00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աերոֆլոտի» «Պոբեդան»` ընդդեմ «Արմենիայի»

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցСамолет авиакомпании "Победа"
Самолет авиакомпании Победа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական երկնքում ցածր գներ առաջարկող «Պոբեդա» ընկերության հայտնվելը կապված է «Աերոֆլոտի» հեռահար նպատակների հետ, կարծում է ավիացիոն փորձագետ, Հայաստանի հանրային խորհրդի ավիացիայի հարցերի ենթահանձնաժողովի նախկին անդամ Լևոն Ղազարյանը:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. «Աերոֆլոտը» «Պոբեդա» ընկերության միջոցով փորձում է դառնալ ավիափոխադրումների հայկական շուկայի մենաշնորհատերը, Sputnik Արմենիային ասաց ավիացիոն փորձագետ, Հայաստանի հանրային խորհրդի ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի նախկին անդամ Լևոն Ղազարյանը:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ «Պոբեդա» ընկերությունը, որը մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ, կսկսի չվերթեր իրականացնել Մոսկվայից Գյումրի 20 դոլարով:

Միայն «Արմենիան» չէ «Աերոֆլոտի» ծրագրերում

««Աերոֆլոտի» առաջիկա ծրագրերում է շուկայից դուրս մղել «Արմենիա» ավիաընկերությանը: Այնուհետև թիրախը կլինեն ուկրաինական ընկերությունները: Նրանց դուրս մղելով` «Աերոֆլոտն» իր վրա կվերցնի Մոսկվայով Եվրոպա չվերթերի իրականացումը», — ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով` հայտարարված 20 դոլար գինը դեմպինգային է, և հասկանալի չէ` ինչ միջոցներով է ընկերությունը փակելու ծախսերը, քանի որ տոմսերի ինքնարժեքն ավելի բարձր է:

Самолет авиакомпании Победа - Sputnik Արմենիա
«Պոբեդան» Գյումրու օդանավակայանում. ինչից են զրկվելու ուղևորները

«Կասկածում եմ, որ այս գնով չվերթեր իրականացնելը հնարավոր է», — ասաց Ղազարյանը: 

Նրա խոսքով` պետք է այդ հարցը լուրջ ուսումնասիրել, քանի որ «Աերոֆլոտը», դեմպինգ օգտագործելով, ծախսում է հասարակ ռուսաստանցիների փողերը: Հայկական ընկերություններին պետք է ոտքի կանգնելու հնարավորություն տալ: Սա նաև նոր աշխատատեղեր կստեղծի, ինչպես նաև կխթանի տեխնոլոգիաներն ու արտադրությունը:

«Պոբեդայի» հայտարարած 20 դոլարն անիրատեսական է

Փորձագետն առաջարկում է հասարակ հաշվարկ կատարել: 2 ժամ թռիչքը ավելի քան 4 տոննա վառելիքի ծախս է: 1 տոննան միջինը արժե մոտ 500 դոլար, այսինքն` միայն վառելիքի համար անհրաժեշտ կլինի ավելի քան 2 հազար դոլար:

Եթե ինքնաթիռը միջինը տեղափոխի շուրջ 150 մարդ, գումարը կկազմի 3 հազար դոլար: Մնացած հազար դոլարը չի փակի թռիչքի, վայրէջքի, աերոնավիգացիայի, օդանավակայանում սպասարկման, մաքսային հսկողության և ավիացիոն անվտանգության ապահովման հետ կապված բոլոր ծախսերը:

«Բոլոր ծախսերը հաշվի առնելով` տոմսերի իրատեսական գինը կլինի 60-80 դոլար: Եվ դա այն պարագայում, եթե ռուսական օդանավակայանները «Պոբեդային» մեծ զեղչեր տրամադրեն», — նշեց Ղազարյանը:

Օդ բարձրանալու և վայրէջքի ժամանակ ինքնաթիռի կշռի յուրաքանչյուր մեկ տոննայի համար ռուսական օդանավակայանները վերցնում են հայկական ընկերություններից 10-12 դոլար, իսկ տեղական ընկերություններից` 5 դոլար:

«Այսպիսով` 80 տոննա կշռող ռուսական ինքնաթիռը պետք է վճարի 400 դոլար միայն թռիչքի և վայրէջքի համար: Հայկական ինքնաթիռները` 800 դոլար: Այս բոլոր ծախսերը հաշվի առնելով` «Պոբեդայի» հայտարարած գինը պետք է լիներ մոտ 80 դոլար մեկ տոմսի համար», — ասաց Ղազարյանը:

«Աերոֆլոտ» խմբին պատկանող «Պոբեդա» ավիաընկերությունը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին «Դոբրոլյոտ» փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել է թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո: «Պոբեդան» գործում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ 2015 թվականի արդյունքներով` ավիաընկերությունը սպասարկել է 3.09 մլն ուղևոր: Ռոսավիացիայի տվյալների համաձայն` այս ցուցանիշով փոխադրողը ՌԴ քաղավիացիայում 7-րդ տեղն է զբաղեցրել:

«Արմենիա» ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին, իսկ փաստացի գործունեությունը սկսել է 2016 թվականի ապրիլի 21-ին: Այն տեղակայված է Երևանում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Լրահոս
0