս Սարգսյան

«Պատկերացրեք բռնցքամարտիկը մտնում է պայքարի մեջ և միանգամից 4-5 հոգի են սկսում նրա հետ մրցել: Բռնցքամարտիկը մի պահ ընկնում է նոկդաունի մեջ, և ժամանակ է պետք, որ վերականգնվի: Այդ ժամանակահատվածը 2017թ-ն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, հիմքեր ստեղծենք, որպեսզի 2018-19 թթ ավելի մեծ տնտեսական աճ թևակոխենք»,- ասաց Արամյանը:

Նոկդաունից դուրս գալուց հետո Հայաստանը 2017թ-ի ավարտին կգրանցի 3.2 % տնտեսական աճ:

113
Մրգի շուկա Երևանում

Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում

341
(Թարմացված է 22:26 02.03.2021)
Պակիստանյան մանդարինները հայկական վաճառասեղաններին մեծ իրարանցում առաջացրին։ Օգտատերերը զայրացել են, որ թուրքական արտադրանքի ներմուծման արգելքի ֆոնին շարունակվում է միրգ վաճառվել մի երկրից, որը, մեղմ ասած, բարեկամական չէ։ Sputnik Արմենիան փորձել է պարզել իրավիճակը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը վաղուց է համալրել Պակիստանից մանդարին գնողների ցանկը։ Հեռավորասիական երկրում աճեցվող այդ ցիտրուսը տեղական շուկայում ամենևին էլ նորություն չէ։ Իսլամաբադից Երևան ամսական 50-80 տոննա մանդարին է ներմուծվում։ Այդ պատճառով հայ գործարարները տարակուսում են մանդարինի հետ կապված սոցցանցերում բարձրացած աղմուկի վերաբերյալ։

Пакистанские мандарины на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանյան մանդարին Երևանի մրգի շուկայում

Ամեն ինչ սկսվեց սոցցանցերի հայկական տիրույթում որոշ օգտատերերի մեկնաբանություններից, նրանք վրդովված էին «շուկայում Հայաստանի համար թշնամական Պակիստանից մանդարինի հայտնվելու» առիթով։ Մասնավորապես, օգտատեր Իրինա Դանիելյանը գրել էր. «Երևանում գրեթե բոլոր սուպերմարկետներն ու խանութները վաճառում են մանդարին, որը մաքսանենգ ճանապարհով (ուրիշ ինչպե՞ս) բերվել է Ադրբեջանի և Թուրքիայի մտերիմ դաշնակից հանդիսացող երկրից։ Պակիստանը ոչ միայն մասնակցել է Արցախում հայերի դեմ վերջին պատերազմին, այլև միակ պետությունն է, որը դեռ չի ճանաչել Հայաստանը»։

Գործնականում պարզվեց, որ Հայաստանն առաջին տարին չէ, որ Պակիստանից մանդարին է ներմուծում, ընդ որում՝ մեծ քանակությամբ։

Ինչո՞ւ պակիստանյան

Վառ, նարնջագույն, հյութալի, փափուկ ու քաղցր։ Ահա Պակիստանից ներմուծվող մանդարինների գլխավոր տարբերությունը Վրաստանից կամ Հունաստանից ներմուծվող նույն մրգից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մանդարինի աշխարհը բացահայտող այս հուշաթերթիկով կամ ուղեցույցով կիսվեց Պակիստանից մրգեր ներմուծողներից մեկը` Քամալ Մոհամադին (Kamal Mohammadi)։

Экспортер мандаринов из Пакистана Камаль Мохаммади на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանից մրգեր ներմուծող Քամալ Մոհամադին

Քամալ Մոհամադին Իրանում ծնված էթնիկ քուրդ է, 1992 թվականից ապրում է Հայաստանում։ Հայաստանի հետ նրան, պատկերավոր ասած, կապեցին մակարոնները, որոնք նա 90-ականներին ներմուծում էր Իրանից` հարևան երկրի վրա վաճառելու համար։ Ավելի ուշ ամուսնացավ հայուհու հետ և ընդմիշտ մնաց Հայաստանում։

Նրա հետ մենք ծանոթացանք Երևանի մեծածախ շուկաներից մեկում, ուր ուղևորվեցինք պարզելու համար հայկական վաճառասեղաններին պակիստանյան մանդարինի «օրինական» լինելու ու ծագման հարցը։

Овощной рынок в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Մրգի շուկա Երևանում

Մոհամադին հրավիրեց իր մեծածախ կետը, բացեց փայլփլուն մանդարիններով արկղը։ Նա բացատրեց, որ պակիստանյան մանդարինի մեկ կիլոգրամը ինքը, որպես մեծածախ վաճառքով զբաղվող անձ, այսօր վաճառում է 500 դրամով, այն դեպքում, երբ իրանական, վրացական կամ հունական մանդարին այս սեզոնին գրեթե անհնար է գտնել։

«Պակիստանից միայն ու միայն նարենգի (պակիստաներեն՝ մանդարին – խմբ.) ենք բերում, դրանք ավելի հեշտ է պահելը, քանի որ կեղևը հաստ է։ Բացի այդ, դրանք Պակիստանում շատ են, դրա համար ավելի էժան են վաճառում, քան հարևանները», – ասաց նա։

Դրանից բացի Պակիստանում մանդարինն աճեցնում են սեպտեմբերից մինչև մարտի վերջ։ Նրա խոսքով` քանի որ հայկական շուկան փոքր է, ապա ամեն ամիս մեր երկիր մանդարինի երեք բեռնատար է մտնում, այսինքն՝ 50-80 տոննա։

Экспортер мандаринов из Пакистана Камаль Мохаммади на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանից մրգեր ներմուծող Քամալ Մոհամադին

Մենք հրաժեշտ տվեցինք Մոհամադին ու ճանապարհվեցինք այլ տեղ փնտրելու պակիստանյան մանդարիններ։

Իսկ ո՞վ է Պակիստանից բերում

Մեր ուշադրությունը գրավեց իրանական պետհամարանիշերով ու իրանցի վարորդով բեռնատարը, որը հարևան երկրից տարբեր մթերքներ էր բերել։ Այստեղ լոլիկով, կիվիով, սխտորով և այլ միրգ–բանջարեղենով արկղեր ու տոպրակներ կային։  Հետևի պլանում հաճախորդների ուշադրությունը գրավում էին նարնջագույն մանդարինները։

Фура на на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Բեռնատար՝ Երևանի մրգի շուկայում

Վաճառակետի տերը, ով չցանկացավ ներկայանալ,  պարզաբանեց, որ ոչ մի հայ Երևանից Իսլամաբադ չի գնա մանդարին բերելու։  Մատակարարները միրգը պատվիրում են իրանցի գործընկերներից։

«Մեզնից ոչ ոք Պակիստան չի գնում մանդարին բերելու։ Ինչպես տեսնում եք՝ բեռնատարներով և՛ մանդարին, և՛ այլ ապրանք են բերել։ Մանդարինը` Պակիստանից, իսկ մնացած ապրանքը` Իրանից», – ասաց տղամարդը։

Пакистанские мандарины на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանյան մանդարին Երևանի մրգի շուկայում

Նա նշեց, որ նախկինում նաև թուրքական ապրանք էր բերում, սակայն սեպտեմբերի 27-ից դադարեցրել են մատակարարումները, քանի որ այդ տարբերակն անընդունելի են համարում։

Իսկ ի՞նչ է ասում իշխանությունը

Մենք դիմեցինք նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Գերատեսչությունում նշեցին, որ Հայաստանը պաշտոնապես արգելք չի դրել Պակիստանից ներմուծվող ապրանքի վրա, այդ պատճառով շուկայում իսկապես այդ երկրից ապրանքներ կան։

Овощной рынок в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանյան մանդարին Երևանի մրգի շուկայում

Տեսչական մարմինում հիշեցրին, որ արգելք է սահմանված Թուրքիայից ապրանքների ներմուծման վրա ու հավաստիացրին, որ ներկա պահին չկա ապրանք, որն այս տարի ներմուծված լինի Հայաստան հարևան երկրից։

