Ռիկարդո Մուտին` Հայաստանում

Յուրաքանչյուր իտալացի երկու հայրենիք ունի, մեկը Հայաստանն է. լեգենդար դիրիժոր Մուտի

379
Աշխարհի ամենահռչակավոր դիրիժորներից մեկը՝ Ռիկարդո Մուտին, այս օրերին Հայաստանում էր։ Մաեստրոն մենակ չէր, նրա հետ էր իր ղեկավարած Լուիջի Քերուբինիի անվան նվագախումբը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Յուրաքանչյուր իտալացի երկու հայրենիք ունի, մեկը Հայաստանն է։ Այս խոսքերով լեգենդար իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին ավարտեց իր համերգը Երևանում, որի ժամանակ կատարում էր Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը՝ «Քավարանը» (Դանթե Ալիգիերիին նվիրված և նրա մահվան 700-ամյակի կապակցությամբ ստեղծված երաժշտական եռագրության մի հատվածը)։

Լուիջի Քերուբինիի անվան նվագախմբի երիտասարդ երաժիշտները փայլուն կատարեցին հոգևոր երաժշտությունը․ համերգային ծրագրում հնչեցին Հայդնի Te Deum-ը (հայտնի վաղ քրիստոնեական հիմն է, որի համար բազմաթիվ կոմպոզիտորներ են երաժշտություն գրել), Մոցարտի Kyrie ռե-մինորը (նրա անավարտ մեսսայի մի հատվածը) և Շուբերտի N2 սոլ-մաժոր մեսսան։

Այսպիսի դպրոց անցած իտալացի երաժիշտները, բնականաբար, հրաշալի տիրապետում են նշված ստեղծագործություններին։ Բայց պարզվեց, որ նրանք կարողացել են զգալ և փոխանցել նաև հայ հոգևոր երաժշտության մոտիվները, որոնք հնչում են Մանսուրյանի գործում։  

«Մերը երիտասարդական նվագախումբ է, բայց ընտրությունը խիստ է․մաեստրո Մուտին անձամբ է մեզ լսում և ընտրում։ Պետք է բարձր մակարդակի վրա լինել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նվագախմբի երաժիշտ կանանցից մեկը։

Իսկ մաեստրո Տիգրան Մանսուրյանն ընդգծում է, որ այնուամենայնիվ, երաժշտությունը պետք է հարազատ դառնա տեքստին (առավել ևս, եթե դա Դանթեի տեքստն է)։ Անգամ Padre Nostro (Հայ մեր) պարզ խոսքերի համար, որոնք ռեֆրենով հնչում են կոմպոզիցիայում (Դանթեի «Քավարանի» XI երգից վերցրած)․ մեղեդին պետք է արտացոլի իտալերեն լեզվի բնական ելևեջները (էլ չասած մնացած տեքստի մասին)։

«Ես ցանկացած հնարավորություն օգտագործում էի, որպեսզի ավելի լավ իմանամ և հասկանամ իտալերեն ելևէջների համակարգը, բառերի իմաստային նրբությունները։ Ժամանակին ես Requiem եմ գրել կանոնիկ լատիներեն տեքստի վրա, բայց իտալերենն այնուամենայնիվ այլ ինտոնացիան ունի, այլ լեզվական մշակույթ է»,-նշեց Մանսուրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Встреча итальянского дирижера Рикардо Мути в аэропорту Звартноц (2 июля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ռիկարդո Մուտին` Հայաստանում

Համերգի ավարտին, ելույթ ունենալով ունկնդիրների առաջ, Մանսուրյանը շնորհակալություն հայտնեց մաեստրո Ռիկարդո Մուտիին անկրկնելի կատարման համար և նշեց, որ այսօր Իտալիան այստեղ էր, Երևանում, շնորհիվ երկու տարբեր մշակույթներն ու նրանց միավորող նրբությունները  հասկանալու և զգալու փորձի։

«Իտալացիները Դանթեին անվանում են իրենց մշակույթի հայրը։ Ես կասեի՝ ոչ միայն իտալական, այլև ցանկացած երկրի և ժողովրդի մշակույթի։ 700 տարին թվում է` չափազանց շատ է, բայց այսօր Դանթեն, նրա մտքերն ու զգացմունքները մեզ հետ են ավելի քան երբևէ՝ մեր երկրի և ամբողջ աշխարհի համար այս բարդ և անհասկանալի ժամանակներում»,-ավելացրեց Մանսուրյանը։

Մաեստրո Մուտին իր հերթին հիշեց զրույցները լեգենդար Սվյատոսլավ Ռիխտերի հետ, որի հետ բազմիցս ելույթ է ունեցել։

«Այդ հիանալի դաշնակահարն ասում էր․«Ամեն մարդ երկու հայրենիք ունի, որոնցից մեկն Իտալիան է»։ Երևանում ելույթ ունենալով` ես հիմա այսպես կասեի․յուրաքանչյուր իտալացի երկու հայրենիք ունի՝ Իտալիան և Հայաստանը»,-ասաց Մուտին։

Ընդ որում, այս խոսքերը հերթապահ սիրալիրություն չեն (մի բան, որը խորապես խորթ է նման վարպետներին)։ Սվյատոսլավ Ռիխտերի համար հարազատ էին թե՛ ռուսական, թե՛ գերմանական մշակույթները, նրան շատ մոտ էին նաև մյուս եվրոպական ավանդույթները։ Զուր չէ, որ անգամ մերօրյա ունկնդիրներին ապշեցնում է ոչ միայն Ռիխտերի վիրտուոզությունը, այլև նրա երաժշտացանկի ընդգրկելիությունը (որի հիմքում սերն էր տարբեր երկրների և ժամանակների մշակույթի հանդեպ)։

«Ֆրանսիացի մտածող Բլեզ Պասկալը հիանալի խոսքեր է ասել․ «Սիրտն իր օրենքներն ունի, որոնց բանականությունը ծանոթ չէ»։ Արվեստն ու երաժշտությունը պետք է սիրով լցված լինեն, միայն այդ դեպքում դրանք նշանակություն կունենան։ Սուրբ Ավգուստինը (Օգոստինոս Երանելի՝ խմբ․) այդ մասին ասում էր. Cantare amantis est, այսինքն՝ երգելը սիրողներինն է։ Մեր խնդիրն հենց այն է, որ բացահայտենք երաժշտության էությունը՝ Սերը մեծատառով»,- ամփոփեց իր ելույթը մաեստրո Ռիկարդո Մուտին։

Дирижер Рикардо Мути с супругой Кристиной в аэропорту Звартноц (2 июля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ռիկարդո Մուտին` Հայաստանում

Նշենք, որ համերգը կայացել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։

379
թեգերը:
Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր, իտալացի, Իտալիա, Համերգ, Հայաստան
Ըստ թեմայի
Բեյրութից`Արթիկ. ինչպես Մանսուրյանը լուսանկարչությամբ զբաղվեց և դարձավ հանճարեղ կոմպոզիտոր
«Կինս սպառնում էր, որ կպայթեցնի կինոստուդիան»․ հակիրճ` Մանսուրյանի սիրո մասին
Մանսուրյանի «Քավարանը». հայ դասականը դիմել է իտալացի դասականին
Բողոքի ակցիա

«Թող թատրոնների փոխարեն իրենք միանան գյուղնախարարությանը». դերասանները ակցիա են անում

97
(Թարմացված է 14:02 23.07.2021)
Դերասանները որոշել են իրենց անհամաձայնությունը հայտնել ԿԳՄՍ շենքի մոտ. նրանք դեմ են Կամերային երաժշտական և Հակոբ Պարոնյանի անվան թատրոնները մեկ շենքում միավորելու որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Անհեթեթ ու ոչ պրոֆեսիոնալ որոշում է, որին արվեստին մոտ մարդկանցից ոչ մեկը կողմ չէ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ այս կարծիքն արտահայտեց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Լուսինե Մանուկյանը` անդրադառնալով նախարարության աղմկահարույց որոշմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարարությունը ծրագրում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ու Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել, իսկ վերջինիս շենքը տրամադրել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։

«Ո՛չ պարոն Դումանյանը, ո՛չ Արա Խզմալյանը (ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ու փոխնախարարը. խմբ.) մեր թատրոն չեն եկել, չեն տեսել մեր խաղացանկը, մեր ներկայացումները։ Պետք է հանգիստ թողնել ստեղծագործող մարդուն։ Եթե նրանք կարևորեին արվեստ, արվեստագետին, նրանք թատրոն չէին փակի», – ասաց Մանուկյանը լրագրողների հետ զրույցում։

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը, որը նույնպես հավաքվածների հետ դժգոհում է նախարարության որոշումից, նախարարությանը հորդորեց զբաղվել իր ներսի միավորումներով։

«Եթե ինձ ասեն` Կարո ջան, գնա շենք փնտրի...». Կամերայինի շուրջ աղմուկը չի դադարում

«Եթե ֆինանսական խնդիրներ են լուծում թատրոնների միավորումով, ուրեմն իրենց առաջարկում եմ` թող իրենք միանան գյուղնախարարությանը, առհասարակ թող բոլոր նախարարությունները միացնեն իրար։ Իրանց գործը ի՞նչ ա, կներեք, կաբինետներում նստել ու որոշումներ կայացնել; Թող իրար կողք շարեն կաբինետները, նախարարները իրար կողք որոշումներ կայացնեն», – վրդովված ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` այս որոշմամբ երաժշտական ոլորտի խնդիրը փաթաթում են թատերական ոլորտի վզին, ինչը չի կարող ճիշտ ելք լինել։

«Մեզ համար այս որոշումը անսպասելի էր, մեծ հարված էր։ Կարծում եմ` հետո կերևա, թե ով է շահագրգռված այս որոշման մեջ», – ասաց ռեժիսորը։

Հիշեցնենք` ԿԳՄՍՆ–ն հուլիսի 13-ին էր հայտնել, որ թատրոնները միավորելու որոշման նախագիծ է մշակվում։ Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Որոշման շահառու կազմող երեք կողմն էլ դեմ են արտահայտվել նախարարության որոշմանը. երկու թատրոնների ներկայացուցիչները նշում են, որ չի կարելի խառնել տարբեր թատրոնների մթնոլորտները և արդյունքում գործազուրկ դարձնել շատ մարդկանց, իսկ նվագախմբում էլ նշել են, որ չեն ուզում «ուրիշի հաշվին» տարածք ունենալ։

Թատրոնների միացման գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո:

97
թեգերը:
Բողոքի ակցիա, Թատրոն, Հայաստան
Ըստ թեմայի
Համատեղ ֆիլմարտադրություն և ոչ միայն. Թումանյանը հանդիպել է «Ֆարաբի» հիմնադրամի տնօրենին
Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ընդգրկվել է միջազգային փառատոնի մրցութային ծրագրում
Միակ կապող օղակը Շուշիի հետ. փրկված գորգերն «արևին են տվել». օրվա կադր
Վահրամ Դումանյան

Կամերային երաժշտական թատրոնի շենքը ռեստորանի չի վերածվի. Դումանյան

70
(Թարմացված է 13:45 22.07.2021)
Թատրոնների կոլեկտիվները ասուլիսում հայտարարել են, որ դեմ են նախարարության առաջարկին ու դրանում վտանգներ են տեսնում իրենց թատերական գործունեության համար։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Պետական կամերային երաժշտական թատրոնի ու Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնի միավորման նպատակը կամերային թատրոնի շենքը չէ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը` հերքելով մամուլում շրջանառող լուրերը, թե մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածքը վերածվելու է հերթական ռեստորանային համալիրի։

«Բացառված է, չկա նման բան։ Ես ձեզ հստակ ասում եմ` քննարկվում է շենքը սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու տարբերակը»,–ասաց Դումանյանը` շեշտելով, որ նվագախումբը տարիներ շարունակ զրկված է սեփական տարածք ունենալու հնարավորությունից։

«Սիմֆոնիկը խորթ զավակ չէ, մեր պետական նվագախումբն է»,– ասաց նա։

Դումանյանն արձանագրեց, որ բոլոր վերոհիշյալ կազմակերպությունները պետական են, ու պետությունը մշակում է դրանց արդյունավետ կառավարման ռազմավարություն։

«Որևիցե մեկը սեփականության վկայական չունի այդ տարածքի նկատմամբ»,– ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` լինում են իրավիճակներ, երբ միավորումը փրկություն է։ Դումանյանը վստահեցրեց, որ միավորվող թատրոններում կրճատումների խնդիր չի լինելու։ Ստեղծագործական ազատությունը պահպանվելու է։ Միաժամանակ լուծվելու է նաև սիմֆոնիկ նվագախմբին տարածքով ապահովելու հարցը։

«Մեզ ասում են՝ համաձայնեք մեր առաջարկած տարբերակին, և դուք կունենաք և՛ գումար ներկայացումների համար, և՛ հնարավորություն շրջագայելու համար, և՛ ձեր նախագծերը կֆինանսավորվեն։ Սա նման է շատ կոպիտ առուծախի»– ասել էր կամերային թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։

Նա նաև հայտարարել էր, որ այս ընթացքում թատրոնին ոչ մի օգնություն չի ցուցաբերվել. ամեն ինչ արել են թատրոնի արտաբյուջեի հաշվին։

Պետությունից իրենք ստանում են միայն աշխատավարձ և որոշակի տոկոս գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց:

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Բեթհովեն կնվագի 15-ամյա դաշնակահարի հետ

Ըստ Ստեփանյանի` իրենք ամսական խաղում են 20-25 ներկայացում, որոնց ամեն ամիս հաճախւմ է 2500-3000 հանդիսատես: Տարեկան բեմադրվում է 4 նոր ներկայացում: Բացօթյա ներկայացումներ են արվել անգամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների ժամանակ։

Հիշեցնենք` ԿԳՄՍՆ–ն հուլիսի 13-ին հայտնել էր, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծ է մշակվում։

Ամերիկացիները հիացած են. Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը Բերկլիում

Թատրոնների միացման գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո: Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին։ Ըստ նախարարության` միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար։

Երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և ԿԳՄՍՆ–ն առաջարկում է Պարոնյանի թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործել։

Նշենք, որ թատրոնների կոլեկտիվները հուլիսի 21–ին հրավիրված ասուլիսում հայտարարել են, որ դեմ են նախարարության առաջարկին ու դրանում վտանգներ են տեսնում իրենց թատերական գործունեության համար։

Երկու թատրոններ միավորվում են. կամերային երաժշտական թատրոնի շենքը սիմֆոնիկ նվագախմբին կտան

70
թեգերը:
Ռեստորան, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, Թատրոն, Վահրամ Դումանյան
Ըստ թեմայի
Հայ կոմպոզիտորների գործերը կներառենք Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի ելույթներում. Սմբատյան
Հայաստանում սիմֆոնիկ և կամերային երաժշտության տոն է սկսվել
Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին
Լիլի Մորտո

Կիսամերկ ու զվարճալի. ինչպես է անցել հայտնի հայերի հանգիստը, կամ ով որտեղ հանգստացավ

0
(Թարմացված է 21:49 23.07.2021)
Հայտնի հայերից շատերը նախընտրում են իրենց հանգիստ անցկացնել ծովափնյա երկրներում։ Sputnik Արմենիան «հետևել» է նրանց։

Ճանաչված հայերից ոմանք արդեն հասցրել են հանգստանալ ու այդ մասին «պատմել» իրենց հետևորդներին։ Ներկայացնում ենք նրանց, ովքեր հանգստի ընթացքում ակտիվ են եղել սոցցանցային իրենց էջերում։

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկին մեկնել է Դուբայ և պարբերաբար զվարճալի լուսանկարներ է հրապարակում այնտեղից, որոնք հազարավոր օգտատերեր են հավանում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Գաղտնիք չէ, որ Գոհարը միշտ շքեղ է կազմակերպում իր հանգիստը, ընտրում է ամենաթանկ հյուրանոցները։
Նա հաճախ է մեկնում ծովափնյա երկրներ։ Գարնանը Գոհարը ամուսնու հետ արդեն եղել էր Դումայում, հանգստացել նաև Մալդիվյան կղզիներում։ Հասցրել էր նաև Հայաստան գալ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Սկանդալային հայ մոդել Լիլի Մորտոն ևս նախընտրել է սիրեցյալի հետ հանգստանալ Դուբայում։ Նա մի շարք լուսանկարներ է հրապարակել և ցուցադրել փարթամ բարեմասնությունները։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LILI MORTO (@lili.morto.official)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LILI MORTO (@lili.morto.official)

Սիրված շոումեն Գրիգն ու նրա կինը՝ հայտնի պարուհի Սոնա Մարտիրոսյանը, նույնպես նախընտրել են Դուբայը։
Զույգն ինչպես միշտ հետևորդներին ուրախացրել է կատակներով ու պարերով։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Grig Gevorgyan (@griggevorgyan)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Grig Gevorgyan (@griggevorgyan)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sona Yesayan (@sona_yesayan)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sona Yesayan (@sona_yesayan)

Հայտնի հայերի նախընտրած հանգստավայրերից մյուսն էլ Եգիպտոսն է։ Հենց այստեղ են իրենց ընտանեկան հանգիստը վայելում հայտնի պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասն ու ամուսինը՝ Ռաֆայել Վարդանյանը։ Նշենք, որ Սիրունը կրկին հղի է, շուտով ծնվելու է նրա երկրորդ բալիկը:
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Siroon Minas, MD (@siroon.minas)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Siroon Minas, MD (@siroon.minas)

Ճանաչված հաղորդավարուհի, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ամուսնու՝ Արտակ Սարգսյանի հետ ևս հանգստացել է Եգիպտոսում
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit (@anahitkirakosyanofficial)

Նա մի շարք գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել ու հիացրել հետևորդներին։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit (@anahitkirakosyanofficial)

Ճանաչված երգչուհի Նունե Եսայանն էլ ընտանեկան հանգիստն այս տարի վայելել է Կիպրոսում։ Երգչուհին ևս լուսանկարներ ու տեսագրություններ է հրապարակել՝ ցուցադրելով Կիպրոսի գեղեցկությունը։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nune Yesayan (@nuneyesayanofficial)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nune Yesayan (@nuneyesayanofficial)

Իսկ հայտնի հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանն օրեր առաջ ամուսնու հետ այցելել է Կիև։ Նա հետևորդներին հայտնել է, որ այդ քաղաքի մասին հատուկ նյութ է պատրաստել ու շուտով կներկայացնի այն։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arusik Tigranyan (@arusiktigranyan)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arusik Tigranyan (@arusiktigranyan)

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն էլ օրեր առաջ ընտանիքի հետ Մոսկվայում էր։ Իսկ ավելի վաղ հայաստանյան տեսարժան վայրերից էր լուսանկարներ հրապարակել։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Գաղտնիք չէ, որ հայտնի անձանցից շատերը փակ են պահում իրենց անձնական կյանքը և հազվադեպ են սոցցանցային տիրույթում որևէ բան հրապարակում: Նրանց էջերում դժվար է գտնել հանգստի մասին պատմող լուսանկարներ ու տեսագրություններ: Իսկ որոշ աստղեր էլ դեռ չեն հասցրել մեկնել հանգստի։
0
թեգերը:
Արուս Տիգրանյան, Սիրուն Մինաս, Նունե Եսայան, Գոհար Ավետիսյան, Լուսինե Թովմասյան, Լիլի Մորտո, Եգիպտոս, Դուբայ, հայ
Ըստ թեմայի
Ռուսաստանցի դերասանուհին Կանն է գնացել մերկ մարմնին հագած էժան պիջակով. լուսանկար
Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում
Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը