Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը (ձախից երկրորդը) և պրոդյուսեր Ժյուլի Պարադյանը (աջից երկրորդը)

Երբ քամին հանդարտվի․ Արցախի մասին ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում

95
(Թարմացված է 18:14 14.07.2021)
Ֆիլմը Ֆրանսիայում վարձույթի է դուրս եկել մայիսի վերջին, իսկ հաջորդ տարվա սկզբին այն «Օսկարի» կներկայացվի։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Կաննի կինոփառատոնում կայացավ Արցախի մասին «Երբ քամին հանդարտվի» (Si le vent tombe) ֆիլմի ցուցադրությունը։

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ֆիլմը Կաննի կինոփառատոնը հաստատել էր անցյալ տարի։

Սա 9 ֆիլմերից մեկն է, որ փառատոնին է ներկայացրել Ֆրանսիայի Անկախ կինոյի առաջխաղացման ասոցիացիան, և որը հաստատել է փառատոնի կազմկոմիտեն: Ցուցադրությունը կայացավ Կաննի «Օլիմպիա» կինոթատրոնում։

«Այս տարին նախորդ տարիների նման չէր մեզ համար, ովքեր հայկական ազգանուն են կրում։ Ֆիլմը նկարահանվել է համավարակի թեժ պահին և մի հողի մասին է, որը հետագայում տուժեց պատերազմից։ Սա ֆիլմ է մնացած աշխարհից կտրված վայրերի մասին, որոնք ես տեսել եմ»,-հայտարարեց Մարտիրոսյանը։

Պրոդյուսեր Ժյուլի Փարադյանն էլ նշեց` շատ կարևոր է, որ այս ֆիլմն ուշադրություն է հրավիրելու և ցուցադրվում է այսքան նշանակալից փառատոնում։

«Կարևոր է այս ֆիլմի ուղերձը՝ ինչպես է փոքր երկիրն իրեն բացում աշխարհի առաջ, և թե ինչպես է ռեժիսորն ուզում այդ մեծ նպատակը ցույց տալ փոքր բանի միջոցով»,-ավելացրեց Փարադյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ տարվա սկզբին ուզում են ֆիլմն «Օսկարի» ներկայացնել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։

«Երբ քամին հանդարտվի» ֆիլմը Ֆրանսիայի, Բելգիայի և Հայաստանի (ի դեմս Ազգային կինոկենտրոնի) համատեղ արտադրությունն է։

Հիշեցնենք, որ 2020թ․-ին Կաննի 73-րդ փառատոնը չկայացավ համավարակի պատճառով, բայց ընտրված ֆիլմերի ցուցակը հրապարակվեց։

Նախորդ տարվա նոյեմբերին «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը բացեց 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, իսկ մայիսի 26-ին վարձույթի դուրս եկավ Ֆրանսիայում։

Ֆիլմի սյուժեի համաձայն՝ ֆրանսիացի մասնագետը մեկնում է Ստեփանակերտ՝ տեղում օդանավակայանի բացման հնարավորություններն ուսումնասիրելու, և ծանոթանում է տեղի մարդկանց առօրյային:

Աստղերը շատ էին, բայց բոլորին փակեց անծանոթուհու մերկ կուրծքը. Կաննի փառատոնի առաջին օրը

95
թեգերը:
Արցախ, ֆիլմ, Կաննի կինոփառատոն
Բողոքի ակցիա

«Թող թատրոնների փոխարեն իրենք միանան գյուղնախարարությանը». դերասանները ակցիա են անում

97
(Թարմացված է 14:02 23.07.2021)
Դերասանները որոշել են իրենց անհամաձայնությունը հայտնել ԿԳՄՍ շենքի մոտ. նրանք դեմ են Կամերային երաժշտական և Հակոբ Պարոնյանի անվան թատրոնները մեկ շենքում միավորելու որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Անհեթեթ ու ոչ պրոֆեսիոնալ որոշում է, որին արվեստին մոտ մարդկանցից ոչ մեկը կողմ չէ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ այս կարծիքն արտահայտեց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Լուսինե Մանուկյանը` անդրադառնալով նախարարության աղմկահարույց որոշմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարարությունը ծրագրում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ու Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել, իսկ վերջինիս շենքը տրամադրել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։

«Ո՛չ պարոն Դումանյանը, ո՛չ Արա Խզմալյանը (ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ու փոխնախարարը. խմբ.) մեր թատրոն չեն եկել, չեն տեսել մեր խաղացանկը, մեր ներկայացումները։ Պետք է հանգիստ թողնել ստեղծագործող մարդուն։ Եթե նրանք կարևորեին արվեստ, արվեստագետին, նրանք թատրոն չէին փակի», – ասաց Մանուկյանը լրագրողների հետ զրույցում։

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը, որը նույնպես հավաքվածների հետ դժգոհում է նախարարության որոշումից, նախարարությանը հորդորեց զբաղվել իր ներսի միավորումներով։

«Եթե ինձ ասեն` Կարո ջան, գնա շենք փնտրի...». Կամերայինի շուրջ աղմուկը չի դադարում

«Եթե ֆինանսական խնդիրներ են լուծում թատրոնների միավորումով, ուրեմն իրենց առաջարկում եմ` թող իրենք միանան գյուղնախարարությանը, առհասարակ թող բոլոր նախարարությունները միացնեն իրար։ Իրանց գործը ի՞նչ ա, կներեք, կաբինետներում նստել ու որոշումներ կայացնել; Թող իրար կողք շարեն կաբինետները, նախարարները իրար կողք որոշումներ կայացնեն», – վրդովված ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` այս որոշմամբ երաժշտական ոլորտի խնդիրը փաթաթում են թատերական ոլորտի վզին, ինչը չի կարող ճիշտ ելք լինել։

«Մեզ համար այս որոշումը անսպասելի էր, մեծ հարված էր։ Կարծում եմ` հետո կերևա, թե ով է շահագրգռված այս որոշման մեջ», – ասաց ռեժիսորը։

Հիշեցնենք` ԿԳՄՍՆ–ն հուլիսի 13-ին էր հայտնել, որ թատրոնները միավորելու որոշման նախագիծ է մշակվում։ Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Որոշման շահառու կազմող երեք կողմն էլ դեմ են արտահայտվել նախարարության որոշմանը. երկու թատրոնների ներկայացուցիչները նշում են, որ չի կարելի խառնել տարբեր թատրոնների մթնոլորտները և արդյունքում գործազուրկ դարձնել շատ մարդկանց, իսկ նվագախմբում էլ նշել են, որ չեն ուզում «ուրիշի հաշվին» տարածք ունենալ։

Թատրոնների միացման գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո:

97
թեգերը:
Բողոքի ակցիա, Թատրոն, Հայաստան
Ըստ թեմայի
Համատեղ ֆիլմարտադրություն և ոչ միայն. Թումանյանը հանդիպել է «Ֆարաբի» հիմնադրամի տնօրենին
Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ընդգրկվել է միջազգային փառատոնի մրցութային ծրագրում
Միակ կապող օղակը Շուշիի հետ. փրկված գորգերն «արևին են տվել». օրվա կադր
Վահրամ Դումանյան

Կամերային երաժշտական թատրոնի շենքը ռեստորանի չի վերածվի. Դումանյան

70
(Թարմացված է 13:45 22.07.2021)
Թատրոնների կոլեկտիվները ասուլիսում հայտարարել են, որ դեմ են նախարարության առաջարկին ու դրանում վտանգներ են տեսնում իրենց թատերական գործունեության համար։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Պետական կամերային երաժշտական թատրոնի ու Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնի միավորման նպատակը կամերային թատրոնի շենքը չէ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը` հերքելով մամուլում շրջանառող լուրերը, թե մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածքը վերածվելու է հերթական ռեստորանային համալիրի։

«Բացառված է, չկա նման բան։ Ես ձեզ հստակ ասում եմ` քննարկվում է շենքը սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու տարբերակը»,–ասաց Դումանյանը` շեշտելով, որ նվագախումբը տարիներ շարունակ զրկված է սեփական տարածք ունենալու հնարավորությունից։

«Սիմֆոնիկը խորթ զավակ չէ, մեր պետական նվագախումբն է»,– ասաց նա։

Դումանյանն արձանագրեց, որ բոլոր վերոհիշյալ կազմակերպությունները պետական են, ու պետությունը մշակում է դրանց արդյունավետ կառավարման ռազմավարություն։

«Որևիցե մեկը սեփականության վկայական չունի այդ տարածքի նկատմամբ»,– ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` լինում են իրավիճակներ, երբ միավորումը փրկություն է։ Դումանյանը վստահեցրեց, որ միավորվող թատրոններում կրճատումների խնդիր չի լինելու։ Ստեղծագործական ազատությունը պահպանվելու է։ Միաժամանակ լուծվելու է նաև սիմֆոնիկ նվագախմբին տարածքով ապահովելու հարցը։

«Մեզ ասում են՝ համաձայնեք մեր առաջարկած տարբերակին, և դուք կունենաք և՛ գումար ներկայացումների համար, և՛ հնարավորություն շրջագայելու համար, և՛ ձեր նախագծերը կֆինանսավորվեն։ Սա նման է շատ կոպիտ առուծախի»– ասել էր կամերային թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։

Նա նաև հայտարարել էր, որ այս ընթացքում թատրոնին ոչ մի օգնություն չի ցուցաբերվել. ամեն ինչ արել են թատրոնի արտաբյուջեի հաշվին։

Պետությունից իրենք ստանում են միայն աշխատավարձ և որոշակի տոկոս գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց:

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Բեթհովեն կնվագի 15-ամյա դաշնակահարի հետ

Ըստ Ստեփանյանի` իրենք ամսական խաղում են 20-25 ներկայացում, որոնց ամեն ամիս հաճախւմ է 2500-3000 հանդիսատես: Տարեկան բեմադրվում է 4 նոր ներկայացում: Բացօթյա ներկայացումներ են արվել անգամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների ժամանակ։

Հիշեցնենք` ԿԳՄՍՆ–ն հուլիսի 13-ին հայտնել էր, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծ է մշակվում։

Ամերիկացիները հիացած են. Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը Բերկլիում

Թատրոնների միացման գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո: Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին։ Ըստ նախարարության` միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար։

Երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և ԿԳՄՍՆ–ն առաջարկում է Պարոնյանի թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործել։

Նշենք, որ թատրոնների կոլեկտիվները հուլիսի 21–ին հրավիրված ասուլիսում հայտարարել են, որ դեմ են նախարարության առաջարկին ու դրանում վտանգներ են տեսնում իրենց թատերական գործունեության համար։

Երկու թատրոններ միավորվում են. կամերային երաժշտական թատրոնի շենքը սիմֆոնիկ նվագախմբին կտան

70
թեգերը:
Ռեստորան, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, Թատրոն, Վահրամ Դումանյան
Ըստ թեմայի
Հայ կոմպոզիտորների գործերը կներառենք Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի ելույթներում. Սմբատյան
Հայաստանում սիմֆոնիկ և կամերային երաժշտության տոն է սկսվել
Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին
Հենրիխ Մխիտարյանն ու Ժոզե Մուրինյոն. արխիվային լուսանկար

«Նոր էջ ենք բացել»․ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի և «Ռոմայում» իր մնալու մասին

0
(Թարմացված է 10:39 25.07.2021)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է պորտուգալացի սկանդալային մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Իտալական «Ռոմա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կապված խնդիրները լուծված են։ Այս մասին Romapress պարբերականին այս մասին հայտնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մոուրինյոն շատ հավակնոտ է։ Նա միշտ ցանկանում է հաղթել, նրան յուրաքանչյուր խաղում պետք է երեք միավոր։ Կարծում եմ ՝ նրա հետ կնվաճենք տիտղոսներ։ Նրա հետ կոնֆլիկտի մասին չեմ ուզում խոսել։ Մենք նրա հետ խոսեցինք, նոր էջ բացեցինք, հիմա առաջ ենք գնում», - ասել է հայ ֆուտբոլիստը։

Մխիթարյանի խոսքով՝ սա միակ պատճառը չէ, որ ինքը որոշել է մնալ ակումբում։

«Ես առաջին օրվանից հավատացել եմ այս նախագծին, ինձ այստեղ դուր է գալիս, և ես հավատում եմ, որ կարող եմ տիտղոս նվաճել «Ռոմայի» հետ»,-ասել է նա:

«Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո թվում էր՝ Մխիթարյանը կտեղափոխվի այլ ակումբ: 32-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում էին «Յուվենտուսն» ու «Միլանը։

Ավելի վաղ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» էր տեղափոխվել «Արսենալ»՝ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված հարաբերությունների պատճառով, որը պահեստայինների նստարանին էր պահում հայ ավագին:

Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել է A Սերիայի լավագույն ռմբարկուն:

Հենրիխ Մխիթարյանն ուզում է խոսել Ժոզե Մոուրինյոյի հետ մինչև որոշում կայացնելը

0
թեմա:
Հենրիխ Մխիթարյան