00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն էներգետիկ առումով անկախ կդառնա

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագիծն իրականացման փուլում է։ Հայաստանը մոտ ապագայում կարող է էներգետիկ առումով լիովին անկախ երկիր դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական կողմը, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համատեղ, Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ խոշոր նախագիծ է իրականացնում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ԲԲԸ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Գորնը։

«Սա խոշորագույն նախագիծ է, որը պետք է իրականացվի մի քանի տարում։ Այն իրագործելու դեպքում Հայաստանը կկարողանա էներգետիկ առումով անկախ դառնալ և իր համար էներգիա ապահովել առաջիկա տասը տարում», — ասաց Գորնը։

© Sputnik / Asatur YesayantsՎլադիմիր Գորն
Фотовыставка Искусство создания энергии. Владимир Горн  - Sputnik Արմենիա
Վլադիմիր Գորն

Գորնը նշեց նաև, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը հեռանկարներ է բացում էներգետիկայի ոլորտում` տարածաշրջանային կենտրոն դառնալու տեսանկյունից։

Հայաստանի ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագիծը քննարկվել է դեկտեմբերի 3-ին, Հայ-ռուսական համակարգող կոմիտեի համատեղ նիստի ժամանակ։ Կողմերը հաստատել են էներգաբլոկի սարքավորումների համալիր հետազոտման ավարտը։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Փորձագետ. երկու տարի անց հայկական ԱԷԿ-ն ավելի անվտանգ կլինի

Ներկա պահին ատոմակայանի 2-րդ էներգաբլոկն ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 40%-ը։ Իսկ ժամկետի երկարացման վերաբերյալ աշխատանքները, կառավարության որոշման համաձայն, սկսվել են 2015 թվականին։

«Հարգանքի է արժանի այն, որ Հայաստանը, չնայած բազում դժվարություններ է ունեցել անկախության շրջանում, բայց շարունակել է ԱԷԿ-ի շահագործումը», — ասաց Գորնը` անհիմն համարելով խոսակցություններն այն մասին, թե հայկական ատոմակայանը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։

Ըստ նրա` նման խոսակցություններին պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ Հայաստանի էներգետիկ համակարգն անվտանգ է, ատոմակայանը բարձր որակավորում ունեցող անձնակազմ ունի, որն ապահովում է տեխնիկական բոլոր պահանջները։

Հայկական ԱԷԿ-ի անվտանգության հարցում համոզված է նաև Հայաստանի ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը։ Ապացույցն այն է, որ կառույցը կանգուն մնաց նույնիսկ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։

«ԱԷԿ-ի կառուցման ժամանակ հաշվի է առնվել սեյսմիկ վտանգի գործոնը։ Եթե երկրաշարժի ուժգնությունը գերազանցում է 6 բալը, սկսում է գործել անվտանգության համակարգը, որն ամբողջովին անջատում է գործող բլոկը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում հստակեցրեց Ազատյանը։

Նա նշեց, որ գիտնականներն այնքան ճիշտ վայր են ընտրել կայանի կառուցման համար, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո հավելյալ պաշտպանության անհրաժեշտություն չառաջացավ։ ԱԷԿ-ն այդ ամբողջ ընթացքում աշխատում էր սովորական ռեժիմով։

Հայաստանի ատոմակայանը գտնվում է Մեծամորում, Երևանից 28 կմ հեռավորության վրա։ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց մինչև 2026 թվականը երկարացնել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը` նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ձգձգման պատճառով։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը կիրականացվի 270 մլն դոլարի ռուսական պետական արտահանման վարկի և 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին։ Մեծամոր քաղաքի մոտ գործող ատոմային էլեկտրակայանը միակն է տարածաշրջանում։ Ներկա պահին աշխատում է միայն երկրորդ բլոկը` 407,5 ՄՎտ հզորությամբ։

Լրահոս
0