Ալեքսանդր Կուզնեցով

Կիևն ասես մահակով համերգի եկած վայրենի լինի․ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

57
(Թարմացված է 15:57 19.05.2020)
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակտիվորեն աշխատում է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքները սպառնալիք չդառնան համաշխարհային մշակութային արժեքների համար։

Կիևի պատժամիջոցները Ռուսաստանի մշակութային և կրթական կազմակերպությունների դեմ Ուկրաինան հակադրում են համաշխարհային հանրությանը, որը, հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ամբողջ ուժով ձգտում է պահպանել մարդկանց հասանելիությունը հուշարձաններին, թանգարաններին և մշակութային հարթակներին։ ՌԻԱ Նովոստիի թղթակցին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը:

-Ալեքսանդր Իվանովիչ, անցած շաբաթվա վերջին Ուկրաինան երեք տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի մշակութային և գիտական հաստատությունների նկատմամբ։ Ցուցակում են Ռուսական աշխարհագրական ընկերությունը, Էրմիտաժը, Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալասարանը և մի շարք այլ հաստատություններ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ որոշումը։

-Դա, իհարկե, Կիևի իշխանությունների ռուսատյաց, քարանձավային գործողություններն են, որոնք անթույլատրելի են ոչ միայն միջազգային շփման շրջանակում, այլև առհասարակ պարկեշտ հասարակության մեջ։ Ռուսաստանի շատ ներկայացուցիչներ արդեն մեկնաբանել են դա, ուստի նրանց խոսքերը չկրկնելու համար ես կասեմ, թե ինչպես է դա ընկալվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսանկյունից։

Ինչպես հայտնի է՝ այս պահին կազմակերպությունն ակտիվորեն աշխատում է, որպեսզի կորոնավիրուսի համավարակի հետևանքները սպառնալիք չդառնան համաշխարհային մշակութային արժեքների համար։ Մասնավորապես` չի կարելի թույլ տալ, որ միլիոնավոր մարդիկ զրկվեն դրանց հասանելիությունից։

Խոսքը ոչ միայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով փակված պատմական հուշարձանների մասին է, այլ նաև թանգարանների, թատրոնների, համերգասրահների։ Այդ ուղղությամբ մի քանի հստակ նախաձեռնություն կա, այդ թվում՝ ռուսաստանյան մշակութային գործիչների կողմից։ Եվ մենք հիմա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ քննարկում ենք, թե ինչպես կարելի է այդ ամենը լավագույն ձևով կազմակերպել, բնական է՝ ժամանակակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք թույլ են տալիս հեռավար կարգով խոշոր միջոցառումներ անցկացնել։

Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Այս ֆոնին ստացվում է, որ իր գործողություններով Ուկրաինան գործնականում հակադրվում է համաշխարհային մշակութային հանրությանը։ Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ վայրենի մահակը ձեռքին եկել է սիմֆոնիկ երաժշտության համերգի և սկանդալ է սարքում։ Եվ դա տխուր է։ Նախկինում Ուկրաինան նշանակալի ներդրում ուներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության մեջ, իսկ այսօր այն ասոցացվում է բացառապես Ռուսաստանի հետ առճակատման թեմայի հետ։

Տպավորություն է, որ ռուսատյաց մտահղացումների այդ զինանոցն աստիճանաբար սպառվում է։ Հարց է առաջանում՝ իսկ հետո ի՞նչ է լինելու։ Եթե հիմա հարձակման առարկա են դարձել ոչ միայն ռուսական, այլև, ընդգծում եմ, համաշխարհային մշակույթի այնպիսի կենտրոններ, ինչպիսին է Էրմիտաժը, ի՞նչ է լինելու հետո։ Մայդանում ռուս դասականների գրքերն են վառելո՞ւ, ինչպես նացիստները։ Մի խոսքով` այս ամենը ծանր տպավորություն է թողնում։

-Միջազգային համագործակցության համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ որոշումը։

-Միջազգային համագործակցության համար առանձնահատուկ հետևանքներ ես չեմ տեսնում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակութային հարցերում համերաշխություն է ցուցաբերում։ Վերջերս զրուցեցի կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, և մենք եկանք այն եզրակացության, որ բոլորը մոտավորապես նույն կերպ են մտածում` մշակույթի խոշորագույն օբյեկտների փակման պայմաններում ինչպե՞ս պահպանել դրանց հասանելիությունը, պահպանել համաշխարհային մշակույթի, համաշխարհային մշակութային ժառանգության մասին գիտելիքները: Եվ առաջիկայում, կարծում եմ, հենց դրա վրա կկենտրոնանան մեր ջանքերը, այդ թվում ՝ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ։

-ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՌԻԱ Նովոստիի հարցմանն ի պատասխան հրաժարվեց մեկնաբանել Ուկրաինայի իշխանությունների գործողությունները, վկայակոչելով մասնակից երկրների գործերի հարցում անկողմնակալություն ցուցաբերելու պահանջը։ Ի՞նչ եք կարծում, ուղղակիորեն մշակույթով զբաղվող և այդ թվում նշված կառույցների հետ աշխատող կազմակերպությունը պե՞տք է արդյոք միջամտի իրավիճակին:

- Այստեղ ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության դիրքորոշման հետ համաձայն չեմ և բազմիցս խոսել եմ այդ մասին։ Ես կարծում եմ, որ դա երկակի ստանդարտների դրսևորում է։ Ինչո՞ւ, երբ ինչ-որ բաներ են տեղի ունենում, որոնք դուր չեն գալիս, օրինակ, արևմտյան երկրներին, դրանց հետևում է ՅՈՒՆԵՍԿՕ – ի քարտուղարության արձագանքը, իսկ երբ մենք ենք դիմում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար սկզբունքների և արժեքների աղաղակող խախտումների հարցով, քարտուղարությունը լռում է և չի արձագանքում:

Չէ՞ որ խոսքը միայն քննարկվող ակցիաների մասին չէ։ Ոչ պակաս լուրջ բաներ են կատարվում նաև կրթական ոլորտում, երբ Կիևի իշխանությունները փորձում են ռուսերենը դուրս մղել երկրի կրթական ոլորտից։

«Գյումրին պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Սա արմատապես հակասում է ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոգուն, այլև կազմակերպության կողմից ընդունված հստակ իրավական փաստաթղթերին, ինչպիսիք են կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի կոնվենցիան: Մենք բազմիցս ուշադրություն ենք հրավիրել այդ կոնվենցիայի աղաղակող խախտումներին Կիևի կողմից, բայց, ցավոք, հոդաբաշխ արձագանք այդպես էլ չենք ստացել։

- Ուկրաինական պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Ղրիմի գիտական հնագիտական կազմակերպություններն ու ինստիտուտները, ինչպես նաև Ղրիմի դաշնային համալսարանը։ Քանի որ թերակղզին վերամիավորվել Է Ռուսաստանի հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի վաղ հրաժարվել էր աշխատել Ղրիմի հետ: Համագործակցությունն այդպես էլ չի՞ վերսկսվել։ Ինչպե՞ս են այժմ գործերը «Խերսոնես Տավրիկյան» համաշխարհային ժառանգության օբյեկտի հետ։

-Իմ տպավորությամբ՝ Կիևում ուղղակի չգիտեն, թե ինչ են անում։ Ղրիմի կրթական և մշակութային կառույցները այդ, այսպես կոչված, պատժամիջոցների ցանկում ներառելն ընդգծում է, թե Ուկրաինայի իշխանությունները որքան արհամարհական և անտարբեր վերաբերմունք ունեն այդ կառույցների հանդեպ, որոնք, իրենց պնդմամբ, իրենց տարածքում են գտնվում։

Բայց կարծում եմ, որ այդ «պատժամիջոցները» ոչ մի գործնական նշանակություն չունեն, քանի որ վաղուց արդեն Կիևի և նրա արևմտյան հովանավորների ճնշման տակ Ղրիմում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերների հետ ամեն տեսակ համագործակցությունները լիովին դադարեցված են։ Դա վերաբերում է նաև համաշխարհային ժառանգության այնպիսի օբյեկտի, ինչպիսին է «Խերսոնես Տավրիկյանը»։

Չէ՞ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի ընդունում անգամ այդ կառույցի պահպանության մասին 1972թ․-ի կոնվենցիայով պարտադիր համարվող հաշվետվությունները։ Դրանից կարելի է եզրակացնել, որ ո՛չ արևմտյան երկրներին, ո՛չ Ուկրաինային դրա ճակատագիրը բոլորովին չի հետաքրքրում։

ՅՈՒՆԵՍԿՕ–ն կհամալրվի հայկական ժառանգությամբ. ինչ պետք է իմանալ ներկայացված արժեքների մասին

Նրանց համար գլխավորը Ղրիմի տարածքային պատկանելության հարցը ՅՈՒՆԵՍԿՕ-ում շարունակ ջրի երեսին պահելն է, 2014թ․-ին արված պատմական ընտրությունը ժխտելը, երբ Ղրիմի բնակչության մեծամասնությունը քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտին։ Առաջին տարին չէ, որ մենք զբաղվում ենք այդ հարցով և ամեն անգամ նույն բանն ենք տեսնում՝ զուտ քաղաքականություն է։

Բայց հարցն այն է, որ այս կամ այն տարածքի պատկանելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի հետ ոչ մի կապ չունի։ Դա միայն թունավորում է կազմակերպության մթնոլորտը՝ դրան քաղաքականություն պարտադրելով, և առհասարակ կործանարար է, քանի որ ժանգի պես կրծում է այն ներսից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտի» համար նոր որոշում ունի

57
թեգերը:
Ղրիմ, Ռուսաստան, Ուկրաինա, ՅՈՒՆԵՍԿՕ
Ըստ թեմայի
«Մշակութային պատերազմ» ՅՈՒՆԵՍԿՕ–ում. Ադրբեջանը հարձակվում է, Հայաստանը` լռում
Գորգ, մածուն, գինի, օղի, թառ. Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին նոր ցանկ կներկայացնի
Մակունց. «ՅՈւՆԵՍԿՕ-ն քոչարին ճանաչել է որպես ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության մաս»
Սերժ Թանկյան

SOAD–ը երբ ելույթ կունենա Հայաստանում. Թանկյանը վեբինար է ունեցել «Թումոյի» երեխաների հետ

80
(Թարմացված է 16:25 25.05.2020)
Սերժ Թանկյանը խոսել է սպասվող համերգի, SOAD խմբի, համավարակի բերած խնդիրների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրած բառերի հիման վրա իր ստեղծած երգի մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հայտնել է, որ Հայաստանում նախանշված համերգը չի հետաձգվի։ Թանկյանը նման հայտարարություն է արել` «Թումոյի» ուսանողների հետ օնլայն վեբինարի ժամանակ։

«Հայաստանյան մեր համերգը տեղի կունենա հաջորդ տարի` ամռան մի հրաշալի օր։ Եթե, իհարկե, ամեն ինչ լավ լինի, քանի որ վարակի տարածման հետևանքով հիմա դեռ անորոշ է ամեն ինչ»,–ասել է Թանկյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու խումբը նոր երգեր չի գրում և համերգներով էլ ուշ–ուշ է հանդես գալիս, Թանկյանը ժպիտով պատասխանել է, թե խմբի անդամները, չնայած շարունակում են ընկերություն անել, սակայն նրանք բոլորն էլ փոխվել են։ Նրա խոսքով` այն, ինչ նախկինում էր խումբը ստեղծել, յուրօրինակ էր, և հիմա չեն կարող ինչ–որ նոր բան անել, քանի դեռ բոլորը չեն նայում «նույն ուղղությամբ» և նույն տեսլականը չունենան։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրած բառերի հիման վրա իր ստեղծած «Հայաստան» երգին՝ Թանկյանն ասաց, որ իր մոտ նման երգ ստեղծելու ցանկություն է առաջացել դեռ 2018–ի հեղափոխության օրերին։

«Հեղափոխության օրերին, երբ ես Հայաստանում էի, Նիկոլ Փաշինյանի հետ խոսել եմ հայկական երգերի մասին ու ասել, որ դրանց մեծ մասը շատ տխուր են։ Օրինակ՝ դուդուկի երաժշտությունը շատ տխուր է։ Մենք մտածեցինք, որ հիանալի գաղափար է ունենալ նոր երգ՝ դրական ու հաղթական բառերով հենց հեղափոխության մասին»,–ասել է Թանկյանը։

Տրիո, որին դժվար է հավատալ․ Սերժ Թանկյանը, Միշոն ու Սեբուն միասին երգ են թողարկել

Հիշեցնենք, որ «Հայաստան» երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին:

80
թեգերը:
կորոնավիրուս, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Համերգ, Հայաստան, Սերժ Թանկյան
Ըստ թեմայի
Թուրքիայի համար դժվար կլինի. Սերժ Թանկյանը ողջունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձևը
Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը
«Շնորհակալ եմ` նախնիներիս հիշատակը հարգելու համար». Սերժ Թանկյան
Կարինե Բուռնազյանը

Կյանքից հեռացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

591
(Թարմացված է 18:16 24.05.2020)
Կատակերգական ժանրում հանդես եկող սիրված դերասանուհի Կարինե Բուռնազյանը դերեր է կերտել ինչպես ներկայացումներում, այնպես էլ հեռուստասերիալներում։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը տեղեկացնում է, որ 61 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։

Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին, Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին կից թատերական ստուդիայում (Զ․ Աբրահամյանի դասարան)։ 1988 թվականից աշխատել է նույն թատրոնում:

Խաղացել է մի շարք ներկայացումներում` Դիմիտրիուս Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Կուլա), Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Փահլևան), Պիեր Բոմարշեի «Խելահեղ օր» (Գոհար), Ալեքսանդր Շիրվանզադեի «Ազգային գործիչ» (Հմայիլ), Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Դարյա Սեմյոնովնա) և այլն:

Վրաերթ Կոտայքի մարզում. 75-ամյա տղամարդը մահացել է

Նկարահանվել է «Վերվարածները», «Գերդաստան», «Իմ տունը իմ ամրոցն է», «Մեր բակը 4», «Վեր կաց և քայլիր» հեռուստասերիալներում։

591
թեգերը:
Հայաստան, դերասանուհի, Մահ
Էդմոն մարուքյան

«ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ»․ Մարուքյանը մեղադրեց Միրզոյանին

0
(Թարմացված է 12:14 26.05.2020)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին մեղադրեց խորհրդարանում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, հիշեցնելով՝ երբ իր վրա բռնություն գործադրեցին, Միրզոյանը որևէ պատգամավորի նախազգուշացում չտվեց կամ դուրս չհրավիրեց դահլիճից։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. ԱԺ նիստերի դահլիճում դիմակ կրելու, դիմակով խոսել-չխոսելու թեման գնալով թեժանում է։ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանի այն հայտարարությանը, որ դիմակ չկրող պատգամավորները դուրս կհրավիրվեն դալիճից, շեշտեց` Միրզոյանը երկակի ստանդարտներ է կիրառում։

«Երբ բռունցքներով հարձակվում են պատգամավորների վրա, բռնություն են գործադրում, ոչ մի պատգամավորի դահլիճից դուրս չեք հրավիրում, 1 կամ 7 օրով նախազգուշացում չեք տալիս, որից հետո ՀՀ վարչապետը ելույթ է ունենում և արդարացնում է բռնությունը, դուք ծափահարում եք, պարոն Միրզոյան։ ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ կամ գոնե երևա անաչառ»,-ասաց նա։
Մարուքյանի խոսքով՝ չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության հետևից ընկնել, ակնարկելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերների ժամանակ, երբ սենյակում մենակ նստած է, ձևական դիմակ է կրում։

Մարուքյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է ներկայանա որպես կորոնավիրուսի մասին համազեկուցող և 47 անդամ պետություններում պետք է ներկայացնի, թե կորոնավիրուսով պայմանավորմած մարդու իրավունքները որքանով են խախտվել արտակարգ դրությունից ելնելով, մինչդեռ նա լռում է, երբ ԱԺ-ում երկակի ստանդարտներ են կիրառվում:

«Ոտնահարվում է Սահմանադրությունը ԱԺ կանոնակարգ-օրենքի սխալ կիրառմամբ, հետևաբար դուք ինչպես եք օբյեկտիվ զեկուցող հանդես գալու։ Կարծում եմ՝ այսուհետ վտանգված է ձեր զեկուցողի պաշտոնում հաստատվելու հարցը»,- ընդգծեց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ այսօր, Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված, ԱԺ նիստերի դահլիճից նախազգուշացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

Մարուքյանը Միրզոյանի հայտարարությունը համարեց ոչ Սահմանադրական, նշելով, որ ԱԺ նիստերին դիմակով չխոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։ Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։

0
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Պատգամավոր, սահմանադրություն, դիմակ, Մեղադրանք, Արարատ Միրզոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան, Հայաստան