Դոլար

Հայաստանը 100 մլն դոլար վարկ կստանա Եվրասիական բանկից

21
(Թարմացված է 18:05 06.12.2016)
Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին վարկի երկրորդ տրանշ տրամադրելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը Եվրասիական զարգացման բանկից 100 մլն դոլարի վարկ կստանա երկրորդ տրանշով, գրված է Եվրասիական զարգացման բանկի մամուլի հաղորդագրության մեջ։ «Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը, որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը, հավանություն է տվել երկրորդ տրանշով Հայաստանին 100 մլն դոլար վարկ տրամադրելու առաջարկին», — նշվում է հաղորդագրության մեջ։

ԵԶԲ-ն ստեղծվել է 2006 թվականին, Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այս պահին բանկի մասնակից-պետություններից բացի հիմնադիրներ են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ ԿԶԵՀ 8.513 մլրդ դոլարով հիմնադրվել էր 2009 թվականին, նույն վեց երկրների կառավարությունների կողմից։

Ավելի վաղ Հայաստանը ստացել էր 40 մլն դոլարի վարկ` «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրի իրականացման համար, ինչպես նաև 150 մլն դոլար` «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության չորրորդ փուլի համար։

2015 թվականի նոյեմբերի 4-ին համաձայնագիր ստորագրվեց Հայաստանին 300 մլն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ, համաձայն որի Հայաստանը բյուջեի աջակցման համար ամենամյա տրանշով 2015-2017 թվականներին կստանա 100 մլն դոլար։

 

21