Արմեն Աթայանը

Կյանքի 99–րդ տարում մահացել է գեղանկարիչ Արմեն Աթայանը

66
(Թարմացված է 16:06 08.04.2021)
Նկարիչների միությունն իր ցավակցությունն է հայտնում Արմեն Աթայանի ընտանիքին և հարազատներին ու տեղեկացնում հոգեհանգստի և վերջին հրաժեշտի տեղն ու ժամը:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի- Sputnik. Կյանքի 99–րդ տարում այսօր մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Աթայանը:

Նկարիչների միության Facebook–յան էջը հայտնում է, որ նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլ 9-ին Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող սգո սրահում, հուղարկավորությունը՝ ապրիլ 10-ին, ժամը՝ 13:00-ին նույն վայրից:

Արմեն Աթայանը ծնվել է 1922 թվականին:  1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը:

1954 թվականից Աթայանը ստեղծագործել է Կիևում, իսկ 1965-ից՝ Երևանում: Դասավանդել է ԵԳԻ-ում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-1945)։

Հեղինակ է բնանկարների, դիմանկարների և նատյուրմորտների, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը։ Արմեն Աթայանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում, Երևանում:

66
թեգերը:
Մահ, Նկարիչների միություն, նկարիչ, Հայաստան
Աննախադեպ նախագիծ. հայերն ու ռուսները միասին ձայնագրում են Բեթհովենի 9 սիմֆոնիաները

Աննախադեպ նախագիծ. հայերն ու ռուսները միասին ձայնագրում են Բեթհովենի 9 սիմֆոնիաները

51
(Թարմացված է 17:17 02.04.2021)
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը և Մարիինյան թատրոնի մասնագետները նախագիծը համարում են համատեղ հաջող համագործակցության օրինակ և հույս ունեն, որ աշխարհը կգնահատի դրա արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՖՆ) ձայնագրում է գերմանացի կոմպոզիտոր և դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր ինը սիմֆոնիաները: Նման նախագծեր իրականացրել են միայն մի քանի համաշխարհային առաջատար նվագախմբեր։ Մարիինյան թատրոնի (Սանկտ Պետերբուրգ) մասնագետների աջակցությամբ Հայաստանի նվագախմբի ձայնագրած տարբերակը վերջնականապես պատրաստ կլինի ամռան կեսին:

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախագծի պրոդյուսեր, ՀՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն ասաց, որ այդ նախաձեռնության նպատակը միջազգային մակարդակի արվեստը ստեղծելն է:

Эдуард Топчян на пресс-конференции, посвященной записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Էդուարդ Թոփչյանը

«2020 թվականին պետք է տոնեինք Բեթհովենի 250-ամյակը, սակայն համավարակի ու լոքդաունի պատճառով ստիպված էինք կարևոր միջոցառումների մի մասը տեղափոխել 2021 թվական, այդ թվում նաև Բեթհովենի սիմֆոնիայի ձայնագրությունը», - ասաց Պադարյանը։

Մարիինյան թատրոնի մասնագետները՝ ձայնային ռեժիսոր, Գրեմմի-2014-ի դափնեկիր Իլյա Պետրովը, բեմադրող ռեժիսոր, ՏԷՖԻ-2005, 2008-ի թեկնածու Դմիտրի Կազակովը և բեմադրող օպերատոր, տեխնիկական տնօրեն Արսենի Նիկոլաևն առաջին անգամ Հայաստան են ժամանել հունվարի 16-ին: Այն ժամանակ ձայնագրվել են առաջին, երկրորդ և հինգերորդ սիմֆոնիաները։

Armenian National Philharmonic Orchestra
Промовидео записи девяти симфоний Бетховена в Ереване

Աշխատանքային ծրագրի շրջանակում արդեն մարտի վերջին-ապրիլի սկզբին ձայնագրվեցին չորրորդ, վեցերորդ և յոթերորդ սիմֆոնիաները։ Մոտ ապագայում նախատեսվում է երրորդ և ութերորդ, իսկ արդեն հուլիսի կեսերին՝ իններորդ սիմֆոնիայի ձայնագրությունը։

«Այսպիսով, մենք կդառնանք այն եզակի կոլեկտիվներից մեկը (ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում, այնպես էլ այլ երկրներում, որտեղ կան համաշխարհային մակարդակի ֆիլհարմոնիկ նվագախմբեր, ընդհուպ մինչև Չինաստան, Ավստրալիա, Հարավային Կորեա), որը ձայնագրել է Բեթհովենի բոլոր ինը սիմֆոնիաները, ընդ որում ոչ միայն աուդիո, այլև վիդեոտարբերակով», - ասաց է Պադարյանը՝ ընդգծելով նախագծի աննախադեպ լինելը:

Пресс-конференция, посвященная записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Արման Պադարյանը, Իլյա Պետրովը և Էդուարդ Թոչյանը

Հետագայում նախատեսվում է ձայնագրությունը տարածել նաև թվային կրիչների վրա՝ երիտասարդների շրջանում այն հասանելի դարձնելու համար։

Նույն Բեթհովենն է, նոր հնչեղությա՞մբ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը խոստովանեց, որ ձայնագրությունից առաջ երկար և մանրակրկիտ ուսումնասիրել է նամակները, կենսագրությունը և այն ամենը, ինչ կապված է Բեթհովենի հետ։

Նա նշեց, որ այս ծրագիրն աննախադեպ է։ Դրա համար նորմալ  է, որ երկրում բազմաթիվ խնդիրների ֆոնին, այնուամենայնիվ նման որոշում է կայացվել ու նման նախագիծ է իրականացվում։

Пресс-конференция, посвященная записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Արման Պադարյանը և Իլյա Պետրովը

«Մտածեցինք՝ քանի որ Բեթհովենի տարին չկայացավ, ավելի լավ է ձայնագրել կատարումը ինչպես աուդիո, այնպես էլ վիդեո տարբերակով։ Ամբողջ կյանքումս նայել, սովորել եմ՝ ինչպես է  պետք կատարել Վիեննայի դասականներին, հատկապես՝ Մոցարտին և Բեթհովենին։ Ինձ թվաց, որ մենք ասելիք ունենք և իրավունք ունենք դա ձայնագրել և ներկայացնել», - ասաց  Թոփչյանը։

Նա հույս հայտնեց, որ նախագիծը հաջողություն կբերի ինչպես կոլեկտիվին, այնպես էլ Հայաստանին։ Թոփչյանն ընդգծեց, որ աշխատանքներ են տարվել յուրաքանչյուր նոտայի, ֆրազի, ձևի, երանգների վրա: Նրա խոսքով` դասականի համար միշտ էլ կարևոր է եղել, թե ինչպես են նվագում իր ստեղծագործությունները, և Բեթհովենն իր նամակներում միշտ խոսել է այդ մասին։

Демонстрация видео-ролика на пресс-конференции, посвященной записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայերն ու ռուսները միասին ձայնագրում են Բեթհովենի 9 սիմֆոնիաները

«Յոթերորդ սիմֆոնիայի երկրորդ մասը գրված է ալեգրետտո և մետրոնոմ։ Ինքը՝ Բեթհովենը, գրել է այդ մասին։ Իսկ մինչ վերջերս այդ մասը նվագում էին դանդաղ, այլ երաժշտություն էր ստացվում։ Բեթհովենն ասել է, որ եթե դանդաղ ես նվագում, ապա սգո երթ է ստացվում, իսկ մենք այդպես չենք անում», - նշեց Թոփչյանը։

Իսկ Մարիինյան թատրո՞նը

Մարիինյան թատրոնի մասնագետներն ի սկզբանե չէին հավատում, որ նախագիծն ընդհանրապես կկայան։ Ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ նրանք հունվարին եկան և սկսեցին աշխատել։

Հնչյունային ռեժիսոր Իլյա Պետրովը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Հայաստանում կոլեկտիվի հետ հիանալի հարաբերություններ են ձևավորվել, և նա մեծ հաճույք է ստանում երաժիշտների հետ աշխատանքից։ Ամենից շատ նրան զարմացրել է կոլեկտիվի բարեսրտությունն ու ադեկվատ արձագանքը դիտողություններին։

Дмитрий Казаков на пресс-конференции, посвященной записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Դմիտրի Կազակովը

Բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովն էլ կարևորեց ձայնագրությունը և այն, որ դա տեղի է ունենում այնպիսի գեղեցիկ քաղաքում, ինչպիսին Երևանն է։

«Քաղաքը չի հոգնեցնում, զարմանալի փափուկ, եվրոպական, մշակութային, մաքուր։ Մենք աշխատում ենք երաժիշտների հետ, որոնք եկել են ոչ թե աշխատանքի, այլ նվագելու», - ասաց նա։

Эдуард Топчян на пресс-конференции, посвященной записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Էդուարդ Թոփչյանը

Բեմադրող օպերատոր, տեխնիկական տնօրեն Արսենի Նիկոլաևը նույնպես տպավորված է կոլեկտիվի արձագանքից:

Նա նշեց, որ անձնակազմի անդամները միշտ ժամանակին են գալիս, մարդիկ բաց են ցանկացած աշխատանքի ու խնդրի համար:

Նրա խոսքով՝ նախագիծը, որը ձայնագրվում է 4К ձևաչափով, իրենց համար էլ է նոր փորձ։

51
թեգերը:
Էդուարդ Թոփչյան, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆիլհարմոնիկ նվագախումբ, երաժշտություն, երաժիշտ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ կոմպոզիտորների գործերը կներառենք Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի ելույթներում. Սմբատյան
Արհեստական բանականությունը կփորձի ավարտել Բեթհովենի տասներորդ սիմֆոնիան
Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

Նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք. Շուշան Պետրոսյանի նոր երգը

290
(Թարմացված է 12:47 02.04.2021)
Պատերազմում նահատակվածներին նվիրված հուզիչ երգի հեղինակը Արմեն Աշոտյանն է։ Հազարավոր հետևորդներ շնորհակալություն են հայտնել երգի համար, որը դեռ երկար ժամանակ մեր ուղեկիցն է լինելու։

Ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը նոր ու հուզիչ ստեղծագործություն է ներկայացրել, որը նվիրված է պատերազմում զոհված զինվորներին։ «Ու՞ր ես, եղբայր...» երգի տեսահոլովակը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը երգի խոսքերի հեղինակն է։

«Այսպիսի երգ չպետք է գրվեր...Երգի հեղինակը ես չեմ, այլ ճակատագիրը: Ես ընդամենը գրի առա խոսքերի և երաժշտության տեսքով ճակատգրի թելադրված վիշտն ու ցավը, սպասումն ու ցասումը...Շուշան Պետրոսյանն էլ վերապրեց և ապրեցրեց այս ամենը: Նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք ու սպասելու ենք...»,–գրել է Աշոտյանը։

Տեսահոլովակում երգչուհին վերապրում է այն ցավն ու դատարկությունը, որն այժմ ամեն հայի հոգու մեջ է։

Հազարավոր հետևորդներ շնորհակալություն են հայտնել երգի համար, որը դեռ երկար ժամանակ մեր ուղեկիցն է լինելու։

290
թեգերը:
Զոհ, Արցախյան պատերազմ, Արմեն Աշոտյան, տեսահոլովակ, երգ, Շուշան Պետրոսյան
Ըստ թեմայի
«Злой человек». Զեմֆիրան երկար դադարից հետո նոր տեսահոլովակ է ներկայացրել
«Իմ Արցախ». հայ երգիչը Տիմոֆեյ Երմակովի և Սեմյոն Պեգովի հետ տեսահոլովակ է ներկայացրել
«Եվրատեսիլի» մասնակցի տեսահոլովակը մեկ օրում դիտել են ավելի քան 900 հազար անգամ

Ռուսաստանի ԱԴԾ–ն Իվանովոյում ծայրահեղականի է ձերբակալել. տեսանյութ

0
(Թարմացված է 16:59 13.04.2021)
Տղամարդը մասնակցել է միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել արգելված կազմակերպության գաղափարախոսությունը:

Իվանովոյում «Թաբլիգի Ջամաաթ» ծայրահեղական միավորման անդամ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Դաշնային անվտանգության ծառայությունը:

Նշվում է, որ 1985 թվականին ծնված տղամարդն անցնում է ՌԴ ՔՕ 282.2 հոդվածի 2-րդ մասով (ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում) հարուցված քրեական գործով։

Պարզվել է, որ նա մասնակցել է «Թաբլիգի Ջամաաթ» միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել այդ կազմակերպության գաղափարախոսությունը:

ԱԴԾ-ն ձերբակալել է իսլամիստների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում

Այս կազմակերպությունը Ռուսաստանում արգելված է 2009 թվականից։ Գերագույն դատարանը վճռել է, որ կրոնական միավորման գործունեությունն ուղղված է ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը և Ռուսաստանի քաղաքացիների կրոնական խտրականությանը, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելուն։

ՌԴ ԱԴԾ-ն կասեցրել Է զինյալների «ֆինանսիստների» գործունեությունը. տեսանյութ

0
թեգերը:
տեսանյութ, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Ռուսաստան