Հայաստանի և Իրանի դրոշները

Հայաստանի և Իրանի սահմանին «Մեկ պատուհան» կներդրվի

189
Հայաստանի և Իրանի միջև ստորագրված հուշագրով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պատվիրակությունը` մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի գլխավորությամբ, հայտնում են Պետեկամուտների կոմիտեից:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ նրանք ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

Վերջինով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:

«Հուշագրի յուրաքանչյուր կետի կյանքի կոչման պարագայում կարճ ժամանակում կհասնենք «Մեկ պատուհան» գաղափարի իրագործմանը: Ինչպես արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների, այնպես էլ զբոսաշրջիկների համար հարևան երկիր մուտք գործելու ընթացակարգերն ավելի դյուրին կդառնան»,-նշել է կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Հայաստանի և Իրանի միջև ուղևորատար տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի ապահովման համար կողմերն իրենց երկրների կառավարությունների առջև հանդես են գալու Հայաստանում կամ Իրանում գրանցված ուղևորատար տրանսպորտային միջոցների մուտքն առանց երաշխիքային ու ճանապարհային վճարների գանձման թույլատրելու նախաձեռնությամբ:

Տնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու և փոխադարձ առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների` մաքսային հարցերում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պաշտոնական կայքերում հասանելի է դառնալու մաքսային օրենսդրության պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը:

Զբոսաշրջային այցերը խթանելու նպատակով ԻԻՀ և ՀՀ քաղաքացիները իրազեկվելու են սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների և դրամական միջոցների համար հարևան երկրում գործող մաքսային ընթացակարգերի մասին՝ Մեղրիի և Նորդուզի մաքսային կետերի ելքի սրահներում տեղադրված տեղեկատվական ցուցանակների օգնությամբ:

«Մաքսային ոլորտն իր ուղղակի ազդեցությունն ունի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Երկու երկրների միջև մուտքի արտոնագրի վերացումը կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը, ապրանքաշրջանառության ավելացմանը, ինչպես նաև պարզ և արագ կդարձնի տարանցումը: Իսկ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, կարող է նաև Իրանի համար դարպաս հանդիսանալ՝ մուտք գործելու միության շուկա»,- նկատել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանը:

Գործընկերները դիտարկել են նաև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության հեռանկարները: Քննարկվել է ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի նախագիծը, որով նախատեսվում է ձևավորել համատեղ կոմիտե:

Նախագիծը միտված է սահմանային անցման գործընթացների և մաքսային ընթացակարգերի պարզեցմանը՝ կրկնություններից խուսափելու, ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումները դյուրացնելու համար:

«Փոխանակելու ենք սպիտակ դաշտում գործող տնտեսվարողների ցանկը, որպեսզի վերջիններն ավելի դյուրին ընթացակարգերով անցնեն մաքսային հսկողությունը: Դա չի վերաբերում մաքսանենգներին. երկու երկրները շարունակելու են նրանց դեմ պայքարը»,- վստահեցրել է Հարությունյանը:

Անդրադառնալով ԵՏՄ մաքսային նոր օրենսգրքի շրջանակում Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարին՝ իրանական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին փոխանցել ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ Իրանի փորձը:

189
Մրգի շուկա Երևանում

Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում

328
(Թարմացված է 22:26 02.03.2021)
Պակիստանյան մանդարինները հայկական վաճառասեղաններին մեծ իրարանցում առաջացրին։ Օգտատերերը զայրացել են, որ թուրքական արտադրանքի ներմուծման արգելքի ֆոնին շարունակվում է միրգ վաճառվել մի երկրից, որը, մեղմ ասած, բարեկամական չէ։ Sputnik Արմենիան փորձել է պարզել իրավիճակը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը վաղուց է համալրել Պակիստանից մանդարին գնողների ցանկը։ Հեռավորասիական երկրում աճեցվող այդ ցիտրուսը տեղական շուկայում ամենևին էլ նորություն չէ։ Իսլամաբադից Երևան ամսական 50-80 տոննա մանդարին է ներմուծվում։ Այդ պատճառով հայ գործարարները տարակուսում են մանդարինի հետ կապված սոցցանցերում բարձրացած աղմուկի վերաբերյալ։

Пакистанские мандарины на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանյան մանդարին Երևանի մրգի շուկայում

