Սունդուկյանի անվան թատրոն

Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին

46
(Թարմացված է 17:13 29.06.2020)
Կորոնավիրուսի հետևանքով թատրոններն անցել են առցանց աշխատանքի. Սունդուկյանի թատրոնը չի թողնի, որ իր հանդիսատեսը ձանձրանա։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն անցել է աշխատանքային նոր պայմանների։

«Հուլիս-օգոստոս ամիսներին թատրոնը կշարունակի ստեղծագործական ակտիվ ընթացքը՝ առցանց հարթակում հասանելի նոր ծրագրերով։ Թատրոնի 100-ամյակին ընդառաջ կիրականացվի «Հուշերի քառուղիներ» ծրագիրը։ Դրա միջոցով թատրոնի ներկայիս դերասանները կներկայացնեն թատրոնի նախկին աշխատակիցներին` մեծ արվեստագետների»,–նշված է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Ամռանը թատրոնը կներկայանա նաև համագործակցային նոր ծրագրով՝ աշխատելով հայաստանյան թանգարանների հետ։ «Թատերական ընթերցումներ» շարքի շրջանակում թատրոնի դերասանները կընթերցեն նամակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, հուշեր, հետաքրքրաշարժ պատմություններ և այլ ուշագրավ նյութեր, որոնք կընտրեն և կտրամադրեն թանգարանները։ Ընթերցումները հասանելի կլինեն թե´ թատրոնի, թե´ թանգարանների ֆեյսբուքյան էջերում։

Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում

Մայր թատրոնն արդեն իսկ ստացել է մի շարք թանգարանների համաձայնությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Երևանի պատմության թանգարան, Հովհ. Թումանյանի թանգարան, Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, Ե. Չարենցի տուն-թանգարան, Մ․ Սարյանի տուն-թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Ա. Խաչատրյանի տուն թանգարան, Պ. Սևակի տուն-թանգարան, Պ. Պռոշյանի տուն-թանգարան։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ընթացքում` ապրիլ-մայիս ամիսներին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնն իր բեմադրությունների ցուցադրումը կազմակերպեց առցանց տարբերակով։ Առցանց տարբերակով ներկայացվեց նաև «Դասարան+Դասական» կրթական ծրագիրը, որի առաջին փուլը տեղի էր ունեցել 2019-ի աշնանը և մեծ արձագանք էր ունեցել։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Զրույց հայտնիների հետ» շարքով հանդիպումներ ունեցավ արդի հայ թատերարվեստի հայտնի ներկայացուցիչների հետ և քննարկեց երիտասարդներին հուզող արդիական հարցեր։ «Հետնաբեմ» շարքը բացահայտեց թատրոնի գաղտնիքները՝ ներկայացնելով բեմի և դահլիճի կառուցվածքը, լուսային և ձայնային համակարգերը, բեմանկարչության, բեմազգեստի, բեմական կերպարի ստեղծումը։ Ծրագրի 32 հաղորդումներն ունեցել են 300 000 դիտում։

46
թեգերը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Թատրոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հայերը ֆրանսերեն են սովորել, ֆրանսիացիները` սիրահարվել Արցախին. ֆիլմ, որն ընտրեց Կաննը
Բակունցի մայրն այդպես էլ չիմացավ որդու գնդակահարության մասին. քիչ հայտնի դրվագներ
Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ
Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից

Ինչպես գյումրեցի տղամարդը սկսեց յուրօրինակ կտավներ ստեղծել գրչով

359
(Թարմացված է 18:01 03.08.2020)
Երբ պատկերը հայտնվում է աչքի առաջ, Արթուրը կարող է մի կտավը դեռ չավարտած մյուսին անցնել։ Կինը զարմանում է` ինչպես կարող է նման անհանգիստ բնավորություն ունեցող մարդը ժամերով գրչանկար անել։

Դժվարությամբ կարելի է հավատալ, որ ավելի քան 300–ի հասնող կտավները, որոնք պահվում են սեփական տան սենյակներում, ինքնուս արվեստագետի աշխատանքներ են: Գյումրեցի Արթուր Գաբրիելյանը նկարչական կրթություն չի ստացել, բայց ինչ իրեն հիշում է, նկարում է:

Նկարել սկսել է, երբ դեռ 4 տարեկան էր: «Սկսել եմ գրչանկարից, հետո անցել յուղանկարի ու քանդակի, բայց ամեն դեպքում գրիչն ուրիշ է, որովհետև կամակոր է: Եթե յուղանկարում ինչ-որ թերություն կա, ապա շտկել հնարավոր է, իսկ գրչի յուրաքանչյուր շտրիխ վերջնական է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Արթուրը, որի համար կարևորը նկարին բնավորություն փոխանցելն է: Ասում է` հիմնականում նկարների հետևում իրական մարդիկ են, երբեմն շատերը կռահում են` ով է, երբեմն՝ ոչ:

Артур Габриелян за работой
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արթուր Գաբրիելյան

47–ամյա Արթուրը մասնագիտությամբ խոհարար է, բայց և՛ թիկնապահ է աշխատել, և՛ փականագործ։ Նկարում է, երբ ազատ ժամանակ է ունենում։ Գրիչը ձեռքին է եղել նույնիսկ խրամատների մեջ՝ ծառայության ընթացքում` 1992-1994 թվականներին: Յուրօրինակ կտավներ է ստեղծում սրտի թելադրանքով։

Երբ զենքը գրիչն է. Յուրա Հարությունյանը գիտի ամենաբարդ մասնագիտություններից մեկի գաղտնիքը

«Կարող եմ շատ հանգիստ վերջին շտրիխը չավարտած անցնել այլ նկարի, կարող եմ գրիչով նկար սկսել, իսկ հետո նույն մտքերը յուղաներկով արտահայտել: Եթե մտքումս մի բան ծնվեց, ապա ժամն ու պատարագը կապ չունի, անմիջապես պետք է դա կտավին հանձնեմ: Ոճային նախընտրություն էլ չունեմ՝ ռեալիզմից մինչև սյուրռեալիզ»,- պատմում է Արթուրը և ավելացնում՝ մտքում ծնված պատկերը թղթին հանձնելուց առաջ հայտնվում է աչքի առաջ։

Работа Артура Габриеляна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից

Դա է պատճառը, որ ձեռքի տակ սովորական գունավոր գրիչներն ու նոթատետրերը շատ են, իսկ տրամադրությանը համահունչ երաժշտությունը՝ պարտադիր այդ պահին:

Работа Артура Габриеляна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արթուր Գաբրիելյանի գրիչները

Ինքնուս նկարչի գործերը ոմանք նմանեցնում են Դալիի ստեղծագործություններին, բայց Արթուրն ինքը ասում է` այդպես չէ, սիրում է Դալիի գործերը, բայց նրա երկրպագուն չէ։

Работа Артура Габриеляна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից

Խարիզմատիկ բնավորությունը դեռ դպրոցական տարիներից է՝ լավ է սովորել, բայց կռվարար լինելու պատճառով 4 դպրոց է փոխել: Կինը` Ֆենյան, զարմանում է` նման անհանգիստ բնավորություն ունեցող մարդը ինչպես կարող է ժամերով գրչանկար անել: «Գործերի մեջ պերֆեկցիոնիստ է»,– վստահեցնում է նա:

Работа Артура Габриеляна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գրչանկար

«Բոշի մայլա», «Սլաբոտկա», «Թուրքի մայլա»…Գյումրու կոլորիտային թաղամասերի պատմությունը

Արթուրը գրչանկարներ է անում առանց նախնական գծանկարի: Ստեղծագործությունները նվիրում է, բայց միշտ շատ դժվարությամբ է բաժանվում։ Եթե ինչ–որ մեկին էլ նվեր է տալիս, ապա անպայման դրա փոխարեն իր համար ևս մեկն է նկարում:

Работа Артура Габриеляна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գրչանկար

Այս պահին Արթուրը 6-7 կիսատ յուղանկար ունի տանը, սակայն այս պահին անընդհատ գրչով է նկարում:

Գյումրեցի տղամարդը բոլորովին էլ դեմ չէ, որ իր ստեղծագործությունները վաճառվեն, բայց նաև շեշտում է` խանդով է վերաբերվում յուրաքանչյուր կտավին, այնպես որ գրիչով նկարելը նրա համար ավելի շատ ինքնարտահայտման ձև է։

  • Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 11
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արթուր Գաբրիելյանի ստեղծագործություններից
359
թեգերը:
Արթուր Գաբրիելյան, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ
Աղջիկն` օրական, բաժինքը՝ տարեկան, կամ ինչ օժիտ են տարել գյումրեցի աղջիկները
Հզոր ձայն և դիապազոն. ինչպես գյումրեցի Միլենը հայտնվեց Ռուսաստանի ռեկորդների գրքում
Ստաս Նամինը Երևանում

«Սա քաղաքականության հարց չէ». Ստաս Նամինը` նոր ֆիլմի և որդու հետ Արցախ մեկնելու մասին

