Սերգեյ Սմբատյանն ու Դմիտրի Իշխանովը

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Բեթհովեն կնվագի 15-ամյա դաշնակահարի հետ

81
15-ամյա Դմիտրի Իշխանովն արդեն հասցրել է հաղթել միջազգային մի քանի մրցույթներում և ելույթ ունենալ հայտնի կատարողների ու նվագախմբերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հայազգի մենակատար, 15-ամյա Դմիտրի Իշխանովի հետ կկատարի Բեթհովենի երրորդ կոնցերտը։

Пресс-конференция с участием Сергея Смбатяна и Дмитрия Ишханова (13 июля 2021). Еревaн
© Sputnik / Zara Mika
Դմիտրի Իշխանով

Նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ համերգն անցկացվում է մեծ կոմպոզիտորի 250-ամյակին նվիրված միջազգային միջոցառումների շրջանակում (անցյալ տարի դրանք ստիպված էին հետաձգել համավարակի պատճառով)։ Նույն համերգին կկատարեն նաև Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան լարային նվագախմբի և լիտավրների համար՝ ի նշանավորումն անվանի և սիրված կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակի:

«Այս պատանի մենակատարը կարող է կատարել նաև այնպիսի բարդ ստեղծագործություններ, որոնք նվիրում, էմոցիա և մտքի խորություն են պահանջում։ Նա շատ շնորհալի երաժիշտ է»,-նկատեց Սմբատյանը։

Դմիտրին ծնվել է Մոսկվայում։ Երբ երեք տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Մալթա: Հենց այդ ժամանակ էլ սկսել է նվագել սովորել, սկզբում՝ էլեկտրական դաշնամուր, ապա՝ սովորական։ Երբ պարզ է դարձել, որ տղան ուզում է և խորացված ուսումնասիրել դասական երաժշտությունը, նրան ուղարկել են Քյոլնում սովորելու։ Այժմ նա պատրաստվում է մեկնել Զալցբուրգ, որտեղ կսովորի Mozarteum համալսարանում (Դմիտրին ազատ խոսում է ռուսերեն, անգլերեն և գերմաներեն, նաև իսպաներեն գիտի)։

Пресс-конференция с участием Сергея Смбатяна и Дмитрия Ишханова (13 июля 2021). Еревaн
© Sputnik / Zara Mika
Սերգեյ Սմբատյան

«Ես ուրախ եմ մաեստրո Սմբատյանի հետ ելույթ ունենալու համար․ մենք արդեն ելույթ ենք ունեցել Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, հիմա ելույթ կունենանք նաև Երևանում»,-ավելացրեց պատանի դաշնակահարը։

Նա խոստովանեց, որ իրեն առանձնապես հոգեհարազատ չեն դասական կատարումները երիտասարդ տաղանդների տարատեսակ շոուներում, որտեղ փորձում են ցույց տալ, որ դասական երաժշտությունը «նույնպես կարող է թեժ լինել», ուստի հնարավորինս բարձր և արագ են նվագում։

«Մի քանի տարի առաջ Գերմանիայում, երբ ուզում էի ինչ-որ տեղ ելույթ ունենալ, ես նույնպես նվագում էի այդպիսի հաղորդումներում։ Հաճելի է ցույց տալ ինքդ քեզ և հանդիսատեսին, թե որքան արագ են մատներդ վազում ստեղնաշարի վրայով։ Բայց դա, իհարկե, ընդհանուր քիչ բան ունի երաժշտության հետ, դրա ընկալման հետ»,-ասաց Դմիտրին։

Հիմա նա հիմնականում Լիստ, Բեթհովեն և Շոպեն է նվագում (Շոպենի ստեղծագործություններով արդեն սկավառակ է ձայնագրել)։ Դրա հետ մեկտեղ նա իր նվագացանկը հարստացնում է Բախի երաժշտությամբ։

«Հայ կոմպոզիտորներից Բաբաջանյանի «Էլեգիան» եմ նվագել։ Իհարկե, բազմաթիվ այլ հիանալի ստեղծագործություններ կան, հաստատ ընտրություն կա։ Եվ ոչ փոքր։ Ես երջանկություն եմ ունեցել անձամբ տեսնելու մաեստրո Էդվարդ Միրզոյանին, երբ փոքր էի, նրա հետ լուսանկար ունեմ»,-պատմեց Դմիտրին։

Նշենք, որ տարվա ընթացքում Սմբատյանի ղեկավարած նվագախումբը հանդես է եկել մի շարք հատուկ նախագծերով։ Նվագախմբի կենդանի նվագակցությամբ կայացել է «Սառցե սիրտը» մուլտֆիլմի ցուցադրությունը, որի հանդիսատեսը Երևանում ժամանակավորապես ապրող արցախցի երեխաներն էին։ Մի քանի համերգից ստացած հասույթն ուղղվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, իսկ հունվարին նվագախումբը հոգևոր երաժշտության համերգ է տվել Արցախում։

81
թեգերը:
դաշնամուր, Սերգեյ Սմբատյան, Լյուդվիգ վան Բեթհովեն, Հայաստան
Ըստ թեմայի
«Չմտածես, ինչ էլ լինի` ես քո հետ եմ». ի՞նչ են պատմում հայտնի հայերը Ջիվան Գասպարյանի մասին
Ու՞ր է կորել 1000 տարին, կամ հատուկ խեղաթյուրում են հայոց հնագույն պատմությունը
Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ընդգրկվել է միջազգային փառատոնի մրցութային ծրագրում
Բողոքի ակցիա

«Թող թատրոնների փոխարեն իրենք միանան գյուղնախարարությանը». դերասանները ակցիա են անում

92
(Թարմացված է 14:02 23.07.2021)
Դերասանները որոշել են իրենց անհամաձայնությունը հայտնել ԿԳՄՍ շենքի մոտ. նրանք դեմ են Կամերային երաժշտական և Հակոբ Պարոնյանի անվան թատրոնները մեկ շենքում միավորելու որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Անհեթեթ ու ոչ պրոֆեսիոնալ որոշում է, որին արվեստին մոտ մարդկանցից ոչ մեկը կողմ չէ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ այս կարծիքն արտահայտեց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Լուսինե Մանուկյանը` անդրադառնալով նախարարության աղմկահարույց որոշմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարարությունը ծրագրում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ու Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել, իսկ վերջինիս շենքը տրամադրել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։

«Ո՛չ պարոն Դումանյանը, ո՛չ Արա Խզմալյանը (ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ու փոխնախարարը. խմբ.) մեր թատրոն չեն եկել, չեն տեսել մեր խաղացանկը, մեր ներկայացումները։ Պետք է հանգիստ թողնել ստեղծագործող մարդուն։ Եթե նրանք կարևորեին արվեստ, արվեստագետին, նրանք թատրոն չէին փակի», – ասաց Մանուկյանը լրագրողների հետ զրույցում։

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը, որը նույնպես հավաքվածների հետ դժգոհում է նախարարության որոշումից, նախարարությանը հորդորեց զբաղվել իր ներսի միավորումներով։

«Եթե ինձ ասեն` Կարո ջան, գնա շենք փնտրի...». Կամերայինի շուրջ աղմուկը չի դադարում

«Եթե ֆինանսական խնդիրներ են լուծում թատրոնների միավորումով, ուրեմն իրենց առաջարկում եմ` թող իրենք միանան գյուղնախարարությանը, առհասարակ թող բոլոր նախարարությունները միացնեն իրար։ Իրանց գործը ի՞նչ ա, կներեք, կաբինետներում նստել ու որոշումներ կայացնել; Թող իրար կողք շարեն կաբինետները, նախարարները իրար կողք որոշումներ կայացնեն», – վրդովված ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` այս որոշմամբ երաժշտական ոլորտի խնդիրը փաթաթում են թատերական ոլորտի վզին, ինչը չի կարող ճիշտ ելք լինել։

«Մեզ համար այս որոշումը անսպասելի էր, մեծ հարված էր։ Կարծում եմ` հետո կերևա, թե ով է շահագրգռված այս որոշման մեջ», – ասաց ռեժիսորը։

Հիշեցնենք` ԿԳՄՍՆ–ն հուլիսի 13-ին էր հայտնել, որ թատրոնները միավորելու որոշման նախագիծ է մշակվում։ Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Որոշման շահառու կազմող երեք կողմն էլ դեմ են արտահայտվել նախարարության որոշմանը. երկու թատրոնների ներկայացուցիչները նշում են, որ չի կարելի խառնել տարբեր թատրոնների մթնոլորտները և արդյունքում գործազուրկ դարձնել շատ մարդկանց, իսկ նվագախմբում էլ նշել են, որ չեն ուզում «ուրիշի հաշվին» տարածք ունենալ։

Թատրոնների միացման գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո:

92
թեգերը:
Բողոքի ակցիա, Թատրոն, Հայաստան
Ըստ թեմայի
Համատեղ ֆիլմարտադրություն և ոչ միայն. Թումանյանը հանդիպել է «Ֆարաբի» հիմնադրամի տնօրենին
Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ընդգրկվել է միջազգային փառատոնի մրցութային ծրագրում
Միակ կապող օղակը Շուշիի հետ. փրկված գորգերն «արևին են տվել». օրվա կադր
Վահրամ Դումանյան

Կամերային երաժշտական թատրոնի շենքը ռեստորանի չի վերածվի. Դումանյան

70
(Թարմացված է 13:45 22.07.2021)
Թատրոնների կոլեկտիվները ասուլիսում հայտարարել են, որ դեմ են նախարարության առաջարկին ու դրանում վտանգներ են տեսնում իրենց թատերական գործունեության համար։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Պետական կամերային երաժշտական թատրոնի ու Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնի միավորման նպատակը կամերային թատրոնի շենքը չէ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը` հերքելով մամուլում շրջանառող լուրերը, թե մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածքը վերածվելու է հերթական ռեստորանային համալիրի։

«Բացառված է, չկա նման բան։ Ես ձեզ հստակ ասում եմ` քննարկվում է շենքը սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու տարբերակը»,–ասաց Դումանյանը` շեշտելով, որ նվագախումբը տարիներ շարունակ զրկված է սեփական տարածք ունենալու հնարավորությունից։

«Սիմֆոնիկը խորթ զավակ չէ, մեր պետական նվագախումբն է»,– ասաց նա։

Դումանյանն արձանագրեց, որ բոլոր վերոհիշյալ կազմակերպությունները պետական են, ու պետությունը մշակում է դրանց արդյունավետ կառավարման ռազմավարություն։

«Որևիցե մեկը սեփականության վկայական չունի այդ տարածքի նկատմամբ»,– ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` լինում են իրավիճակներ, երբ միավորումը փրկություն է։ Դումանյանը վստահեցրեց, որ միավորվող թատրոններում կրճատումների խնդիր չի լինելու։ Ստեղծագործական ազատությունը պահպանվելու է։ Միաժամանակ լուծվելու է նաև սիմֆոնիկ նվագախմբին տարածքով ապահովելու հարցը։

«Մեզ ասում են՝ համաձայնեք մեր առաջարկած տարբերակին, և դուք կունենաք և՛ գումար ներկայացումների համար, և՛ հնարավորություն շրջագայելու համար, և՛ ձեր նախագծերը կֆինանսավորվեն։ Սա նման է շատ կոպիտ առուծախի»– ասել էր կամերային թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։

Նա նաև հայտարարել էր, որ այս ընթացքում թատրոնին ոչ մի օգնություն չի ցուցաբերվել. ամեն ինչ արել են թատրոնի արտաբյուջեի հաշվին։

Պետությունից իրենք ստանում են միայն աշխատավարձ և որոշակի տոկոս գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց:

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Բեթհովեն կնվագի 15-ամյա դաշնակահարի հետ

Ըստ Ստեփանյանի` իրենք ամսական խաղում են 20-25 ներկայացում, որոնց ամեն ամիս հաճախւմ է 2500-3000 հանդիսատես: Տարեկան բեմադրվում է 4 նոր ներկայացում: Բացօթյա ներկայացումներ են արվել անգամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների ժամանակ։

Հիշեցնենք` ԿԳՄՍՆ–ն հուլիսի 13-ին հայտնել էր, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծ է մշակվում։

Ամերիկացիները հիացած են. Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը Բերկլիում

Թատրոնների միացման գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո: Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին։ Ըստ նախարարության` միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար։

Երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և ԿԳՄՍՆ–ն առաջարկում է Պարոնյանի թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործել։

Նշենք, որ թատրոնների կոլեկտիվները հուլիսի 21–ին հրավիրված ասուլիսում հայտարարել են, որ դեմ են նախարարության առաջարկին ու դրանում վտանգներ են տեսնում իրենց թատերական գործունեության համար։

Երկու թատրոններ միավորվում են. կամերային երաժշտական թատրոնի շենքը սիմֆոնիկ նվագախմբին կտան

70
թեգերը:
Ռեստորան, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, Թատրոն, Վահրամ Դումանյան
Ըստ թեմայի
Հայ կոմպոզիտորների գործերը կներառենք Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի ելույթներում. Սմբատյան
Հայաստանում սիմֆոնիկ և կամերային երաժշտության տոն է սկսվել
Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

Խաբարովսկի երկրամասում ինքնաթիռ Է կործանվել, մահացածներ կան. տեսանյութ

0
Ինքնաթիռի կործանման երեք վարկած է դիտարկվում։ Դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։

Խաբարովսկի երկրամասում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինքնաթիռն ընկել է այս գիշեր «Կալինկա» օդանավակայանի մոտ։ ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի քննչական վարչությունը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ Sierra P2002 օդանավում եղել է երկու մարդ, մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել։

«Ցավոք, կինը (օդանավի ընկնելու հետևանքով տուժած. խմբ.) մահացել է», - ՌԻԱ Նովոստիին հայտնել են առողջապահության տարածաշրջանային նախարարությունից:

Գործակալությունը տեղեկացնում է, որ կինն օդաչու էր։

Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր. ԶԼՄ

Քրեական գործ է հարուցվել է ՌԴ ՔՕ 263–րդ հոդվածով՝ «երթևեկության անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում», առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում: Ինքնաթիռի կործանման երեք վարկած է դիտարկվում՝ օդաչուի սխալ, օդանավի տեխնիկական անսարքություններ, եղանակային անբարենպաստ պայմաններ։ Դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։

Շվեդիայում ինքնաթիռ է կործանվել, զոհեր կան. ԶԼՄ

0
թեգերը:
տեսանյութ, ինքնաթիռ, Խաբարովսկ, Ռուսաստան