Ամեն ինչ սկսվեց սոցցանցերի հայկական տիրույթում որոշ օգտատերերի մեկնաբանություններից, նրանք վրդովված էին «շուկայում Հայաստանի համար թշնամական Պակիստանից մանդարինի հայտնվելու» առիթով։ Մասնավորապես, օգտատեր Իրինա Դանիելյանը գրել էր. «Երևանում գրեթե բոլոր սուպերմարկետներն ու խանութները վաճառում են մանդարին, որը մաքսանենգ ճանապարհով (ուրիշ ինչպե՞ս) բերվել է Ադրբեջանի և Թուրքիայի մտերիմ դաշնակից հանդիսացող երկրից։ Պակիստանը ոչ միայն մասնակցել է Արցախում հայերի դեմ վերջին պատերազմին, այլև միակ պետությունն է, որը դեռ չի ճանաչել Հայաստանը»։

Գործնականում պարզվեց, որ Հայաստանն առաջին տարին չէ, որ Պակիստանից մանդարին է ներմուծում, ընդ որում՝ մեծ քանակությամբ։

Ինչո՞ւ պակիստանյան

Վառ, նարնջագույն, հյութալի, փափուկ ու քաղցր։ Ահա Պակիստանից ներմուծվող մանդարինների գլխավոր տարբերությունը Վրաստանից կամ Հունաստանից ներմուծվող նույն մրգից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մանդարինի աշխարհը բացահայտող այս հուշաթերթիկով կամ ուղեցույցով կիսվեց Պակիստանից մրգեր ներմուծողներից մեկը` Քամալ Մոհամադին (Kamal Mohammadi)։

Экспортер мандаринов из Пакистана Камаль Мохаммади на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանից մրգեր ներմուծող Քամալ Մոհամադին

Քամալ Մոհամադին Իրանում ծնված էթնիկ քուրդ է, 1992 թվականից ապրում է Հայաստանում։ Հայաստանի հետ նրան, պատկերավոր ասած, կապեցին մակարոնները, որոնք նա 90-ականներին ներմուծում էր Իրանից` հարևան երկրի վրա վաճառելու համար։ Ավելի ուշ ամուսնացավ հայուհու հետ և ընդմիշտ մնաց Հայաստանում։

Նրա հետ մենք ծանոթացանք Երևանի մեծածախ շուկաներից մեկում, ուր ուղևորվեցինք պարզելու համար հայկական վաճառասեղաններին պակիստանյան մանդարինի «օրինական» լինելու ու ծագման հարցը։

Овощной рынок в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Մրգի շուկա Երևանում

Մոհամադին հրավիրեց իր մեծածախ կետը, բացեց փայլփլուն մանդարիններով արկղը։ Նա բացատրեց, որ պակիստանյան մանդարինի մեկ կիլոգրամը ինքը, որպես մեծածախ վաճառքով զբաղվող անձ, այսօր վաճառում է 500 դրամով, այն դեպքում, երբ իրանական, վրացական կամ հունական մանդարին այս սեզոնին գրեթե անհնար է գտնել։

«Պակիստանից միայն ու միայն նարենգի (պակիստաներեն՝ մանդարին – խմբ.) ենք բերում, դրանք ավելի հեշտ է պահելը, քանի որ կեղևը հաստ է։ Բացի այդ, դրանք Պակիստանում շատ են, դրա համար ավելի էժան են վաճառում, քան հարևանները», – ասաց նա։

Դրանից բացի Պակիստանում մանդարինն աճեցնում են սեպտեմբերից մինչև մարտի վերջ։ Նրա խոսքով` քանի որ հայկական շուկան փոքր է, ապա ամեն ամիս մեր երկիր մանդարինի երեք բեռնատար է մտնում, այսինքն՝ 50-80 տոննա։

Экспортер мандаринов из Пакистана Камаль Мохаммади на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանից մրգեր ներմուծող Քամալ Մոհամադին

Մենք հրաժեշտ տվեցինք Մոհամադին ու ճանապարհվեցինք այլ տեղ փնտրելու պակիստանյան մանդարիններ։

Իսկ ո՞վ է Պակիստանից բերում

Մեր ուշադրությունը գրավեց իրանական պետհամարանիշերով ու իրանցի վարորդով բեռնատարը, որը հարևան երկրից տարբեր մթերքներ էր բերել։ Այստեղ լոլիկով, կիվիով, սխտորով և այլ միրգ–բանջարեղենով արկղեր ու տոպրակներ կային։  Հետևի պլանում հաճախորդների ուշադրությունը գրավում էին նարնջագույն մանդարինները։

Фура на на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Բեռնատար՝ Երևանի մրգի շուկայում

Վաճառակետի տերը, ով չցանկացավ ներկայանալ,  պարզաբանեց, որ ոչ մի հայ Երևանից Իսլամաբադ չի գնա մանդարին բերելու։  Մատակարարները միրգը պատվիրում են իրանցի գործընկերներից։

«Մեզնից ոչ ոք Պակիստան չի գնում մանդարին բերելու։ Ինչպես տեսնում եք՝ բեռնատարներով և՛ մանդարին, և՛ այլ ապրանք են բերել։ Մանդարինը` Պակիստանից, իսկ մնացած ապրանքը` Իրանից», – ասաց տղամարդը։

Пакистанские мандарины на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանյան մանդարին Երևանի մրգի շուկայում

Նա նշեց, որ նախկինում նաև թուրքական ապրանք էր բերում, սակայն սեպտեմբերի 27-ից դադարեցրել են մատակարարումները, քանի որ այդ տարբերակն անընդունելի են համարում։

Իսկ ի՞նչ է ասում իշխանությունը

Մենք դիմեցինք նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Գերատեսչությունում նշեցին, որ Հայաստանը պաշտոնապես արգելք չի դրել Պակիստանից ներմուծվող ապրանքի վրա, այդ պատճառով շուկայում իսկապես այդ երկրից ապրանքներ կան։

Овощной рынок в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանյան մանդարին Երևանի մրգի շուկայում

Տեսչական մարմինում հիշեցրին, որ արգելք է սահմանված Թուրքիայից ապրանքների ներմուծման վրա ու հավաստիացրին, որ ներկա պահին չկա ապրանք, որն այս տարի ներմուծված լինի Հայաստան հարևան երկրից։

328
թեգերը:
մանդարին, Պակիստան, Հայաստան
ԱԷԿ

Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը

180
(Թարմացված է 15:56 01.03.2021)
Եվրամիությունը չի պահանջում փակել ատոմակայանը, ավելին՝ այն մասնակցում է դրա շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին։ Հիմնական աշխատանքը, ինչպես նախկինում, հայկական էներգետիկները վարում են «Ռոսատոմ» կորպորացիայի գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայկական ԱԷԿ-ի ու ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետները պատրաստվում են ԱԷԿ-ում միջուկային ռեակտորի պաշտպանիչ պատյանի ամրապնդմանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը՝ մեկնաբանելով կայանի հիմնանորոգման երկարաժամկետ նախագիծը, որը մոտենում է ավարտին։ Վերանորոգումից հետո կայանը կաշխատի առնվազն մինչև 2026 թվականի վերջը՝ ժամկետի երկարաձգման հեռանկարով:

2021 թվականին կայանի վերանորոգման աշխատանքները հիմնականում կիրականացվեն ռեակտորի վրա։ Այստեղ նախատեսվում է անցկացնել դրա պաշտպանիչ պատյանի այրում (որը մեկուսացնում է ռեակտորը և միջուկային գործընթացները շրջակա միջավայրից)։ Մետաղի այրումը կամրապնդի ռեակտորի պատնեշը և թույլ կտա ամբողջ կայանին նախատեսվածից ավելի երկար ծառայել: Հենց այդ պատճառով էլ կայանի աշխատանքների ավարտից հետո կուսումնասիրեն դրա շահագործման ժամկետը 2026 թվականից հետո երկարացնելու հնարավորությունը։ Այս տեխնոլոգիայով Ռուսաստանը համաշխարհային առաջնորդներից է, «Ռոսատոմը» վաղուց և հաջողությամբ կիրառում է այն ռուսական ԱԷԿ-ների կյանքը երկարացնելու համար։ Դրա հեղինակները Կուրչատովի ինստիտուտի ֆիզիկոսներն են, իսկ կատարողները՝ «Ատոմէներգորեմոնտ» ձեռնարկության ինժեներները (երկու կազմակերպություններն էլ ընդգրկված են «Ռոսատոմի» կառուցվածքում)։

Բացի այդ, ծրագրվում է կատարելագործել ռեակտորի անվտանգության համակարգը՝ թարմացնել դրա վթարային սառեցման համակարգերն (գերտաքացման դեպքերի համար) ու հրդեհաշիջման սպլինկերային համակարգը: Բացի այդ, ռեակտորի վրա կտեղադրեն վթարային սնուցման նոր համակարգ։

ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը

Ի վերջո, այս տարի տեղի կունենա նաև ջրի սառեցման աշտարակների արդիականացման աշխատանքների մի մասը։ Ջուրն օգտագործվում է կայանի շահագործման ժամանակ (այդ ջուրը տաքանում է միջուկային ռեակտորից ու օգտագործվում է տուրբինների ռոտացիայի համար, իսկ հետո սառեցվում է կրկնակի օգտագործման համար): Այս չորս սառեցնող աշտարակները կայանի ամենաճանաչված հատվածն են, դրանք կարելի է հեռվից տեսնել:

Այրման համար կազմվել է փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը, ստորագրվել են պայմանագրեր կատարողների հետ, անհրաժեշտ սարքավորումները ոչ միայն ներկրվել են, այլև հավաքվել։ Նա ավելացրեց, որ դրա համար էլ խոսակցություններն այն մասին, թե ատոմակայանն իբր փակվում է ԵՄ-ի հանդեպ Հայաստանի պարտավորությունների պատճառով, բացարձակապես անհիմն են։

