00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վա՞տն է», կամ ինչպես Հայաստանում փրկել մշակույթը

© Sputnik / Andranik GhazaryanХудрук Ереванского гос.театра кукол Рубен Бабаян на пресс-конференции (26 июля 2021). Еревaн
Худрук Ереванского гос.театра кукол Рубен Бабаян на пресс-конференции (26 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Բաժանորդագրվել
Առանց հստակ պետական քաղաքականության` Հայաստանում մշակույթը պարզապես կվերանա։ Իսկ ինչ կլինի երկրի հետ դրանից հետո` մտորել են Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հյուրերը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանը չի կարող իրեն մշակույթի նախարարությունից հրաժարվելու շռայլություն թույլ տալ, քանի որ երկրում իրական գործող պետական մշակութային քաղաքականություն չկա։ Չկան մեխանիզմներ, որոնք ամրագրված են օրենսդրական մակարդակում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեցին ՀՀ մշակույթի գործիչները։

Директор XIV Ереванского международного шекспировского театрального фестиваля Каро Балян на пресс-конференции фестиваля (1 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
ՌԱԴԻՈ
«Եթե ինձ ասեն` Կարո ջան, գնա շենք փնտրի...». Կամերայինի շուրջ աղմուկը չի դադարում

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի խոսքով` Հայաստանն աշխարհում առաջինը չէ, որ գնացել է արվեստի ու կրթության ոլորտների միաձուլման ճանապարհով` միավորելով համապատասխան նախարարությունները։

«Սկզբում կարծում էին, որ դա լավ արդյունք կտա, բայց հակառակը ստացվեց։ Այդ ոլորտները միմյանցից շատ հեռու են իրենց գաղափարախոսությամբ։ Բոլոր երկրները, որոնք գնացել են միավորման ճանապարհով, արդյունքում հրաժարվեցին այդ գաղափարից։ Այսօր աշխարհի միայն երկու երկրներում են այդ նախարարությունները միավորված մեկում` Հայաստանում և Մոնղոլիայում, ինչի առիթով էլ մեզ «շնորհավորում եմ»», – ասաց Բաբայանը։

«Մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն». Վարդան Պետրոսյանը դիմել է ԿԳՄՍՆ–ին

Երկիրը կարող է իսկապես հրաժարվել մշակույթի նախարարությունից միայն այն դեպքում, եթե համապատասխան օրենսդրական բազա նախապատրաստվի, եթե հստակ չափանիշներ և ուղեցույցներ մշակվեն, որոնց վրա ոլորտը և նրա ներկայացուցիչները կկարողանան հենվել։ Անալոգը կա ԱՄՆ–ում և Իսրայելում։

Բաբայանի խոսքով` դրա համար նախևառաջ անհրաժեշտ է «ընկերացնել» բիզնեսը մշակույթի հետ, իսկ քաղաքացիների մեջ հասարակ արժեքներ սերմանել, որպեսզի նրանց բացատրելու կարիք չլինի, որ հուշարձանները խնամքի և պահպանության կարիք ունեն, իսկ «ռաբիս» և Կոմիտաս միաժամանակ լսելն անթույլատրելի է։

Ի՞նչ է եղել Հրանտ Մաթևոսյանի թանգարանի հարցը

Գործընկերոջ կարծիքի հետ համամիտ է նաև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը։ Նա ևս կարծում է, որ ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է հստակ չափանիշներ մշակել։

6-ой ежегодный джазовый фестиваль Yerevan Jazz Fest в Тавуше (13 сентября 2020). Берд - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
Հազվագյուտ երաժշտական գործիքների դասարանները կկրճատվե՞ն. բյուջեում մշակույթի համար փող չկա

«Պետք է հասկանալ` ինչ է մշակույթը, վերաիմաստավորել այն, հասկանալ առաջնահերթությունները», – ասաց Մաթևոսյանը։

Ըստ նրա` դրա համար էլ երկրին գերատեսչություն է պետք, որը կզբաղվի ոլորտում պետական ռազմավարության մշակմամբ։

Մաթևոսյանն անդրադարձավ նաև «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի շինարարությանը։ Գրողի որդին պատմեց, որ կենտրոնը մինչ օրս չի կառուցվել և չի գործում, քանի որ պետական իրավասու մարմնում` կառավարությունում, հստակ գիտակցում չկա, որ այդ գործով հենց իրենք պետք է զբաղվեն։

Նա հիշեցրեց 2019 թվականի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին, որի ընթացքում խոսվել է Հրանտ Մաթևոսյանի թանգարանի շենքի ճակատագրի մասին։

«Բազմաթիվ քննարկումներից հետո երբ հասկացա, որ հարցը մեռյալ կետից չի շարժվում, նախաձեռնությունն իմ ձեռքը վերցրի։ Խնդրեցի 40 օր տալ։ Ժամկետի ավարտից հետո մենք տվեցինք բոլոր հարցերի պատասխաններն ու ներկայացրինք բիզնես մոդելը։ Բացի այդ, ապացուցեցինք, որ թանգարանը 5 տարի պետական սուբսիդավորումով աշխատելուց հետո կարող է սեփական եկամուտներով ծածկել ծախսերը», –ասաց Մաթևոսյանը։

«Հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան կենտրոնի» շուրջ բանակցություններից». գրողի որդու գրառումը

Հիմնադիրների մտահղացմամբ` «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն–թանգարանը պետք է շրջապատված լինի պուրակով, որտեղ կկառուցվի նաև Նանա իշխանուհու կամուրջը։ Միաժամանակ նախատեսվում է կյանքի կոչել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ուղին խորհրդանշող լաբիրինթի կառուցման գաղափարը։ Սակայն խնդիրն այդպես էլ լուծում չստացավ։

Երբ Կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վատն է»

Արվեստի գործիչները մեկնաբանեցին նաև մշակույթի աշխարհի համար արդիական վերջին նորությունները։ Մասնավորապես, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Պետական կամերային երաժշտական թատրոնի միավորման առաջարկը, որի հետևանքով վերջինիս շենքը նախատեսվում է փոխանցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։

Ռուբեն Բաբայանի խոսքով` թատրոնի շենքը կորցնելը վատ է, թատրոնը կորցնելը` ավելի վատ։

«Պետք է աշխատել չկորցնել թատրոնը, երբ շենք ունես», – ասաց նա։

Բաբայանը կարծում է, որ տեղի ունեցողը վերջին 30 տարիների իրադարձությունների տրամաբանության մեջ է, երբ բոլորը խոսում են միայն պետական ֆինանսավորման մասին, սակայն գիտակցում չկա, որ պետությունը չի կարող այդ բեռն իր վրա վերցնել ամբողջությամբ, անհրաժեշտ է ներգրավել բիզնեսը։

«Գլխավոր խնդիրը հասարակության տարբեր շերտերին կապելն է։ Մինչև 80-ականները նման խնդիր կար Եվրոպայում. բիզնեսն ու մշակույթը միմյանց տանել չէին կարողանում։ Բայց արդյունքում դրանք կապեցին, և ամեն ինչ ստացվեց», – ընդգծեց նա։

Ըստ նրա` Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում թատրոնների ֆինանսավորումը կրճատվեց 20%–ով։ Ընդ որում, լավն է, թե վատը թատրոնը, որևէ մեկին չէր հուզում։

«Ի՞նչ չափանիշներով է որոշվում որակը։ Մի՞թե հանդիսատեսի քանակով։ Այդ դեպքում, կներեք, դա նշանակում է, որ կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վատն է», եթե մենք այդ չափանշին ենք հաշվի առնում», – ասաց Բաբայանը։

30 տարի քիչ տեղ են տվել, մինչդեռ մշակույթը տնտեսության զարգացման կոմպոնենտ է - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
30 տարի քիչ տեղ են տվել, մինչդեռ մշակույթը տնտեսության զարգացման կոմպոնենտ է. Բաբայան

Ինչ վերաբերում է պետպատվերի շրջանակում երաժշտական դպրոցների ֆինանսավորման կրճատմանը` Մաթևոսյանի համոզմամբ` դա կհանգեցնի տարիներով ստեղծած բազայի իսպառ վերացմանը։

Հիշեցնենք` հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը կրճատել է պետպատվերի շրջանակում երաժշտական դպրոցներին հատկացվող գումարը։ Քաղաքապետարանն այս տարի խնդիրը լուծել է քաղաքային բյուջեի հաշվին, իսկ ինչ կլինի հաջորդ տարի` հայտնի չէ։

Այդպիսով հայաստանյան ավելի քան 150 գործող երաժշտական դպրոցներ լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Այն չլուծելու դեպքում լուրջ հետևանքներ են սպասվում ոչ ուշ, քան 10-15 տարի անց, երբ, օրինակ, ազգային ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերը պարզապես չկարողանան կադրեր հավաքել, քանի որ երկրում մի շարք երաժշտական գործիքների վրա նվագող երաժիշտներ չեն մնա։

Հայաստանը մշակույթի նախարարությունը լուծարեց 2019 թվականի հունիսին։

Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

Լրահոս
0