ԵՏՄ երկրների դրոշները

ԵՏՄ անդամակցությունը դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա

55
(Թարմացված է 20:00 04.06.2016)
Արտաքին առևտրի ազատականացման ցուցանիշով ևս Հայաստանն առաջընթաց է գրանցել՝ բարձրանալով 29-րդ հորիզոնական

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանը ներմուծման ու արտահանման ծավալներով գերազանցել է ԵՄ ասոցացման պայմանագիրը վավերացրած Վրաստանին ու Մոլդովային, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը։ 

Ծաղկաձորում շաբաթ օրը կայացած «ԵՏՄ- Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումի ժամանակ նա նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելը տնտեսական առումով ճիշտ որոշում էր։

«Այս տարվա առաջին եռամսյակում 6% տնտեսական ակտիվություն է գրանցվել»,- հայտնեց փոխնախարարը։

Նրա խոսքով` նման ցուցանիշ Հայաստանի հարևան երկրներից որևէ մեկում չի գրանցվել։ Սուրեն Կարայանի խոսքով, արտաքին առևտրի ազատականացման ցուցանիշով ևս Հայաստանն առաջընթաց է գրանցել՝ 58-րդ հորիզոնականից բարձրանալով 29-րդ հորիզոնական։

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է։ Անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը: ԵՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով:

55