«Մենք պարզապես շարունակում ենք աշխատել ու չենք ուզում լսել նման խոսակցությունների կամ շահարկումների մասին», - ավելացրեց Վարդանյանը։

Ավելին, Վարդանյանն ավելացրեց, որ Եվրամիությունն ինքն է օգնություն ցուցաբերում որոշ հարցերում։ ԵՄ-ի ծրագրերից մեկի համաձայն` կանցկացվի ռեակտորի չոր հատվածամասի (բոքսի) ամրացման աշխատանքների մի մասը: Մոտ երկու շաբաթ առաջ կայանում էին մրցույթի հաղթող Սլովակիայի ընկերության մասնագետները։ Նրանք կազմել են այս տարվա աշխատանքների մոտավոր ծրագիրը։ Բացի այդ, Եվրամիության աջակցությամբ կայանում կտեղադրվեն պահուստային սնուցման դիզելային գեներատորներ (որոնք անհրաժեշտ են վերանորոգման աշխատանքների ժամանակ էլեկտրականության մատակարարման համար, երբ ռեակտորն անջատված է):

«Վաղը «Ռոսատոմից» մեծ խումբ է ժամանելու, մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ են լինելու։ Քննարկելու ենք պլանային վերանորոգման ժամանակ խնդիրների բաշխումը, որ տեղավորվենք ժամանակացույցի մեջ», - ավելացրել է Վարդանյանը։

Ռուսական «Ռուսատոմսերվիս» կորպորացիան, որը «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունն է, շարունակում է մնալ կայանի կապիտալ վերանորոգման գլխավոր կապալառուն:

Նշենք, որ Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ գործընկերության համաձայնագրի կնքումից հետո մի շարք հայտարարություններ են հնչել այն մասին, թե իբր Հայաստանը պարտավորվել է փակել կայանը։ Այնուամենայնիվ, համաձայնագրում այդ մասին ոչինչ չկա։ Էներգետիկ համագործակցության մասին բաժնում (Հոդված 42, կետ 2, կետ g) նշված է, որ «կողմերը կհամագործակցեն Մեծամորի ատոմակայանի փակմանն ու անվտանգ շարքից դուրս բերելու և գործողությունների ծրագրի ընդունմանը՝ հաշվի առնելով այն նոր հզորություններով փոխարինելու անհրաժեշտությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար»: Այսպիսով, փակման ժամկետ չի նշվում. նշվում է միայն, որ Հայաստանը կհիմնավորի, թե կայանը դեռ որքան կարող է սպասարկել ու ինչպես փոխարինել այն նորով (ընդ որում՝ նոր կայանը նույնպես կարող է ատոմային լինել, համաձայնագրում դրա վրա ոչ մի սահմանափակում չի դրվում):

Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ

Նշենք, որ ատոմակայանների ծառայության ժամկետի երկարաձգման աշխատանքներ են տարվում նաև Եվրամիության երկրներում, մասնավորապես Բուլղարիայի «Կոզլոդույ» ԱԷԿ–ում:

Ինչ վերաբերում է ռեակտորի այրման տեխնոլոգիային՝ «Ռոսատոմը» վաղուց և հաջողությամբ կիրառում է այն Ռուսաստանի կայանների համար: Ռուսական «Հիդրոպրես» կոնստրուկտորական բյուրոն արդեն պատրաստել է ռեակտորի աշխատանքի ժամկետը մինչև 2028 թվականը երկարացնելու հնարավորության նախնական հիմնավորումը: Ավելի ճշգրիտ հաշվարկներ կարվեն ռուս և հայ մասնագետների մասնակցությամբ արյումն անցկացնեուց հետո։

Նշենք, որ հաշվի առնելով աշխատանքների մեծ ծավալը՝ այս տարի կայանը 140 օր վերանորոգման պատճառով չի գործելու։ Այդ ժամանակ պետք է մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը ջերմային կայաններում։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կայանը, ինչպես և նախկինում, կապահովի Հայաստանի էլեկտրաէներգիայի մինչեւ 1/3–ը:

180
թեգերը:
էլեկտրաէներգիա, ռեակտոր, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), ատոմակայան
Ըստ թեմայի
Օգտակար հաբեր. ինչպես են վառելիք արտադրում Հայաստանի ատոմակայանի համար
Երկրաշարժը զգացվել է նաև Մեծամորում. ի՞նչ է կատարվում ատոմակայանում
Հայկական ատոմակայանը նորից միացվել է երկրի էներգահամակարգին
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

0
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում