Михаил Мясникович

Խոսնակ. Բելառուսը ԵՏՀ–ից մեծ արդյունքներ է ակնկալում

4
Բելառուսի խորհրդարանի գերագույն պալատի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը հույս ունի, որ մեծ արդյունքներ կգրանցվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքում, որն ուղղված է առանց սահմանափակումների լիարժեք ընդհանուր շուկայի ստեղծմանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. Բելառուսի Ազգային ժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) պետք է ավելի արդյունավետ աշխատանք իրականացնի ԵՏՄ–ի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ավելի շատ արդյունքներ են ցանկալի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքում, որն ուղղված է առանց սահմանափակումների լիարժեք ընդհանուր շուկայի ստեղծմանը։ Տնտեսավարման պայմանները դեռևս հավասար չեն, և հաճախ մեր ձեռնարկությունները միասնական տնտեսական տարածքում այդ պատճառով բախվում են կոշտ և անբարեխիղճ մրցակցության հետ», – հայտարարել է նա երեքշաբթի Մինսկում կայացած պալատի նիստի ժամանակ։

Մյասնիկովիչը նշել է, որ «ԵՏՄ մասնակիցների փոխադարձ առևտրում գոյություն ունեցող բազմաթիվ խոչընդոտները դեռևս մնացել են։ Բացի այդ, շարունակել է նա, մտագոհություն են առաջացնում ԵՏՄ գործընկեր երկրների կողմից միակողմանի կարգով ընդունվող նոր որոշումները, ինչը «չի ամրապնդում մեր միությունը»»։

ԵՏՄ–ն տնտեսական միություն է, որը եվրասիական ինտեգրման շրջանակում 2015 թ.–ի հունվարի 1–ից ստեղծվել է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միության հիման վրա։ Այս երկրներից բացի, միության անդամ է նաև Հայաստանը։ Միությունը նախատեսում է ԵՏՄ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժ։

Ղրղըզստանը մայիսի 22–ին ավարտել է ԵՏՄ–ին հանրապետության անդամակցության բոլոր ներպետական ընթացակարգերը։ ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության պայմանագիրը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում կայացած Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ։ Սակայն հանրապետության փաստացի անդամակցությունը տեղի կունենա միության բոլոր մասնակից երկրներում վավերացման ներքին ընթացակարգերն ավարտելուց հետո։


4