Վարդան Արամյան

Ֆինանսների նախարար. Հարկաբյուջետային կայունությունը կմեղմի պետական պարտքի աճի տեմպերը

12
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տնտեսական աղետի կանխատեսում չունի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ այս պահին իրենք կենտրոնացել են բարեփոխումների ծրագրի վրա։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Ֆինանսների նախարարը տնտեսական աղետի կանխատեսում չունի, փոխարենը նրան մտահոգում է բացասական շոկերի ազդեցությունը տնտեսության վրա։

«Մենք գլոբալ տնտեսությունում ունենք բացասական շոկեր։ Ապագային նայելով` պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի հարկաբյուջետային կայունություն մտցնենք, իսկ դա նշանակում է, որ պետական պարտքի աճի տեմպերը պետք է մեղմվեն»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ այս պահին իրավաչափ չէ խոսել այն մասին, որ տնտեսությունը վտանգված է։ Նախարարի խոսքով` ներկա պահին իրենք կենտրոնացած են բարեփոխումների վրա, իսկ թե ինչ կլինի ապագայում, ցույց կտա ժամանակը, երբ հանրությունն իր կամքը կարտահայտի ընտրությունների միջոցով։ 

12