341
թեգերը:
մանդարին, Պակիստան, Հայաստան
ԱԷԿ

Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը

180
(Թարմացված է 15:56 01.03.2021)
Եվրամիությունը չի պահանջում փակել ատոմակայանը, ավելին՝ այն մասնակցում է դրա շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին։ Հիմնական աշխատանքը, ինչպես նախկինում, հայկական էներգետիկները վարում են «Ռոսատոմ» կորպորացիայի գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայկական ԱԷԿ-ի ու ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետները պատրաստվում են ԱԷԿ-ում միջուկային ռեակտորի պաշտպանիչ պատյանի ամրապնդմանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը՝ մեկնաբանելով կայանի հիմնանորոգման երկարաժամկետ նախագիծը, որը մոտենում է ավարտին։ Վերանորոգումից հետո կայանը կաշխատի առնվազն մինչև 2026 թվականի վերջը՝ ժամկետի երկարաձգման հեռանկարով:

2021 թվականին կայանի վերանորոգման աշխատանքները հիմնականում կիրականացվեն ռեակտորի վրա։ Այստեղ նախատեսվում է անցկացնել դրա պաշտպանիչ պատյանի այրում (որը մեկուսացնում է ռեակտորը և միջուկային գործընթացները շրջակա միջավայրից)։ Մետաղի այրումը կամրապնդի ռեակտորի պատնեշը և թույլ կտա ամբողջ կայանին նախատեսվածից ավելի երկար ծառայել: Հենց այդ պատճառով էլ կայանի աշխատանքների ավարտից հետո կուսումնասիրեն դրա շահագործման ժամկետը 2026 թվականից հետո երկարացնելու հնարավորությունը։ Այս տեխնոլոգիայով Ռուսաստանը համաշխարհային առաջնորդներից է, «Ռոսատոմը» վաղուց և հաջողությամբ կիրառում է այն ռուսական ԱԷԿ-ների կյանքը երկարացնելու համար։ Դրա հեղինակները Կուրչատովի ինստիտուտի ֆիզիկոսներն են, իսկ կատարողները՝ «Ատոմէներգորեմոնտ» ձեռնարկության ինժեներները (երկու կազմակերպություններն էլ ընդգրկված են «Ռոսատոմի» կառուցվածքում)։

Բացի այդ, ծրագրվում է կատարելագործել ռեակտորի անվտանգության համակարգը՝ թարմացնել դրա վթարային սառեցման համակարգերն (գերտաքացման դեպքերի համար) ու հրդեհաշիջման սպլինկերային համակարգը: Բացի այդ, ռեակտորի վրա կտեղադրեն վթարային սնուցման նոր համակարգ։

ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը

Ի վերջո, այս տարի տեղի կունենա նաև ջրի սառեցման աշտարակների արդիականացման աշխատանքների մի մասը։ Ջուրն օգտագործվում է կայանի շահագործման ժամանակ (այդ ջուրը տաքանում է միջուկային ռեակտորից ու օգտագործվում է տուրբինների ռոտացիայի համար, իսկ հետո սառեցվում է կրկնակի օգտագործման համար): Այս չորս սառեցնող աշտարակները կայանի ամենաճանաչված հատվածն են, դրանք կարելի է հեռվից տեսնել:

Այրման համար կազմվել է փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը, ստորագրվել են պայմանագրեր կատարողների հետ, անհրաժեշտ սարքավորումները ոչ միայն ներկրվել են, այլև հավաքվել։ Նա ավելացրեց, որ դրա համար էլ խոսակցություններն այն մասին, թե ատոմակայանն իբր փակվում է ԵՄ-ի հանդեպ Հայաստանի պարտավորությունների պատճառով, բացարձակապես անհիմն են։

«Մենք պարզապես շարունակում ենք աշխատել ու չենք ուզում լսել նման խոսակցությունների կամ շահարկումների մասին», - ավելացրեց Վարդանյանը։

Ավելին, Վարդանյանն ավելացրեց, որ Եվրամիությունն ինքն է օգնություն ցուցաբերում որոշ հարցերում։ ԵՄ-ի ծրագրերից մեկի համաձայն` կանցկացվի ռեակտորի չոր հատվածամասի (բոքսի) ամրացման աշխատանքների մի մասը: Մոտ երկու շաբաթ առաջ կայանում էին մրցույթի հաղթող Սլովակիայի ընկերության մասնագետները։ Նրանք կազմել են այս տարվա աշխատանքների մոտավոր ծրագիրը։ Բացի այդ, Եվրամիության աջակցությամբ կայանում կտեղադրվեն պահուստային սնուցման դիզելային գեներատորներ (որոնք անհրաժեշտ են վերանորոգման աշխատանքների ժամանակ էլեկտրականության մատակարարման համար, երբ ռեակտորն անջատված է):

«Վաղը «Ռոսատոմից» մեծ խումբ է ժամանելու, մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ են լինելու։ Քննարկելու ենք պլանային վերանորոգման ժամանակ խնդիրների բաշխումը, որ տեղավորվենք ժամանակացույցի մեջ», - ավելացրել է Վարդանյանը։

Ռուսական «Ռուսատոմսերվիս» կորպորացիան, որը «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունն է, շարունակում է մնալ կայանի կապիտալ վերանորոգման գլխավոր կապալառուն:

Նշենք, որ Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ գործընկերության համաձայնագրի կնքումից հետո մի շարք հայտարարություններ են հնչել այն մասին, թե իբր Հայաստանը պարտավորվել է փակել կայանը։ Այնուամենայնիվ, համաձայնագրում այդ մասին ոչինչ չկա։ Էներգետիկ համագործակցության մասին բաժնում (Հոդված 42, կետ 2, կետ g) նշված է, որ «կողմերը կհամագործակցեն Մեծամորի ատոմակայանի փակմանն ու անվտանգ շարքից դուրս բերելու և գործողությունների ծրագրի ընդունմանը՝ հաշվի առնելով այն նոր հզորություններով փոխարինելու անհրաժեշտությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար»: Այսպիսով, փակման ժամկետ չի նշվում. նշվում է միայն, որ Հայաստանը կհիմնավորի, թե կայանը դեռ որքան կարող է սպասարկել ու ինչպես փոխարինել այն նորով (ընդ որում՝ նոր կայանը նույնպես կարող է ատոմային լինել, համաձայնագրում դրա վրա ոչ մի սահմանափակում չի դրվում):

Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ

Նշենք, որ ատոմակայանների ծառայության ժամկետի երկարաձգման աշխատանքներ են տարվում նաև Եվրամիության երկրներում, մասնավորապես Բուլղարիայի «Կոզլոդույ» ԱԷԿ–ում:

Ինչ վերաբերում է ռեակտորի այրման տեխնոլոգիային՝ «Ռոսատոմը» վաղուց և հաջողությամբ կիրառում է այն Ռուսաստանի կայանների համար: Ռուսական «Հիդրոպրես» կոնստրուկտորական բյուրոն արդեն պատրաստել է ռեակտորի աշխատանքի ժամկետը մինչև 2028 թվականը երկարացնելու հնարավորության նախնական հիմնավորումը: Ավելի ճշգրիտ հաշվարկներ կարվեն ռուս և հայ մասնագետների մասնակցությամբ արյումն անցկացնեուց հետո։

Նշենք, որ հաշվի առնելով աշխատանքների մեծ ծավալը՝ այս տարի կայանը 140 օր վերանորոգման պատճառով չի գործելու։ Այդ ժամանակ պետք է մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը ջերմային կայաններում։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կայանը, ինչպես և նախկինում, կապահովի Հայաստանի էլեկտրաէներգիայի մինչեւ 1/3–ը:

180
թեգերը:
էլեկտրաէներգիա, ռեակտոր, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), ատոմակայան
Ըստ թեմայի
Օգտակար հաբեր. ինչպես են վառելիք արտադրում Հայաստանի ատոմակայանի համար
Երկրաշարժը զգացվել է նաև Մեծամորում. ի՞նչ է կատարվում ատոմակայանում
Հայկական ատոմակայանը նորից միացվել է երկրի էներգահամակարգին
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

0
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում