ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. «Գազպրոմ» ԲԲԸ ներդրումները Հայաստանի գազատրանսպորտային համակարգի զարգացման գործում առաջիկա հինգ տարիներին ծրագրվում է ավելացնել 60 միլիոն դոլարով, ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ կատարած աշխատանքային այցին կից նյութերում։
«Գազպրոմ» ռուսական հոլդինգի ներդրումները Հայաստանի գազատրանսպորտային համակարգի զարգացման գործում 2006 թվականից կազմել են 200 միլիոն դոլար, ծրագրված է դրանք հինգ տարում ավելացնել ևս 60 միլիոն դոլարով»,– նշվում է նյութերում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հանդիպել է Սարգսյանի հետ։ Զրույցի սկզբում նա առաջարկել է քննարկել առևտրատնտեսական գործակցության հարցեր։
«Գազպրոմ Արմենիան» ռուսական «Գազպրոմի» հարյուր տոկոսանոց դուստև ընկերությունն է, մենաշնորհային է Հայաստանի ներքին շուկայում` Վրաստանով ստացվող ռուսական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։
«Գազպրոմ Արմենիան» ռուսական «Գազպրոմի» հարյուր տոկոսանոց դուստև ընկերությունն է, մենաշնորհային է Հայաստանի ներքին շուկայում` Վրաստանով ստացվող ռուսական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։