Գինի

Գինեգործության համար կառավարությունը կհատկացնի ավելի քան 103 միլիոն դրամ

17
(Թարմացված է 18:35 23.06.2016)
ՀՀ կառավարության նիստի ընթացքում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց նախագիծ` բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից 103 միլիոն 500 հազար դրամ հատկացնել խաղողագործության և գինեգործության հիմնադրամ ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի-Sputnik. Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարևորում է խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ստեղծումը։ Նրա խոսքով` դա պայմանավորված է նշյալ ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու մտադրությամբ։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կողմ արտահայտվեց նախագծին և բերեց Վրաստանի օրինակը։ 

«Վրաստանում մեծ արդյունք է գրանցվել նմանօրինակ հիմնադրամի գործունեության արդյունքում: Հինգ ամսվա ընթացքում այնտեղից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով մենք ստեղծում այս հիմնադրամը»,-ասաց վարչապետը։

Սերգո Կարապետյանն էլ հավելեց, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվում են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման միտումներ։ Միաժամանակ նա չբացառեց, որ ոլորտի զարգացման համար պետք են իրավիճակը բարելավող քայլեր։

17