Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցի

Լոնդոնի հայկական եկեղեցում տեղի կունենա Shine light for Artsakh բարեգործական համերգը

46
(Թարմացված է 17:21 18.11.2020)
Համերգը կազմակերպել են հայտնի բարերար Գալուստ Գյուլբենկյանի թոռները` Փոլ և Ժակի Գյուլբենկյանները: Համերգին ելույթ կունենան տեղի աստղերը:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Shine light for Artsakh («Լույս սփռիր Արցախի համար») բարեգործական համերգը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է լոնդոնաբնակ երգչուհի Կատյա Յանոֆը, որը նույնպես ելույթ կունենա համերգին:

Համերգի ընթացքում կհավաքվեն նվիրատվություններ՝ Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Համերգին ելույթ կունենան տեղի աստղերը: 

Համերգը կազմակերպել են հայտնի բարերար Գալուստ Գյուլբենկյանի թոռները` Փոլ և Ժակի Գյուլբենկյանները: Փոլ Գյուլբենկյանը Լոնդոնի առաջնահերթ փաստաբաններից է և «Գյուլբենկյան Անդոնյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիրը:

Օգնել արցախցիներին, կանխել հետագա վտանգները. «Դոկտոր Լիզայի» ներկայացուցիչը Հայաստանում է

Ավելի վաղ` հոկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել «Համերգ հանուն խաղաղության» առցանց համերգը՝ ի աջակցություն Արցախի: Համերգին մասնակցում էին երաժիշտներ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Բաշար Մար-Խալիֆան, Աննա Կովան, Միքայել Ոսկանյանը և Տատյանա Սպիվակովան:

Հայ աշակերտն ԱՄՆ-ում շախմատի օգնությամբ դրամահավաք է կազմակերպել Արցախին օգնելու համար

46
թեգերը:
Արցախ, բարեգործություն, Եկեղեցի, Լոնդոն
Ըստ թեմայի
Ով որքան է նվիրաբերել Արցախին. «Հայաստան» հիմնադրամը հաշվետվություն կհրապարակի
«Մատ տեռորին». Արոնյանն ու ընկերները կրկին գումար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
Ամեն հայ կօգնի` ինչով կարող է. Հայաստանի հավաքականի խաղացողները հիմնադրամ են ստեղծել
Արմեն Սարգսյան

Հորդանանի թագավորը կաջակցի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու վերանորոգմանը. Արմեն Սարգսյան

67
(Թարմացված է 18:08 24.11.2020)
Եկեղեցին կառուցվել է 2009 թվականին, օծվել` 2014-ին։ Այն գտնվում է Հորդանան գետի ափին` Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդը կաջակցի երկրում գործող հայկական Սբ Կարապետ եկեղեցու վերանորոգմանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը Հորդանանի թագավորի հետ խոսել է նաև հայկական մշակութային և հոգևոր արժեքների պահպանության մասին։

Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 2009 թվականին, օծվել` 2014-ին։ Այն գտնվում է Հորդանան գետի ափին` Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում։ Այն կառուցվել է Երուսաղեմի հայ համայնքի և Երուսաղեմի հայոց պատրիարքության շնորհիվ։

Եկեղեցին կոչվում է Սուրբ Կարապետ՝ ի հիշատակ բանաստեղծ Կարո Կարապետյանի։

Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար...

67
թեգերը:
թագավոր, Եկեղեցի, Հորդանան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Հայկական պատասխան բարբարոսությանը. բելգիահայ երաժիշտը նվագում է Ղազանչեցոց կիսավեր վանքում
Փայլանը Ստամբուլի Խորա վանքում կատարվածի հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը
Արխիվային լուսանկար

Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած դրամատիկական թատրոնը կկոչվի իր անունով

115
(Թարմացված է 18:41 22.11.2020)
Մոսկվայի դրամատիկական թատրոնը ստեղծվել է 1996–ի մարտի 12-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի նախաձեռնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած Մոսկվայի դրամատիկական թատրոնը կկոչվի իր անունով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Գործակալությունը գրում է, որ Մոսկվայի դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ընդհանուր ժողովում կայացրել է միաձայն որոշում`դիմելու Մոսկվայի մշակույթի վարչությանը` թատրոնն իր հիմնադրի անունով կոչելու խնդրանքով: Հաստատման դեպքում թատրոնը կկոչվի «Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոն»։

Մոսկվայի դրամատիկական թատրոնը ստեղծվել է 1996–ի մարտի 12-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի նախաձեռնությամբ։

Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14–ին, 85 տարեկան հասակում։ Հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։ Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսվեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։

Ջիգարխանյանի մահը հսկայական կորուստ է բոլորիս համար. Պուտինը ցավակցական ուղերձ է հղել

Բժիշկներին հաջողվեց նրան դուրս բերել ծանր վիճակից։ Արտիստի մասին վերջին շրջանում հոգ էր տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նրանք ապրել են 48 տարի` 1967-2015 թվականներին։

Վլասովան նախկին ամուսնու մոտ է վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները։

Մարդ–նվագախումբ, որին սիրահարվում էին կանայք․ գործընկերները հիշում են Արմեն Ջիգարխանյանին

115
թեգերը:
Արմեն Ջիգարխանյան, Մոսկվա, Թատրոն
Ըստ թեմայի
Մահացել է Արմեն Ջիգարխանյանը
Հայի բացառիկ կերպար. Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ
Մոսկվայի դրամատիկական թատրոնում հրաժեշտ են տալիս Արմեն Ջիգարխանյանին

«Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

0
(Թարմացված է 19:54 02.12.2020)
Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց մեծ եռագույն դրոշ ծածանելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիայից հետո Երևանի կենտրոնական փողոցներով երթ իրականացրին։

Երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»։

Բազմամարդ երթը մեկնարկեց Ազատության հրապարակից և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եկան ՀՀ կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում կայացավ ընդդիմադիր կուսակցությունների հերթական բողոքի ակցիան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց «Նիկոլ Դավաճան» վանկարկումներով ու  հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Երևան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում