00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքի գործարարները պատրաստ են Հայաստանում նոր ստարտափեր բացել

© Sputnik / Asatur YesayantsСтатуя "Мать-Армения". Ереван
Статуя Мать-Армения. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում մեկնարկել է երիտասարդ գործարարների համահայկական առաջին համաժողովը, որին մասնակցում է գործարար հատվածի շուրջ 100 ներկայացուցիչ Հայաստանից, Ղարաբաղից և սփյուռքից։ Ֆորումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Նիսի ահաբեկչության զոհերի։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Աշխարհի տարբեր ծայրերից հայ գործարարները հավաքվել են Երևանում` մասնակցելու երիտասարդ գործարարների համահայկական առաջին համաժողովին։ Նրանք կկարողանան ծանոթանալ հայկական շուկային, ինչպես նաև քննարկել դրա հեռանկարներն ու հնարավորությունները։

«Նման միջոցառումները շատ կարևոր են, քանի որ արտերկրում բնակվող սկսնակ գործարարների համար սա հայկական շուկային ծանոթանալու և պատմական հայրենիքում` Հայաստանում սեփական գաղափարներն իրականացնելու հնարավորություն է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ գործարար, «Արագիլ» մարքեթինգային ընկերության տնօրեն Արա Օհանյանը։

Արայի նախնիները Արևմտյան Հայաստանից Իրան են տեղափոխվել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո։ Երիտասարդ ձեռներեցը երկու տարի առաջ է ժամանել Հայաստան, իսկ պատմական հայրենիքի հետ առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 90-ականների սկզբին, երբ նա ութ տարեկան էր։ Հայաստանով տպավորված Արան որոշել է ամեն գնով վերադառնալ և իր ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում։

Игорь Овчаренко - Sputnik Արմենիա
ՏՏ առաջատարը Հայաստանն է, բայց "Seedstars World"-ը գնում է Վրաստան

Հայաստանում գործ հիմնելու մասին մտածում է նաև Մուրադ-Հայկո (Օնիկ) Կոլուկսայանը, ով համաժողովին մասնակցելու համար ժամանել է Թուրքիայից։ Նա առաջին օրն է Երևանում և դեռ չի հասցրել ուսումնասիրել տեղի շուկան, սակայն հույս ունի, որ կկարողանա արտադրություն հիմնել նաև Հայաստանում։

«Ես Թուրքիայում պայուսակների գործարան ունեմ, ես դրանք արտահանում եմ տարբեր երկրներ, այդ թվում` ԱՄՆ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կոլուկսայանը։

Նա խոստովանեց, որ Թուրքիայում միակ դժվարությունն այն է, որ ինքը հայ է, այդ իսկ պատճառով պայուսակներն արտադրում է թուրքական անվան տակ։ Սակայն եթե նրան հաջողվի Հայաստանում արտադրություն բացել, ընկերությունը նա կանվանի «Կոլուկսայան»։

Առաջին երիտասարդական համաժողովի կարևորությունն ընդգծեց Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Համաժողովը կարևոր է շփման միջոցով գործարարների միջև կապերի հաստատման տեսանկյունից։ Հայաստանի կառավարությունը ողջունում է այս փաստը, որը հնարավորություն է տալիս զարգացնել Հայաստանի տնտեսությունը և խթանել արտահանումը», — նշեց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` կառավարությունը ներկա պահին պատրաստվում է մեծ ներդրումային համաժողովին, որն անցկացվելու է հոկտեմբերին
Նյու Յորքում։

Համաժողովում նշվել է, որ Հայաստանը հիանալի հնարավորություն ունի օգտագործելու գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխգործակցությունը։ Օգտագործելով ՏՏ ներուժն ու գիտելիքները` կարելի է գյուղատնտեսական արտադրանքը պաշտպանել բնության քմահաճույքներից։

Համաժողովի մասնակիցներն ու հյուրերը չանտեսեցին նաև Նիսում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչության մասին լուրը` մեկ րոպե լռությամբ հարգելով Ֆրանսիայի հերթական ահաբեկչության զոհերի հիշատակը։

Հայաստանի շուկան դարձավ ավելի գրավիչ այն բանից հետո, երբ 2015 թվականի հունվարին երկիրը դարձավ ԵՏՄ անդամ։ Սա հնարավորություն է տալիս եվրոպական երկրների ներկայացուցիչներին ներդրումներ կատարել հայկական շուկայում, այնուհետև ապրանք մատակարարել ԵՏՄ մեծ շուկա։ Հայաստանի ՏՏ ոլորտում ներդրումներ կատարելով առավել հետաքրքրված են եվրոպական երկրները։

Наука. Исследование. Лаборатория - Sputnik Արմենիա
Եվրոպան պատրաստ է ֆինանսավորել հայ գործարարների նորարար գաղափարները

«Հայաստանի ՏՏ ոլորտն ավելի գրավիչ է դարձել ներդրումների համար, քանի որ առաջին հերթին` այն առաջնահերթ է կառավարության համար, երկրորդ` որոշակի արտոնյալ պայմաններ կան ստարտափերի համար», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։

Նրա խոսքով` Հայաստանը պետք է իրեն ներկայացնի որպես գիտելիքային տնտեսությամբ երկիր։

Երիտասարդական առաջին համաժողովին, որն ավարտվելու է հուլիսի 17-ին, կքննարկվեն գործարար հատվածին, իրավական կարգավորմանը, Հայաստանի ներդրումային պահանջներին և արտահանմանը վերաբերող հարցեր։

Լրահոս
0