00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակարյան. Հայաստանի տնտեսության մեջ նկատելի է աշխուժացում, սակայն աղքատությունն ու գործազրկությունը չեն նվազում

© Sputnik / Самвел СепетчянГагик Макарян
Гагик Макарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աճի միտումներին զուգահեռ չի նվազում աղքատությունը, հակառակը՝ ավելանում է գործազրկությունը, ընդգծում է Մակարյանը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի տնտեսության մեջ նկատվում է որոշակի աշխուժացում, ինչը ենթադրելի էր, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

Ըստ նրա` կառավարության նախաձեռնած տարբեր բարեփոխումների արդյունքում կլինեին  տնտեսական աճի միտումներ:

«Բայց այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ ուժեր և ինչ ռեսուրսներ են ընդգրկված այդ աճի մեջ: Արդյո՞ք այն ձեռնարկությունները, որոնք գործում են ինքնուրույն, չունեն տանիք և հովանավորներ, կարողանում են գոյատևել շուկայում, ինչպիսի՞ն է փոքր և միջին ձեռնարկատիրության վիճակը, որովհետև աճի միտումներին զուգահեռ չի նվազում աղքատությունը, հակառակը՝ ավելանում է գործազրկությունը», — նկատել է նա:

Բանախոսը ցավով նշում է, որ պատկան մարմինները չեն կարողանում հստակորեն և խորությամբ տիրապետել ՓՄՁ-ների բազմաթիվ խնդիրներին և վարել այնպիսի քաղաքականություն, որի հնարավորություններից կօգտվեն բոլորը:

«Պետական մարմիններն իրենց հաճախ հանգստացնում են՝ ասելով, թե ավելի շատ ձեռնարկություններ բացվում են, քան փակվում: Բայց պետք է հասկանանք նաև, որ յուրաքանչյուր կազմակերպություն բացելու համար կառավարությունն էական ռեսուրսներ և ժամանակ է ծախսում: Ամեն մի ձեռնարկություն բացելն արժենում է առնվազն մի քանի հազար դոլար, եթե հաշվի առնենք աջակցման տարբեր  մեխանիզմները, թրեյնիգները, անվճար խորհրդատվությունները: Պետք է ճիշտ գնահատենք, թե ինչ ենք ծախսում, ինչ ենք բացում, բայց ինչքան հեշտությամբ ենք դրանք փակում», — ասել է տնտեսագետը:

Երկրորդ հիմանական խնդիրը, ըստ Մակարյանի, այն է, որ զարգանում և գոյատևում  են  ընտրովի բիզնեսները, մինչդեռ, պետական քաղաքականությունը պետք է բոլորին ընձեռի հավասարաչափ հնարավորություններ:

«Կա ևս մի խնդիր, որ դատական իշխանության հակակշռող դերն իշխանության այլ ճյուղերի նկատմամբ համարժեք չէ իրավական պետության չափորոշիչներին: Դատական համակարգը չի կարողացել նպաստել ազատ մրցակցությանը և տնտեսական ազատությանը: Սրանք շատ կարևոր հարցեր են և, կարծում եմ` հայեցակարգային առումով կառավարությունը պետք է լուրջ վերաբերի փոքր և միջին բիզնեսի խնդիրներին, որովհետև վերոհիշյալ տենդենցերը շարունակվելու են», — վստահեցրել է բանախոսը:

Գործատուների միության նախագահն ահազանգում է՝ եթե փոքր և միջին ձեռնարկատիրության նկատմամբ վերաբերմունքն էապես չփոխվի, ապա առաջիկա տարիներին կփակվեն զգալի թվով ՓՄՁ-ներ:

«Եվ եթե ֆինանսների հասանելիությունը և նմանատիպ այլ հարցեր չդառնան հեշտ լուծվող, ապա երեք-չորս տարվա ընթացքում զգալի քանակությամբ ձեռնարկություններ կփակվեն, որովհետև նրանք մրցունակ և վճարունակ չեն և չեն կարողանում ինքնուրույն զարգանալ», — ընդգծել է Գագիկ Մակարյանը:

Լրահոս
0