Արա Խզմալյան

Դժվար է երկխոսել մի պետության հետ, որը «հաղթանակի պուրակ» է բացում. Արա Խզմալյան

98
(Թարմացված է 14:23 27.04.2021)
Մատենադարանում այսօր մեկնարկեց «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը։ Այն նվիրված է հուշարձանների պահպանության խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Այսօր կրկին կանգնել ենք մշակութային ժառանգության անհետացման լրջագույն խնդրի առջև։ Ադրբեջանն արգելակում է միջազգային վերահսկողության, մշտադիտարկման համակարգի ներդրման յուրաքանչյուր փորձ։ «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի բացման խոսքում նման կարծիք հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Пресс-конференция на тему Наследие Арцаха под угрозой: на перекрестке вызовов (27 апреля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողով

«Ցավոք, մեծ է կորուստների և արժեքների համար պայքարի մեր պատմական փորձը։ Անհերքելի է, որ հայկական ձեռագրերին զուգահեռ` հայ ժողովուրդը պահպանել է նաև հազարավոր օտարալեզու մատյաններ»,-ասաց նախարարը` հավելելով, որ նույնը չենք կարող ասել Ադրբեջանի դեպքում։

Министр МОНКС Ваграм Думанян на пресс-конференции на тему Наследие Арцаха под угрозой: на перекрестке вызовов (27 апреля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան

Սակայն, ըստ նրա, մեր խնդիրը բարոյական գնահատականներ տալը չէ, այլ դիմակայության մեխանիզմներ մշակելը։ Այս նպատակով էլ, ըստ նրա, ՅՈւՆԵՍԿՕ–ի ազգային համաժողովում մշակվել է առաջիկա գործողությունների պլանը։ Դումանյանը վստահեցնում է` արվում է հնարավորը, որպեսզի Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում գտնվող հայկական հուշարձանները պահպանվեն։

«Հարցը ՅՈւՆԵՍԿՕ–ի դաշտում է». Վահրամ Դումանյանը` հայկական հուշարձանների ճակատագրի մասին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նկատեց` երբ հակառակորդը կաշկանդված չէ քաղաքակրթական, բարոյական և իրավական նորմերով, ինչպես նաև բացարձակ արհամարհանք ունի մշակութային արժեքների նկատմամբ, դժվար է նման հակառակորդի հետ արժեքների մասին խոսել։

Замминистра МОНКС Ара Хзмалян на пресс-конференции на тему Наследие Арцаха под угрозой: на перекрестке вызовов (27 апреля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ–ի ազգային հանձնաժողովի քարտուղար Արման Խաչատրյանը

«Դժվար է երկխոսել մի պետության հետ, որտեղ «հաղթանակի պուրակ» գոյություն ունի։ Պարզ է, որ այդ երկրի հետ երկխոսության ժամանակ անկումներն անխուսափելի են։ Կարծում եմ` միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումն է այս հարցում կարևոր, այսինքն` քաղաքակիրթ հանրության պահանջի ձևավորումը»,–ասաց նա։

ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ–ի ազգային հանձնաժողովի քարտուղար Արման Խաչատրյանն էլ հայտնեց, որ Ադրբեջանը հսկայական ռեսուրսներ է ներդրել տեղեկատվական քարոզչական տեսակետից։ Նրա խոսքով` մեր խնդիրն է ոչ միայն հակազդել այդ քարոզչությանը, այլ նաև ներկայացնել մեր մշակութային արժեքները։

Генеральный секретарь Национальной комиссии Армении по делам ЮНЕСКО Арман Хачатрян на пресс-конференции на тему Наследие Арцаха под угрозой: на перекрестке вызовов (27 апреля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ–ի ազգային հանձնաժողովի քարտուղար Արման Խաչատրյան

«Մենք մշակել ենք գործողությունների ծրագիր, այսինքն` ընդհանուր մոտեցումները, թե ինչ խնդիրներ ունենք և ինչպես է հնարավոր հասնել դրանց լուծմանը։ Հարցն այն է, որ սա մեկանգամյա գործողություն չէ` պետք է երկարաժամկետ ռազմավարական խնդիր դառնա մեզ համար։ Բացի այդ, խնդիր է դրված հնարավորինս ապահովել հանրային հնչեղություն և հանրային ճնշում Ադրբեջանի վրա, որպեսզի ամենափոքր վանդալիզմի դեպքում էլ նրանց քայլերն աննկատ չմնան»,–ասաց Խաչատրյանը։

Генеральный секретарь Национальной комиссии Армении по делам ЮНЕСКО Арман Хачатрян на пресс-конференции на тему Наследие Арцаха под угрозой: на перекрестке вызовов (27 апреля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ–ի ազգային հանձնաժողովի քարտուղար Արման Խաչատրյանը

Նա հայտնեց, որ չնայած նախորդ տարեվերջին Ադրբեջանը ձախողեց ՅՈւՆԵՍԿՕ–ի ներկայացուցչության` Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներ մուտքը, սակայն իրենք այժմ էլ պնդում են, որ ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելությունը գնա այն վայրեր, որտեղ հայկական հուշարձանները վտանգված են։

Նշենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 27-ին` ժամը 19:00-ին, Սբ. Աննա եկեղեցու բակում կկայանա բացօթյա համերգային երեկո: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈւՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում առաքելություն ուղարկել Արցախ

98
թեգերը:
մշակույթ, Արցախ, Վահրամ Դումանյան, Արա Խզմալյան, ՅՈՒՆԵՍԿՕ
Ըստ թեմայի
Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում
Ադրբեջանում բացված «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար. ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը
Իտալական ընկերությունը հերքել է Բաքվում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը մասնակցելու լուրը
Տիգրան Ձիթողցյան

Մանկության երազանք. Տիգրան Ձիթողցյանի կտավով ազդագիրը հայտնվել է Նյու Յորքի կենտրոնում

106
(Թարմացված է 15:12 05.05.2021)
Տիգրանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին հաջորդել է շնորհավորանքների շարքը։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 5 - Sputnik. Հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» հայտնի շարքի աշխատանքներից մեկը Նյու Յորքի խոշորագույն արտ–տոնավաճառի՝ Cube Art Fair-ի գլխավոր պաստառն է դարձել։ Տոնավաճառն անցկացվում է մայիսի 5-9-ը:

Տիգրանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Երեկ այս մասին չէի մտածում, բայց այսօր իրականում տեսա դա ու ապշեցի։ Կարծես մանկության երազանք կատարված լինի»։

Գրառումն իրարանցում է առաջացրել նկարչի ընկերների ու հետևորդների շրջանում. նրանք անվերջ շնորհավորանքներ են գրում նկարչին:

Տիգրանը ծնվել է Երևանում։ 2000-ականներին մեկնել է Շվեյցարիա` սովորելու, հետագայում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրում է մինչ օրս։

Նկարիչն իր արվեստը սահմանում է որպես տեխնոլոգիական վերածնունդ։ Սա նոր ուղղություն է ոչ միայն հայկական կերպարվեստում, այլև համաշխարհային արվեստում։

Շաբաթվա մարդիկ. ո՞վ էին ուզում դառնալ և ո՞վ դարձան

106
թեգերը:
Տիգրան Ձիթողցյան, ԱՄՆ
Կամո Մովսեսյան

Լարված կրքեր՝ Ջազի փառատոնի չեղարկման շուրջ․ Կամո Մովսեսյանը վերադարձրեց իր ոսկե մեդալը

215
(Թարմացված է 15:54 01.05.2021)
Կամո Մովսեսյանն ասում է, որ Երևանի քաղաքապետարան որևէ փաստաթուղթ չի ներկայացրել. միայն աշխատանքային թուղթ է եղել, որը պետք է քննարկվեր։ Երևանի քաղաքապետի խոսնակն էլ պնդում է՝ ուռճացված ծախսեր են ներկայացրել, ինչի համար էլ մերժել են։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. «Ջազի հայկական ասոցիացիայի» նախագահ Կամո Մովսեսյանը հետ է վերադարձնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` իրեն հանձնած ոսկե մեդալը։ Մովսեսյանն այդ մասին հայտարարեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ իր այս քայլի պատճառը Ջազի միջազգային փառատոնի շուրջ ստեղծված վիճակն է։

Նշենք, որ ամենամյա դարձած Ջազի միջազգային փառատոնը Հայաստանում այս տարի չկայացավ, քանի որ Երևանի քաղաքապետարանը չի ֆինանսավորել այն։

«Չորս անգամ մեզ ասում էին, թե կկազմակերպվի այն կամ կչեղարկվի, սակայն ֆորմատի փոփոխությամբ։ Օրինակ, ավանդաբար Կասկադում անցկացնելու փոխարեն սկզբում առաջարկեցին այն թանգարաններում կազմակերպել, իսկ հետո ասացին` Սիրահարների այգում պետք է կազմակերպվի։ Սակայն վերջում մեզ հայտնեցին, թե ֆինանսներ չեն տրամադրելու»,-ասաց Մովսեսյանը։

Նա նշում է, որ Երևանի քաղաքապետարանը որպես պատճառ է բերում ասոցիացիայի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկած աշխատանքային մի թուղթ, որի վրա ո՛չ կնիք կա, ո՛չ էլ ստորագրություն։ Քաղաքապետարանից հայտնել են, թե ուռճացված նախահաշիվ է ներկայացվել, որը կուղարկվի համապատասխան բաժիններ` քննության։

Пресс-конференция председателя армянской Ассоциации джаза Камо Мовсесяна в мультимедийном пресс-центре Sputnik Армения (1 мая 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Կամո Մովսեսյան

Մովսեսյանն ասում է՝ եթե եռօրյա ժամկետում քաղաքապետարանը չներկայացնի որևէ փաստաթուղթ, որը կլինի կնքված և ստորագրված ասոցացիայի կողմից, դիմելու են դատարան՝ իրենց անունը պախարակելու փորձի համար։

«Մեզ հետ որևէ քննարկում չի եղել մեր ներկայացրած աշխատանքային թղթի հետ կապված։ Եթե կասկածներ կային, թող հրավիրեին մեզ, քննարկեինք»,-ասաց Մովսեսյանը։

Նա հավելեց նաև, որ Երևանի քաղաքապետի խոսնակն իրեն ասել է՝ Ջազի միջազգային օրը Երևանի մշակութային միջոցառումների ցանկից հանվել է։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ, ըստ Մովսեսյանի, Երևանի քաղաքապետի 2021-ի բյուջետային ուղերձում նշված է՝ նախատեսված է Ջազի միջազգային օր անցկացնել։

Մովսեսյանը կարծում է, որ իրենց ֆինանսավորում չտրամադրելու պատճառներից մեկն էլ երևի այն է, որ 2019-ին փառատոինին հրավիրել էին «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային, իսկ փառատոնի բյուջեն կրկին 15 միլիոնի սահմանում է եղել։

Մովսեսյանը վստահեցրեց՝ 8 մլն իր միջոցներից ավելացրել է, որպեսզի Ռուբալկաբան Երևան գա և փառատոնը մնա իր վարկանշային բարձրության վրա։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից ասված ուռճացված ծախսերին՝ Մովսեսյանն նշեց՝ որևէ ծախսի մասին չի հրապարակելու, քանի որ կոռեկտ չի համարում ներկայացնել մի թուղթ, որը չի էլ քննարկվել, և որն անգամ փաստաթղթի կարգավիճակ չունի։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ, չնայած այն հանգամանքին, որ փառատոնն արդեն ավանդույթ էր դարձել, քաղաքապետարանը որոշել է չֆինանսավորել Ջազի միջազգային փառատոնը, քանի որ ներկայացված նախահաշվում ուռճացված ծախսեր են եղել։

Հոգեպարար ջազ սահմանին. լուսանկարներ Տավուշում անցկացված Yerevan Jazz Fest փառատոնից

Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ տարի այն տեղի չունեցավ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետևանքով։

«Այժմ էլ կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ և «Ջազի հայկական ասոցացիայի» դիմումին ի պատասխան` բանավոր քննարկումների ժամանակ նշվել էր, որ հաշվի առնելով ինչպես այդ, այնպես էլ հետպատարազմական իրավիճակը` քաղաքապետարան նախահաշիվ ներկայացվի։ Դրա ուսումնասիրության արդյունքում խիստ մեծ ծավալի ուռճացված ծախսերի վերաբերյալ կասկածներ են ի հայտ եկել, որոնք ուղարկվել են համապատասխան մարմիններ քննության»,–ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` 15 մլն էր ընդհանուր բյուջեն, սակայն կասկածները վերաբերում են նախահաշվում եղած մի քանի միլիոն դրամին։

Օրինակ, այնտեղ տող կար, որ մամուլի ասուլիս պետք է կազմակերպեն, որի համար 500 000 դրամ ծախս պետք է արվեր։ Կարապետյանը նշեց նաև, որ թեև կազմակերպիչները պնդում են, որ փառատոնն անցկացվում է ջազի հանրահռչակման համար, սակայն նախահաշվում ծախսերի 10 տոկոսը ներկայացված է որպես շահույթ։

Կարապետյանը նշում է` եթե դա կոմերցիոն ծրագիր է, ապա պետք է այդպես էլ ասել։

Նշենք, որ Ջազի միջազգային օրը Երևանում անցկացվում է 2012-ի ապրիլի 30-ից սկսած ամեն տարի:

Սթենլի Քլարքի ջազ բենդի երաժիշտը Կասկադում տաբլա է նվագում. նա տեսանյութ է հրապարակել

215
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Երևանի Կասկադ, Երևան, փառատոն, ջազ
Ըստ թեմայի
Ջազ, օպերա և Պուշկին. Սթենլի Քլարկը Երևանում պատմեց իր նոր ու մեծ նախագծի մասին
Սիրելի հյուրը Ռեյ Չարլզն էր ու հարազատ ջազը․ ինչպես հայ երգչուհին իրեն գտավ Նյու Յորքում
Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին
Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ մասնակցել է ջազի տոնին. լուսանկարներ
Խաղաղապահ զորախումբը Լիբանանից վերադարձել է Հայաստան

Խաղաղապահ զորախումբը Լիբանանից վերադարձել է Հայաստան

0
(Թարմացված է 19:18 07.05.2021)
Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել և գերազանց ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը։

Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին։

Армянские военнослужащие, выполнявшие миротворческую миссию в Ливане, вернулись в Армению (7 мая 2021).
Խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
0
Ըստ թեմայի
Հայի բախտ. Լիբանանում վիճակը վատ է, բայց մարդիկ երկրից դուրս գալ չեն կարողանում
Հայաստանի կանանց ազգային հավաքականը հաղթեց Լիբանանին
ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումը մեկնել է Լիբանան