00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանական գազ` հայկական էլեկտրաէներգիայի փոխարեն

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցВысокогорная газокомпрессорная станция "Воловец" в Закарпатской области
Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Իրանը համատեղ ծրագրերի «ապասառեցումից» հետո փոխգործակցության սխեմաներ են մշակում: Դա տարածաշրջանային, սակայն զուտ տնտեսական գործոն է

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Տեղեկությունը, որ Իրանի գազի ազգային NIGEC ընկերությունը մտադիր է եռակի ավելացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալը, կարող է զարմացնել միայն նրանց, ովքեր բացարձակապես չեն հետևում երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մասնավորապես` էներգետիկայի ոլորտում:

Թվում էր, թե միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո պաշտոնական Թեհրանը վերջապես հնարավորություն է ստացել դուրս գալ էներգակիրների միջազգային շուկա, և անպայման ռուսական մենաշնորհային «Գազպրոմին» մրցակից է դառնալու, այդպես առաջին հայացքից կարող էր թվալ միայն բանից անտեղյակ մարդուն:

Газовая плита - Sputnik Արմենիա
Էժան սակագինը Հայաստանի համար` կրկնակի գնով

Հայաստանը, վերջին հաշվով, որպես հաճախորդ, գազի հսկաների համար այնքան էլ խոշոր չէ: Այստեղ գազի սպառման ծավալներն այնքան էլ մեծ չեն: Համենայն դեպս, դա ակնհայտորեն բավարար չէ, որ երկու երկրները` գազի արտահանման համաշխարհային առաջատարները, կառչեն գնորդից ու սպառողից` փորձելով նրան միմյանցից խլել։

Միևնույն ժամանակ գազի ծավալների եռակի ավելացումն ամեն դեպքում քիչ բան չէ: Նախկին մեկ միլիոնի փոխարեն օրական երեք միլիոն խմ գազի մատակարարումը կարող էր նույնիսկ քաղաքական ենթատեքստ պարունակող «շուկայական» մոտեցում թվալ: Ասենք, կարելի էր ենթադրել, թե Իրանը մտադիր է պայքարել Ռուսաստանի հետ Անդրկովկասի տարածաշրջանում իր մասնաբաժինն ունենալու համար, սակայն այստեղ մի բայց կա, որն ամեն ինչ իր տեղն է դնում և ցույց է տալիս, որ պաշտոնական Մոսկվան ու Թեհրանը տարածաշրջանային դաշնակիցներ են և «արևի տակ իրենց տեղը գտնելու» համար մտադիր չեն մրցակցել:

Բանն այն է, որ Հայաստանում ակնհայտորեն էլեկտրականության արտադրման համար հզորության ավելցուկ կա:

Այդ հզորությունները մնացել են դեռ Խորհրդային Միության տարիներից, երբ հանրապետությունը կարող էր պարծենալ զարգացած տնտեսությամբ, թեթև և ծանր տեխնիկայի, քիմիկատների, տրիկոտաժի արտադրությամբ և այլն: Այդ ամենն այսօր չկա, սակայն էլեկտրաէներգիայի արտադրության համար հզորությունների նման ծավալներն ակնհայտ են: Միայն Մեծամորի ԱԷԿ-ն ամեն ինչ արժե… Բայց չէ՞ որ կա նաև Հրազդանի ՋԷԿ-ը: Եվ հենց այս հնարավորություններից է մտադիր օգտվել Իրանը, որը վերջապես դուրս է պրծնում միջազգային պատժամիջոցների ճիրաններից:

Թեհրանն այժմ մտադիր է մեծ ցատկ կատարել արդյունաբերության և արտադրության զարգացման ոլորտում: Սակայն հզորություններ չունի: Այդ իսկ պատճառով մտադիր է Հայաստանից էլեկտրականություն ստանալ: Այն էլ լուրջ ծավալներով:

Предприятие ООО РН-Пурнефтегаз в Ямало-Ненецком автономном округе - Sputnik Արմենիա
Վրաստան–«Գազպրոմ». չկայացած հարաբերությունները և հայկական գործոնը

Իսկ հաշվի առնելով վերջին տեղեկությունները, որ Իրանը շուտով կավարտի Հայաստանում երրորդ բարձրավոլտ ԷՀԳ-ի կառուցումը (շինարարության արժեքը կկազմի 107 մլն դոլար, գծի հզորությունը` 400 կՎտ) և երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները կհասցնի մինչև 1000 մՎտ-ի` նախկին 300-400-ի փոխարեն, ապա ամեն ինչ պարզ է և տրամաբանական:

Փաստորեն (կոպիտ, մակերեսային հաշվարկով) ստացվում է, որ միայն Մեծամորի ԱԷԿ-ը կարող է ապահովել Հայաստանին անհրաժեշտ ամբողջ էլեկտրականության ծավալները: Իսկ հզորագույն Հրազդանի ՋԷԿ-ը փոխհատուցելու է էլեկտրաէներգիայի այն ծավալները, որոնք Իրանին են փոխանցվելու գազի դիմաց, որը ստացվելու է էլեկտրականություն արտադրելու համար:

Լրահոս
0