142
(Թարմացված է 12:59 31.07.2020)
Ռեժիսորը ներկայացրել է հայկական վանքերի մասին իր նոր ֆիլմը։ Նա զրուցել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայտնի կոմպոզիտոր, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը Facebook-ի իր էջում ներկայացրել է  «Հայաստանի հնագույն վանքերը» վավերագրական ֆիլմը։

37 րոպեանոց վավերագրական կինոնկարի տեքստը կարդում է  հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան։ Ֆիլմում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն պատմում է հայ ժողովրդի կողմից քրիստոնեության ընդունման պատմությունը։

Կաթողիկոսի հետ զրույցում Նամինը պատմել է, որ առաջին անգամ այցելելով Ալավերդի և Սանահին վանք, նա զգացել է վանքերի վեհությունը։ Հենց այդ ժամանակ է հասկացել, որ իր պապը` Անաստաս Միկոյանը, որպես մարդ ձևավորվել է հենց սեմինարիայում սովորելով։ Ռեժիսորն ընդգծել է, որ իր ընտանիքի արմատներն Արցախից են, և որ ինքը որդու հետ այցելել է Արցախ։

«Այս մեծությունը տեսնելով` նա առաջին անգամ իրեն իսկական հայ զգաց։ Այստեղ ոչ թե քաղաքականության, այլ ազգի հարցն է, որը գոյություն ունի հազարամյակներ», – ասել է կոմպոզիտորը։

Հայաստանը իմ միսն ու արյունն է․ ի՞նչ է խոստովանել Ստաս Նամինը Երևանում

Ավելի վաղ Նամինը ՄԿ–ին պատմել էր, որ ուզում էր ֆիլմի պրեմիերան անել գարնանը, սակայն քանի որ համավարակն իր շտկումները մտցրեց կինոթատրոնների աշխատանքում, որոշեց պրեմիերան տեղափոխել սոցցանցեր։ Նա նշել է, որ ֆիլմի թրեյլերը մոտ 300 հազար դիտում է հավաքել։ Նրա խոսքով` ֆիլմը ցուցադրվել է մի քանի միջազգային փառատոների ժամանակ, որտեղ դրական արձագանք է ստացել։ Սոցցանցերում ֆիլմը ևս մեծ պահանջարկ է վայելում։ Youtube–ում այն դիտել է մի քանի հազար մարդ, իսկ Facebook–ում` տասնյակ հազարավոր մարդիկ։

142
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան, Վանք, ֆիլմ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ստաս Նամին
Ըստ թեմայի
«Երկու աստղ». Սերժ Թանկյանը Ստաս Նամինի հետ լուսանկար է հրապարակել
Ստաս Միխայլովի կինը Բաքվում մեծ սկանդալ է սարքել
«Լավագույն միջոցը ինքնամեկուսացումն է». Ստաս Միխայլովը խոսել է իր հոսպիտալացման մասին

Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա

0
(Թարմացված է 20:30 04.08.2020)
ՀՀ արդարադատության նախարարությունը Sputnik Արմենիային է տրամադրել 2019 և 2020 թվականների առաջին կիսամյակում գրանցված ամուսնալուծությունների ու ամուսնությունների վիճակագրությունը։ Թվերը իսկապես հետաքրքիր են։
Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա
© Sputnik / Shushanik Sargsyan

Աշխարհի շատ երկրներում կորնավիրուսային համավարակից ու հարկադիր մեկուսացումից հետո ավելացել է ամուսնալուծությունների թիվը, բայց որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանում այդ ցուցանիշը նվազել է։

Պակասել են նաև գրանցված ամուսնությունները։ Փորձագետները կարծում են, որ պատճառը կարող է լինել ՀՀ–ում մեծ միջոցառումներ անցկացնելու արգելքը։ Հիմա միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 20 մարդ, իսկ հայերը սիրում են մի քանի հարյուր հոգով հարսանիք անել։

0
թեգերը:
հարսանիք, ամուսնալուծություն, ամուսնություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«Աներևակայելի բարդ ու ցավոտ է»․ Քիմ Քարդաշյանը խոսել է ամուսնու հիվանդության մասին
«Տիեզերքի լավագույն տղամարդը». Աննա Սեդոկովան 3-րդ անգամ է ամուսնանում
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին
Թուրքական սերիալի ճանաչված դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար
Բորիս Նեմցովի դուստրը հայի հետ է ամուսնացել. լուսանկար