Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ընդգրկվել է միջազգային փառատոնի մրցութային ծրագրում

244
(Թարմացված է 15:45 12.07.2021)
Այն կարճամետրաժ կինոնկարները, որոնք հաղթելու են «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթում, ուշադրության են արժանանալու «Օսկար» մրցանակաբաշխության կոմիտեի կողմից:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima't՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-ից-17-ը Սիտխես քաղաքում:

«Ուրախալի է այն փաստը, որ Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմերի Սիտխես կինոփառատոնը որակել է որպես «Կվալիֆիկացված կինոփառատոն»: Դա նշանակում է, որ այն կարճամետրաժ կինոնկարները, որոնք հաղթելու են «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթում` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Anima’t» կատեգորիայում` «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում, ուշադրության են արժանանալու «Օսկար» մրցանակաբաշխության կոմիտեի կողմից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սա արդեն «Օսկարի» որակավորում ունեցող երկրորդ կինոփառատոնն է, որին մասնակցում է «Կաֆկայի երազը»:

Ըստ կինոկենտրոնի` մյուս կարևոր նորությունն այն է, որ ֆիլմն ընդգրկվել է իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market»13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021 սեպտեմբերի 24-ից - հոկտեմբերի 3-ը:

Կինոշուկային մասնակցելու համար ընտրված 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը հասանելի կլինեն գրանցված պրոֆեսիոնալ մասնագետների, կարճամետրաժ ֆիլմերի դիստրիբյուտորների, գնորդների և ծրագրավորողների համար ստեղծված Festhome.tv հատուկ թվային հարթակում: Բացի այդ, այս միջազգային հավաքածուն կընդգրկվի կատալոգում, որտեղ կնշվի ֆիլմերի մասին հիմնական տեղեկատվություն՝ սինոփսիս, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ:

Համատեղ ֆիլմարտադրություն և ոչ միայն. Թումանյանը հանդիպել է «Ֆարաբի» հիմնադրամի տնօրենին

244
թեգերը:
փառատոն, ֆիլմ
Ռուբեն Բաբայան

Կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վա՞տն է», կամ ինչպես Հայաստանում փրկել մշակույթը

115
(Թարմացված է 21:17 26.07.2021)
Առանց հստակ պետական քաղաքականության` Հայաստանում մշակույթը պարզապես կվերանա։ Իսկ ինչ կլինի երկրի հետ դրանից հետո` մտորել են Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հյուրերը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանը չի կարող իրեն մշակույթի նախարարությունից հրաժարվելու շռայլություն թույլ տալ, քանի որ երկրում իրական գործող պետական մշակութային քաղաքականություն չկա։ Չկան մեխանիզմներ, որոնք ամրագրված են օրենսդրական մակարդակում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեցին ՀՀ մշակույթի գործիչները։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի խոսքով` Հայաստանն աշխարհում առաջինը չէ, որ գնացել է արվեստի ու կրթության ոլորտների միաձուլման ճանապարհով` միավորելով համապատասխան նախարարությունները։

«Սկզբում կարծում էին, որ դա լավ արդյունք կտա, բայց հակառակը ստացվեց։ Այդ ոլորտները միմյանցից շատ հեռու են իրենց գաղափարախոսությամբ։ Բոլոր երկրները, որոնք գնացել են միավորման ճանապարհով, արդյունքում հրաժարվեցին այդ գաղափարից։ Այսօր աշխարհի միայն երկու երկրներում են այդ նախարարությունները միավորված մեկում` Հայաստանում և Մոնղոլիայում, ինչի առիթով էլ մեզ «շնորհավորում եմ»», – ասաց Բաբայանը։

«Մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն». Վարդան Պետրոսյանը դիմել է ԿԳՄՍՆ–ին

Երկիրը կարող է իսկապես հրաժարվել մշակույթի նախարարությունից միայն այն դեպքում, եթե համապատասխան օրենսդրական բազա նախապատրաստվի, եթե հստակ չափանիշներ և ուղեցույցներ մշակվեն, որոնց վրա ոլորտը և նրա ներկայացուցիչները կկարողանան հենվել։ Անալոգը կա ԱՄՆ–ում և Իսրայելում։

Բաբայանի խոսքով` դրա համար նախևառաջ անհրաժեշտ է «ընկերացնել» բիզնեսը մշակույթի հետ, իսկ քաղաքացիների մեջ հասարակ արժեքներ սերմանել, որպեսզի նրանց բացատրելու կարիք չլինի, որ հուշարձանները խնամքի և պահպանության կարիք ունեն, իսկ «ռաբիս» և Կոմիտաս միաժամանակ լսելն անթույլատրելի է։

Ի՞նչ է եղել Հրանտ Մաթևոսյանի թանգարանի հարցը

Գործընկերոջ կարծիքի հետ համամիտ է նաև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը։ Նա ևս կարծում է, որ ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է հստակ չափանիշներ մշակել։

«Պետք է հասկանալ` ինչ է մշակույթը, վերաիմաստավորել այն, հասկանալ առաջնահերթությունները», – ասաց Մաթևոսյանը։

Ըստ նրա` դրա համար էլ երկրին գերատեսչություն է պետք, որը կզբաղվի ոլորտում պետական ռազմավարության մշակմամբ։

Մաթևոսյանն անդրադարձավ նաև «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի շինարարությանը։ Գրողի որդին պատմեց, որ կենտրոնը մինչ օրս չի կառուցվել և չի գործում, քանի որ պետական իրավասու մարմնում` կառավարությունում, հստակ գիտակցում չկա, որ այդ գործով հենց իրենք պետք է զբաղվեն։

Նա հիշեցրեց 2019 թվականի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին, որի ընթացքում խոսվել է Հրանտ Մաթևոսյանի թանգարանի շենքի ճակատագրի մասին։

«Բազմաթիվ քննարկումներից հետո երբ հասկացա, որ հարցը մեռյալ կետից չի շարժվում, նախաձեռնությունն իմ ձեռքը վերցրի։ Խնդրեցի 40 օր տալ։ Ժամկետի ավարտից հետո մենք տվեցինք բոլոր հարցերի պատասխաններն ու ներկայացրինք բիզնես մոդելը։ Բացի այդ, ապացուցեցինք, որ թանգարանը 5 տարի պետական սուբսիդավորումով աշխատելուց հետո կարող է սեփական եկամուտներով ծածկել ծախսերը», –ասաց Մաթևոսյանը։

«Հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան կենտրոնի» շուրջ բանակցություններից». գրողի որդու գրառումը

Հիմնադիրների մտահղացմամբ` «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն–թանգարանը պետք է շրջապատված լինի պուրակով, որտեղ կկառուցվի նաև Նանա իշխանուհու կամուրջը։ Միաժամանակ նախատեսվում է կյանքի կոչել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ուղին խորհրդանշող լաբիրինթի կառուցման գաղափարը։ Սակայն խնդիրն այդպես էլ լուծում չստացավ։

Երբ Կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վատն է»

Արվեստի գործիչները մեկնաբանեցին նաև մշակույթի աշխարհի համար արդիական վերջին նորությունները։ Մասնավորապես, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Պետական կամերային երաժշտական թատրոնի միավորման առաջարկը, որի հետևանքով վերջինիս շենքը նախատեսվում է փոխանցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։

Ռուբեն Բաբայանի խոսքով` թատրոնի շենքը կորցնելը վատ է, թատրոնը կորցնելը` ավելի վատ։

«Պետք է աշխատել չկորցնել թատրոնը, երբ շենք ունես», – ասաց նա։

Բաբայանը կարծում է, որ տեղի ունեցողը վերջին 30 տարիների իրադարձությունների տրամաբանության մեջ է, երբ բոլորը խոսում են միայն պետական ֆինանսավորման մասին, սակայն գիտակցում չկա, որ պետությունը չի կարող այդ բեռն իր վրա վերցնել ամբողջությամբ, անհրաժեշտ է ներգրավել բիզնեսը։

«Գլխավոր խնդիրը հասարակության տարբեր շերտերին կապելն է։ Մինչև 80-ականները նման խնդիր կար Եվրոպայում. բիզնեսն ու մշակույթը միմյանց տանել չէին կարողանում։ Բայց արդյունքում դրանք կապեցին, և ամեն ինչ ստացվեց», – ընդգծեց նա։

Ըստ նրա` Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում թատրոնների ֆինանսավորումը կրճատվեց 20%–ով։ Ընդ որում, լավն է, թե վատը թատրոնը, որևէ մեկին չէր հուզում։

«Ի՞նչ չափանիշներով է որոշվում որակը։ Մի՞թե հանդիսատեսի քանակով։ Այդ դեպքում, կներեք, դա նշանակում է, որ կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վատն է», եթե մենք այդ չափանշին ենք հաշվի առնում», – ասաց Բաբայանը։

Ինչ վերաբերում է պետպատվերի շրջանակում երաժշտական դպրոցների ֆինանսավորման կրճատմանը` Մաթևոսյանի համոզմամբ` դա կհանգեցնի տարիներով ստեղծած բազայի իսպառ վերացմանը։

Հիշեցնենք` հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը կրճատել է պետպատվերի շրջանակում երաժշտական դպրոցներին հատկացվող գումարը։ Քաղաքապետարանն այս տարի խնդիրը լուծել է քաղաքային բյուջեի հաշվին, իսկ ինչ կլինի հաջորդ տարի` հայտնի չէ։

Այդպիսով հայաստանյան ավելի քան 150 գործող երաժշտական դպրոցներ լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Այն չլուծելու դեպքում լուրջ հետևանքներ են սպասվում ոչ ուշ, քան 10-15 տարի անց, երբ, օրինակ, ազգային ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերը պարզապես չկարողանան կադրեր հավաքել, քանի որ երկրում մի շարք երաժշտական գործիքների վրա նվագող երաժիշտներ չեն մնա։

Հայաստանը մշակույթի նախարարությունը լուծարեց 2019 թվականի հունիսին։

Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

115
թեգերը:
Ռուբեն Բաբայան, Հայաստան, մշակույթ, Թատրոն
Ըստ թեմայի
Երկու թատրոններ միավորվում են. կամերային երաժշտական թատրոնի շենքը սիմֆոնիկ նվագախմբին կտան
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այսուհետ կներկայանա նոր գործիքներով
Կամերային երաժշտական թատրոնի շենքը ռեստորանի չի վերածվի. Դումանյան
Պեղումներ

«Ուզում ենք միջնաբերդի մուտքը բացահայտել». Տավուշ ամրոցի տարածքի պեղումները վերսկսվել են

70
(Թարմացված է 10:41 26.07.2021)
Տավուշի ամրոցի տարածքում հայտնաբերվել են օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում վերսկսվել են հնագիտական պեղումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` նշելով, որ գերատեսչության 2020-ի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ:

Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:

Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները ցույց էին տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, դրա հյուսիսարևելյան լանջին տեղակայված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:

«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը»,-ասել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:

Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին

Նրա խոսքով՝ հայտնաբերվել են օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ: Տեղում նաև խաչքար են գտել (հավանաբար 12-13-րդ դդ․): Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը:

Հիշեցնենք, որ Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին Հայկ Եսայանի գլխավորությամբ:

Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց

70
թեգերը:
պեղումներ, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում իրականացված բացառիկ պեղումների հնգյակը. գտածոները տանում են մինչև մ.թ.ա.
Խոր Վիրապի մոտ հյուրանոց կկառուցվի, շվեդներն էլ մտադիր են գործարան կառուցել ՀՀ–ում
Մեծամորի պեղումների գտածոները զարմացրել են միջազգային հնագետներին
Պեղումները լուրջ շերտեր կբացահայտեն ուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ. Բադալյան
Սոս Հակոբյան

«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». Սոս Հակոբյանը` ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին

0
(Թարմացված է 19:51 27.07.2021)
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում հերքեց տեղեկությունները, թե դաշինքը փոխխոսնակի պաշտոնի հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։
«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». ո՞ր ուժին բաժին կընկնի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև շփումները հաճախակի են տարբեր թեմաների, այդ թվում նաև ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածության շուրջ, բայց առարկայական որոշում դեռևս չունեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Մեր դիրքորոշումը համագործակցային է երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև առհասարակ և հատկապես այսպիսի թեմաների շուրջ։ Եթե որոշումը լինի, մենք կխոսենք մինչև ամսի 2-ը»,- նշեց նա` ավելացնելով, որ որոշումը կկայացվի ընդդիմադիր կուսակցությունների քննարկումների արդյունքում։

Հակոբյանի խոսքով` փոխխոսնակի պաշտոնի շուրջ քննարկումն այն թեման չէ, որտեղ կարելի է հակասություններ փնտրել։

Միաժամանակ նա հերքեց տեղեկությունները, թե «Պատիվ ունեմ» դաշինքն այդ հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։

«Որևէ պայմանավորվածություն չի կարող լինել իշխող թևի հետ»,- ասաց նա։

Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իշխող կուսակցությունում մտադիր են քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը։

Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան

0
թեգերը:
«Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստան
Ըստ թեմայի
Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Պատգամավոր Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից. դատարանը որոշել է
Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»