Արենիի քարանձավ

Ծիսական մարդակերություն և տարօրինակ պաշտամունք. Հայաստանի մասին հաղորդումը հարցեր է ծնել

2469
(Թարմացված է 14:38 21.05.2020)
Միայն Աստված գիտի` քանի գաղտնիք է թաքցնում Արենիի հայտնի քարանձավը։ Բայց ակնհայտ է, որ այստեղ բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, որոնք գիտնականները դեռ պետք է բացահայտեն ու բացահայտեն։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը գինեգործության և քաղաքակրթության օրրան է։ Ինքն իր համար այսպիսի բացահայտում է արել ԱՄՆ-ում հայտնի Booze Traveler հաղորդման հեղինակ Ջեք Մաքսվելը։ Հաղորդավար-դերասանը մեր երկիր էր այցելել դեռ հինգ տարի առաջ, բայց համացանցում նորից են սկսել քննարկել Հայաստանում Մաքսվելի նկարահանած հաղորդումը։

Մասնավորապես, շատերին տարակուսանքի մեջ է գցել Արենիի քարանձավում նկարահանված դրվագը։ Տեսանյութում հնագետ Դիանա Զարդարյանը, ներկայացնելով աշխարհի հնագույն գինեգործարանը Արենիի քարանձավային համալիրում, նշում է, որ այստեղ գինի են պատրաստել դեռ 6 հազար տարի առաջ։ Ընդ որում` նա նշում է, որ խմիչքը պատրաստել են ծիսական նպատակներով, իսկ գինու հետ որպես նախուտեստ մատուցել են երիտասարդ աղջիկներին։

«Այս ծեսը կապված է պտղաբերության պաշտամունքի հետ, երիտասարդ աղջիկներին սպանում էին, որպեսզի Նոր տարում բերքն ավելի առատ լիներ։ Աղջիկներին եփում կամ տապակում էին»,-ասում է Դիանան՝ սարսափեցնելով հաղորդավարին։

Հասկանալու համար` արդյոք իրականում այդ տարածաշրջանում նման ծեսեր գոյություն ունեցել են, թե ոչ, Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց Արենիի քարանձավներում 2007թ․-ին հետազոտություններ իրականացրած արշավախմբի ղեկավար, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի հետ։

Նրա խոսքով՝ արշավախումբն իրոք խաղողի կորիզներից բացի նաև մարդկային գանգեր է գտել։ Բայց դրանք աղջիկների գանգեր չեն եղել։

«Մենք երկու տղամարդու և մեկ կնոջ գանգ ենք գտել։ Մեզ համար դա շատ անսպասելի էր, ոչ մեկիս մտքով չէր էլ անցնում, որ նման բան կտեսնենք»,-ասաց Գասպարյանը։

Սկզբում մասնագետները տեսողական զննության հիման վրա իսկապես կարծել են, որ դրանք երիտասարդ աղջիկների գանգեր են, բայց երկարատև ուսումնասիրությունից և ԴՆԹ անալիզից հետո գիտնականները եզրակացրել են, որ միայն մեկն է կնոջ գանգ։ Բոլոր գանգերը մոտ վեց հազար տարեկան են։ Հնագետը հաստատեց նաև, որ ամենայն հավանականությամբ խոսքը հենց ծիսական զոհաբերության մասին է։

«Այն ժամանակ ստրկատիրական հասարակություն դեռ չկար, այդ պատճառով կարծում եմ, որ խոսքը մարդկանց հատուկ դասի մասին է, որոնց, հնարավոր է, հատուկ պատրաստել են զոհաբերության համար»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ԴՆԹ-ի անալիզը հաստատել է զոհաբերվածների միջև ազգակցական կապի բացակայությունը, այնպես որ հնարավոր չէ վերջնական պարզել, թե ինչ սկզբունքով են նրանց ընտրել ծիսակարգի համար։ Գասպարյանը նշեց, որ այս պահին դեմքերը վերականգնելու աշխատանքներն են ընթանում։ Գործընթացը բարդ է, քանի որ գանգերը ծնոտներ չունեն։

Հնագետը ենթադրում է, որ զոհերին մասնատել են։ Այդ է վկայում նաև գինի եփելու կաթսայում հայտնաբերված մարդկային աջ ձեռքը։

«Զարմանալի բան չկա, համալիր պաշտամունքներ են, որոնք դեռ պետք է երկար և մանրակրկիտ ուսումնասիրվեն։ Տվյալ դեպքում խոսքը ծիսական մարդակերության մասին է։ Հին ժամանակներում մարդիկ համարում էին, որ զոհի մարմնի միջոցով կարող են առնչվել աստվածների հետ»,-ասաց Գասպարյանը։

Նրա խոսքով` գտնված մնացորդները թույլ են տալիս պնդել, որ նրանք մշակութային ժառանգականության տեսանկյունից մեր նախնիներն են։ Բանն այն է, որ այդ շրջանի որոշ տարրեր ձևափոխվել և հայ ժողովրդի մշակույթի մաս են դարձել (օրինակ՝ կտորեղենի, կարպետի նախշերը)։ Ինչ վերաբերում է կենսաբանական ժառանգականությանը, ապա, ըստ Գասպարյանի, այստեղ քիչ բան կա, որ կարելի է հաստատ ասել։

Հատկանշական է, որ աշխարհայացքային բոլոր հարցերում գինին կենտրոնական տեղ է զբաղեցնում։ Այն ժամանակ, ավելի հստակ՝ վեց հազար տարի առաջ, այդ խմիչքը կապող օղակ է հանդիսացել աշխարհի, անդրաշխարհի և բարձրագույն ուժերի միջև, ինչպես նաև պտղաբերության պաշտամունքի առանցքային տարրն է եղել։

Գասպարյանը նշեց, որ այդ դարաշրջանում գինին դեռևս առօրյա օգտագործման խմիչք չէր, այն պատրաստում էին խիստ սահմանափակ քանակությամբ (150-200 լիտր)՝ մասնավոր ծիսակատարությունների համար։ Արդեն ավելի ուշ՝ երկաթե դարում և անտիկ արվեստի դարաշրջանում, երբ գինու արտադրությունն ավելի մասսայական դարձավ, խմիչքը պաշտամունքից անցավ կենցաղ։

Հիշեցնենք, որ 2007թ․-ի պեղումների ժամանակ մի քանի մշակութային շերտ հայտնաբերվեց, որոնցից հնագույնը թվագրվում է մ.թ.ա. 4-5-րդ դարերով։ Այդ բացահայտումը թույլ է տալիս ասել, որ Հայաստանը գինեգործության օրրան է եղել։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել էին կժեր՝ խաղողի կորիզներով և ողկույզների մնացորդներով, ինչը վկայում է այդ տարածաշրջանում գինու արդյունաբերական հնագույն համալիրի տեղակայման մասին, որն ավելի քան 6,1 հազար տարեկան է։ Հայտնաբերվել էր նաև հնձան, որի շուրջը գտել էին խաղողի պահպանված կորիզներ, ինչպես նաև կժեր, որոնց մեջ պահվել է գինին։

«Կախարդական» քարանձավ. ինչո՞ւ են մարդիկ ձգտում ջուր խմել Սառնաղբյուրից և գնալ Լմբատավանք

2469
թեգերը:
Արենի, քարանձավ, զոհաբերություն, պաշտամունք, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական քարանձավները՝ շնչառական հիվանդությունների դեմ պայքարում
Երբեմն ինձ մանկապարտեզի դայակ եմ զգում. ինչպես է Արմենակը քարանձավը պաշտպանում օտարներից
Օրվա կադր. սառցե «քարանձավը»
Աթենա Մանուկյան

«Եվրատեսիլ 2020». Աթենա Մանուկյանն առցանց քվեարկության արդյունքում 3-րդ տեղն է գրավել

590
(Թարմացված է 15:30 30.05.2020)
Հանդիսատեսը հաղթանակը շնորհել է Շվեյցարիայի Gjon's Tears անունով մասնակցին, երկրորդ հորիզոնականում Լատվիայի ներկայացուցիչ Samanta Tīna-ն է, երրորդում՝ հայ երգչուհին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ «Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթի Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանը առցանց հարցման արդյունքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է riafan.ru-ն։

Բանն այն է, որ մրցույթի չեղարկումից և Europe Shine A Light («Եվրոպան շողում է») համերգից հետո կազմակերպիչները որոշել են առցանց հարցումներ անցկացնել՝ հասկանալու համար, թե որ երկիրը կարող է հաղթել «Եվրատեսիլ 2020»-ում։

Հանդիսատեսը հաղթանակը շնորհել է Շվեյցարիայի Gjon's Tears անունով մասնակցին, երկրորդ հորիզոնականում Լատվիայի ներկայացուցիչ Samanta Tīna-ն է, երրորդում՝ հայ երգչուհին։

Նշենք, որ Europe Shine A Light («Եվրոպան շողում է») համերգը կայացավ «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլի փոխարեն, որը պիտի անցկացվեր Ռոտերդամում (Նիդեռլանդներ) մայիսի 12-16-ն, բայց Եվրոպայի հեռարձակման միավորումը միջոցառումը չեղարկեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլ 2020»-ի մասնակից մյուս 40 երկրների ներկայացուցիչների հետ մասնակցեց առցանց համերգին։

 

590
թեգերը:
Հայաստան, Աթենա Մանուկյան, Եվրատեսիլ
Ըստ թեմայի
«Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտնել են հաջորդ տարի մրցույթին մասնակցելու կանոնները
Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգը․ երկրպագուները գոհ են
«Կվերադառնանք ավելի ուժեղ»․ Աթենա Մանուկյանն անդրադարձել է «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկմանը
Ձիթողցյանների տուն-թանգարանը

Հետ չմնալով Լուվրից ու Էրմիտաժից. Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով

343
(Թարմացված է 18:54 28.05.2020)
Համակարգի միջոցով այցելուները հնարավորություն կունենան 6 լեզուներով ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Քաղաք այցելած հյուրերին Գյումրու կենցաղն ու արհեստներն այսուհետ կներկայացվի նաև աուդիո տարբերակով՝ 6 լեզուներով: Գյումրու ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը` Ձիթողցյանների տուն–թանգարանը, մայիս 28-ին  համալրվեց աուդիոգիդ համակարգով:

В музее народной архитектуры и городского быта стали использовать аудио-гиды на 6 языках (28 мая 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով

Համակարգի  միջոցով այցելուները հնարավորություն կունենան 6 լեզուներով ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։ Համակարգը շատ պարզ է գործում՝ նախ տեքստերը տարբեր լեզուներով ձայնագրվում են ու պահվում համակարգում, թանգարանում այցելուն իր ցանկությամբ, սարքի միջոցով կարող է ընտրել ոչ միայն լեզուն, այլ նաև` թե որ ցուցանմուշի մասին է ցանկանում տեղեկություն ստանալ: Նմանատիպ համակարգերով հագեցած են աշխարհի ժամանակակից շատ թանգարաններ, այդ թվում`Լուվրն ու Էրմիտաժը:

Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն

Գյումրու ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը Հայաստանում  նման համակարգ ունեցող «առաջամարտիկներից» է, նմանատիպ համակարգ ունի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, իսկ Մատենադարանը՝ ռադիոգիդ:

В музее народной архитектуры и городского быта стали использовать аудио-гиды на 6 языках (28 мая 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով

Թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանն է նշում՝ այլևս եվրոպական թանգարաններին այս հարցով «նախանձելու» առիթ չունենք:

 «Շատ թանկարժեք նվեր է թանգարանի համար: Առաջին անգամ աուդոգիդ համակարգի հանդիպել էի 2001 թվականին ԱՄՆ-ում վերապատրաստման ժամանակ: Եվ ահա մեր թանգարանն էլ համալրվեց աուդոգիդով»,-նշեց Սոնա Հարությունյանը:

В музее народной архитектуры и городского быта стали использовать аудио-гиды на 6 языках (28 мая 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով

Աուդիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով։

Ում է կարոտում օրիորդը. Գյումրու Ձիթողցյանների տան գաղտնիքները. լուսանկարներ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ևս  թանգարանի համալրումը շատ է կարևորում հատկապես այժմ, երբ համավարակի պատճառով նոր դժվարություններ են առաջ եկել։ «Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալ մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը նոր տեխնոլոգիաների միջոցով։ Ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ներդրումը չափազանց կարևոր է, և մեզ մոտ այս բացը լրացվեց հիմա»,- նշեց Պետրոսյանը։

В музее народной архитектуры и городского быта стали использовать аудио-гиды на 6 языках (28 мая 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով

Համակարգը թանգարանին նվիրատվություն է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից. բանկն իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար:

343
թեգերը:
Ձիթողցյանների տուն–թանգարան, Գյումրի
Դումիտրու Կոմանեսկուն

Ամենակարևորն ընտանիքն է․ մոլորակի ամենատարեց մարդը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

5
(Թարմացված է 18:38 02.06.2020)
Կոմանեսկուն խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնապես լինել աշխարհի ամենատարեց մարդն ու ներկայացնել Ռումինիան։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի 111-ամյա բնակիչ Դումիտրու Կոմանեսկուն կարծում է, որ իր երկարակեցության գաղտնիքը կնոջ, որդիների ու թոռների սերն է։ Նա խոստովանել է սա Romania-Insider.com պարբերականի հետ զրույցում։

Գերոնտոլոգիական հետազոտական ​​խումբի (GRG) (տարբեր մասնագիտության տեր մարդկանցից կազմված գլոբալ հետազոտական խումբ, որը ստուգում ու հետևում է սուպերերկարակյաց մարդկանց) տվյալներով՝ 112-ամյա բրիտանացի Բոբ Ուեյթոնի մահից հետո Կոմանեսկուն աշխարհի ամենատարեց մարդն է դարձել։

Կոմանեսկուն խոստովանել է, որ նրա համար մեծ պատիվ է պաշտոնապես լինել աշխարհի ամենատարեց մարդն ու ներկայացնել Ռումինիան։

Դումիտրու Կոմանեսկուն ծնվել է 1908 թվականին։ Նա մաթեմատիկա, ապա գյուղատնտեսություն է ուսումնասիրել։ Ուսումն ավարտելուց հետո 70 տարի ագրոտեխնիկ է աշխատել։

Հնդկաստանի քաղաքացին աշխարհի ամենատարեց մայրն է դարձել

5
թեգերը:
Բուխարեստ, Ռումինիա, աշխարհ, տարեց
Ըստ թեմայի
101-ամյա վետերան Հուսիկ պապը Թումանյան է արտասանում. տեսանյութ
Երկարակեցության գաղտնիքը բացահայտել է Մեծ Հայրենականի 101–ամյա վետերանը
Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից