00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին ազգերի միավորումը Գառնու տաճարում. «Հռադամիստ» օպերան կներկայացվի Հայաստանում

© Sputnik / Karen AvetisyanПресс-конференция по началу постановки оперы композитора Георга Фридриха Генделя "Радамист" (7 сентября 2020). Гарни
Пресс-конференция по началу постановки оперы композитора Георга Фридриха Генделя Радамист (7 сентября 2020). Гарни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանացի երգահանի 200 տարվա պատմություն ունեցող օպերան, որը ներկայացնում է հայոց պատմության մի դրվագը, կբեմադրեն Գառնու տաճարում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 7-ին ասուլիսով մեկնարկեցին գերմանացի մեծանուն երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերայի բեմադրման աշխատանքները:

1720 թ. ապրիլի 27-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում առաջին անգամ բեմադրված օպերայի թեման վերցված է մ.թ. 1–ին դարի Հայոց պատմությունից։ Այն պատմում է Մեծ Հայքի դրածո թագավոր Հռադամիզդիկողմից իր կնոջ` Զենոբիային սպանելու և վերջինիս փրկության մասին։ Իսկ հայաստանյան հանդիսատեսն այն վայելելու հնարավորություն կունենա 2021թ–ին։

Музыкальные инструменты на сцене - Sputnik Արմենիա
Բույսեր՝ հանդիսատեսի փոխարեն․ Բարսելոնայի օպերան վերսկսել է աշխատանքը. տեսանյութ

Ինչպես նշեց նախագծի պրոդյուսեր Գագիկ Մանասյանը չափազանց սիմվոլիկ է օպերայի կազմակերպումը Գառնիի տաճարում, քանի որ լիբրետտոյում նշված է, և՛ տաճարը, և՛ Տրդատը։ Ցանկություն կա օպերայի բեմադրությունը դարձնել միջազգային մշակութային իրադարձություն, այդ իսկ պատճառով հրավիրվել է հռչակավոր դիրիժոր Ջորջ Փեհլեվանյանը, հայտնի վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, Մեծ թատրոնի մեներգչուհի Աննա Ագլատովան և այլք։ Հայաստանից օպերայի աշխատանքներին կներգրավվի երգիչ Բարսեղ Թումանյանը։

«Համավարակի պայմաններում Եվրոպայից գալ և ձեզ հետ լինելը դժվար էր, բայց շատ հաճելի։ Երեք երկրները` Հայաստանը, Վրաստանը և Գերմանիան միացնելու գաղափարը չափազանց հրապուրիչ է։ Երաժշտությունը միավորում է։ Այս օպերան կատարում են Ամերիկայում, Անգլիայում, Գերմանիայում և այլուր, բայց ոչ մեկ չի կարող իր ներկայացման մեջ ունենալ Գառնիի օրիգինալ տաճարը, դա կարող է լինել միայն Հայաստանում, և սա եզակի առիթ  է օգտվել այդ հնարավորությունից», - նշեց դիրիժոր Ջորջ Փեհլեվանյանը։

Իր հերթին ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան նշեց, որ, եթե անգամ համավարակը չնահանջեր, միևնույն է նախագիծը կիրականանար։

Մարդիկ օնլայն հարթակներում թատրոն, համերգ, օպերա են դիտում. մշակութային շարժը մեծ է

«Հիանալի է տեսնել երկու հին ազգերի միավորումը տաճարում։ Ես քանի որ ավանտյուրւստ եմ, ուրախացա որ ոչ այնքան լավ ժամանակներում է դա տեղի ունենում։ Ամբողջ աշխարհը հիվանդ է, իսկ մենք հավաքվել ենք այստեղ` անվախ և մեկ նպատակով միավորված», - նշեց նա։

Նախագիծն իրականացվելու է «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախաձեռնությամբ։ 

Նշենք, որ «Հռադամիստը» օպերա է երեք գործողությամբ։ Առաջնախաղը կայացել է 1720 թ. ապրիլի 27-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's Theatre)։ Օպերան համարվում է գերմանացի երգահանի լավագույն գործերից մեկը, այսօր էլ երբեմն բեմադրվում է եվրոպական և հատկապես գերմանական թատրոններում։

Լրահոս
0