Նարեկ Հախնազարյանը և Խուան Անտոնիո Ռամիրեսը

Երևանում տեղի կունենա բացառիկ համերգ հայ և իսպանացի երաժիշտների մասնակցությամբ

375
(Թարմացված է 00:02 29.04.2021)
Խուան Անտոնիո Ռամիրեսի խոսքով` Հախնազարյանի հետ համատեղ համերգ կազմակերպելը հեշտ գործ չէ, որովհետև նա բավականին պրոֆեսիոնալ երաժիշտ է։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Երևանում ապրիլի 30-ին կկայանա բացառիկ համերգ` մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան, մենակատար՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյան, դիրիժոր՝ Խուան Անտոնիո Ռամիրես)։

Հախնազարյանն իսպանացի դիրիժորի հետ ծանոթացել է Բարսելոնայում կայացած համերգի ժամանակ։ Նրանց ծանոթացրել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանը։ 

«Ջերմ ու մտերմիկ հանդիպման ընթացքում պայմանավորվեցին հանդես գալ համատեղ համերգով։ Սա մեր առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունն է, մենք դրել ենք երկարաժամկետ ընկերության հիմքը»,– նշեց Նարեկ Հախնազարյանը։

Խուան Անտոնիո Ռամիրեսի խոսքով` Հախնազարյանի հետ համատեղ համերգ կազմակերպելը հեշտ գործ չէ, որովհետև նա բավականին պրոֆեսիոնալ երաժիշտ է, հետևաբար նման բացառիկ համագործակցության պարագայում անհրաժեշտ էր ընտրել շքեղ ծրագիր։  

«Բարսելոնայում քննարկում էինք, թե ինչպիսի իդեալական երաժշտացանկ կարելի է ընտրել հայաստանյան համերգի համար։ Կամերային նվագախմբի հետ կներկայանամ իսպանական երաժշտությամբ, որը շատ բան է ասում իսպանացիների, նրանց խառնվածքի ու ավանդույթների մասին։ Դա կլինի Խոակին Տուրինայի «Ցլամարտիկի աղոթքը», այնուհետև կհնչեն ստեղծագործություններ Նարեկի կատարմամբ, մասնավորապես Չայկովսկու «Անդանտե Կանտաբիլեն», Պոպերի «Հունգարական ռապսոդիան», իսկ ծրագիրը կավարտենք մի գործով, որը հատուկ գործիքավորվել ու կազմվել է Նարեկի համար։ Դա բրազիլացի կոմպոզիտոր Էյտոր Վիլյալոբոսի ստեղծագործությունն է, որ գրվել է թավջութակահարների խմբի համար»,– նշեց իսպանացի դիրիժորը։ 

Լրջանալու ժամանակն է. Հայկ Պետրոսյանը կներկայացնի իր ամենաանկեղծ երգերը

Նա անչափ երջանիկ է ու հպարտ, որ Հայաստանում է և մասնակցելու է բացառիկ համերգի։ Համոզված է՝ հանդիսատեսն այդ օրը մեծ բավականություն կստանա։ 

375
թեգերը:
Նարեկ Հախնազարյան, Համերգ
Ըստ թեմայի
Կվերադառնա «աշխարհի միակ թատրոն»․ Օրբելյանի անկեղծ պատասխանները «վատ հարցերին»
«Մամա, գալիս ենք Հայաստան». «Լադանիվան» առաջին համերգը կունենա Երևանում
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ ներկա է եղել «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին
Թանգարանային գիշեր

ՀՀ–ում և Արցախում 113 մշակութային կազմակերպություններ 1 օր անվճար կընդունեն այցելուներին

48
COVID-19 համավարակով պայմանավորված՝ այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն նույն օրը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին բոլորին հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:

«Թանգարանները մեր մշակույթի, կրթության և զարգացման կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի և մեր ազգային ինքնության վկայությունները: Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և ներշնչվելու, ստեղծագործելու և երևակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Կաֆկայի երազը» հայկական անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիի միջազգային փառատոնում

COVID-19 համավարակով պայմանավորված՝ այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն նույն օրը՝ մայիսի 18-ին: Դրանք կիրականացվեն «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո` թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և կիսել արժեքի ստեղծման նոր պրակտիկաներ, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելներ և նորարարական լուծումներ ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների համար:

Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և Արցախի Հանրապետության 113 մշակութային կազմակերպություններ անվճար հիմունքներով իրենց հարկի ներքո կընդունեն այցելուներին` իրենց բազմաբովանդակ միջոցառումներով անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր այցելուի օրը:

48
թեգերը:
Թանգարան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայուհու «մետաքսե արտույտը» կամ հաջողակ բիզնես-լեդիի պատմությունը
Աննախադեպ նախագիծ. հայերն ու ռուսները միասին ձայնագրում են Բեթհովենի 9 սիմֆոնիաները
Ռուսական հեռուստաշոուի ժյուրին հոտնկայս ծափահարեց Սյուզաննա Մելքոնյանին. տեսանյութ
Հելսինկի

«Կաֆկայի երազը» հայկական անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիի միջազգային փառատոնում

49
(Թարմացված է 12:16 11.05.2021)
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմին մաղթում է հաջողություն և նորանոր հաղթանակներ:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից 23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` հավելելով, որ ֆիլմը ստացել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը։

Տեղեկացվում է, որ ֆիլմն արտադրվել է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից։

«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, գլխավոր պրոդյուսերը` Արմինե Հարությունյան։

Ֆիլմի համար երաժշտություն է գրել Անդրանիկ Բերբերյանը, իսկ նկարիչ` Գագիկ Բաբայանն է։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմին մաղթում է հաջողություն և նորանոր հաղթանակներ:

49
թեգերը:
կինոփառատոն, փառատոն, անիմացիա, ֆիլմ
Թաղավարդ

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Թաղավարդ գյուղի ուղղությամբ

10
(Թարմացված է 18:27 18.05.2021)
Ադրբեջանական դիրքերից մի քանի կրակոց է արձակվել հայաբնակ գյուղի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Խաչատրյանը:

«Կրակում էին գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքից», - ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ զոհեր ու վիրավորներ չեն եղել, գյուղացիները դեռ չեն գտել, թե որտեղ է դիպել գնդակը։

Կրակոցները հնչել են այսօր առավոտյան` ժամը 09: 00-10: 00-ի սահմանում։ Հնչել է մի քանի կրակոց: Այժմ գյուղում հարաբերական անդորր է, բայց իրավիճակը շարունակում է մտահոգել թաղավարդցիներին։

Նշենք, որ գրեթե միաժամանակ հարակից Կարմիր շուկա գյուղի տարածքում արձանագրվել է դեպի Շուշի հիմնական ճանապարհով ադրբեջանական բազմաթիվ ավտոմեքենաներից բաղկացած շարասյան շարժ։ Գյուղացիներին անհանգստացրել է ադրբեջանական ավտոմեքենաների անցումը իրենց գյուղի տարածքով։ Նրանք այդ խնդրով դիմել են ռուս խաղաղապահներին։

Ինչպես Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը, լարվածության պատճառը բացառապես ադրբեջանցիների պահվածքն է։

«Մենք խոսեցինք խաղաղապահների հետ, որ նրանք ևս մեկ անգամ զգուշացնեն ադրբեջանցիներին՝ մի փոքր զսպեն նրանց, որ հանգիստ անցնեն: Օրինակ` չնկարեն», - ասաց Աթայանը:

Ավելի վաղ արդեն գրել էինք, որ ադրբեջանական շարասյուների տեղաշարժը լարվածություն է ստեղծում Կարմիր շուկա և Շոշ գյուղերի բնակիչների շրջանում: Նկարահանված տեսանյութերում երևում է, որ ադրբեջանցիները գյուղով անցնելիս ոչ միայն նկարահանում են իրենց անցումը գյուղով, այլև վիրավորական արտահայտություններ բղավում հայերի հասցեին։

10
թեգերը:
կրակոց, Թաղավարդ, ադրբեջանցի, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ԱԽ–ն հերքում է լուրը, թե ադրբեջանական ԶՈւ–ն դիրքերն առաջ է տվել նաև Արցախում
ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Հայաստան` Արցախում պատերազմի հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու
ՊԲ-ն կա և մնալու է. Արցախի նախագահը բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել